Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

8 հոգու վրա 180 ադրբեջանցի է եկել․ տղաներին ասել է՝ դուք խրամատում պաշտպանվեք ու պահեստատուփս լիցքավորեք. Արայիկը տղաներին պահեց, բայց ինքը գնաց, կամավորական էր, 1990-ականներից՝ առաջին շարքերում 02/06/2024   18:57  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Սեպտեմբերի 19-20-ին մեկօրյա պատերազմի դաժանության ու կատարված սխրանքների մասին միայն ականատեսները գիտեն։ Հերոսական կռիվ տված շատ-շատերի անուններն անհայտ են մնում։ Չլդրանցի Արայիկ Շեկյանի մարտական սխրանքների մասին, օրինակ, կինը՝ տիկին Կարինեն, նույն խրամատում կռված տղաներից է իմացել։

«Սեպտմեբերի 16-ին N707 դիրքում էր ամուսինս։ Երկու օրում երկու խրամատ էր փորել, բայց որ կռիվը սկսվել է, տղաներին ասել է՝ դուք խրամատում պաշտպանվեք ու թե կարող եք՝ պահեստատուփս արագ-արագ լիցքավորեք տվեք․․․ Ութ հոգով էին խրամատում, մենակ ինքն էր տարիքով՝ 49 տարեկան էր․․․ Մյուսները, որ տեսել են արդեն հնարավոր չէ դիմադրելը, քանի որ 8-ի վրա 180 հոգով էին գալիս, ասել են՝ քեռի Արո, եկեք դուրս գանք, ամուսինս ասել է՝ չէ, տղերք, մի 15 րոպե էլ դիմադրենք ու կռիվը կկանգնի․․․ Քանի որ իր տղայի տարիքին էին մյուսները, ասել էր՝ խրամատ մտեք, որ պաշտպանվեք, դուք փոքր երեխեք ունեք, ինձ ինչ կլինի՝ կլինի։ Ու էդպես էլ արել են, երկար դիմադրել է իրենց դիրքը, ամենավերջինն է հանձնվել, ու հրամանատարն էլ դա գիտի», - «Փաստինֆո»-ին պատմում է հերոսաբար զոհված Արայիկ Շեկյանի այրին՝ տիկին Կարինեն։ Ի դեպ, Շեկյաններին առ այսօր ցավակցելու չի գնացել հրամկազմից որևէ մեկը։

Արայիկը 16-ից տարեկանից է միացել ազատագրական պայքարին։ 1990-ականներին վիրավորվել է․ բժիշկները գնահատելով վիճակը՝ որոշել էին հաշմանդամության կարգ տալ, բայց ինքը հրաժարվել է՝ ասելով, որ ամաչում է այդ կարգավիճակից։

Ավելին, անտեսելով առողջական խնդիրները, Շեկյանն Ապրիլյան պատերազմին կամավոր մեկնել է առաջնագիծ՝ Թալիշ։ 44-օրյան որ սկսվել է, Արայիկը դարձյալ առաջին գծում էր։

«44-օրյային էլ Եղնիկներում էր։ Պատերազմն ավարտվել էր, բայց ինքը դեռ չէր եկել։ Մի շաբաթ հետո նոր տուն է եկել։ Այս անգամ էլ կարող էր չգնալ, բայց գնաց։ Երկու տղաներն էլ առաջնագծում էին՝ փոքրս դեռ ժամկետային էր։ Չգիտեմ՝ տղաների կողքին լինելու համար գնաց, թե առանց այդ էլ կգնար։ Էդ դիրքը՝ N707-ը, որը մեր գյուղացիներն էին պահում, դպրոցից երևում է․ տեսնում էինք, թե ինչ կարկուտ են թափում ադրբեջանցիներն այդ դիրքի վրա։ Մտածում էինք, որ ոչ մեկը ողջ չի մնալու, բայց, բարեբախտաբար, յոթը փրկվել են, իսկ Արայիկը․․․ տղաներին պահեց, բայց ինքը գնաց․․․»,- ասում է կինը։

Արայիկի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է ամփոփված։ Սեպտեմբերի 23-ին հուղարկավորել են, հետո պարզ է դարձել, որ բոլորը հարկադրված են լքել Արցախը․․․ Դին տեղափոխելու հարցով հարազատները դիմել են Կարմիր Խաչին, բայց առայժմ սպասում են։

Ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների առաջխացումը կանխելու ժամանակ զոհված Արայիկ Շեկյանը չորս զավակ ունի․ ընտանիքը հիմա Երևանում վարձակալած տանն է ապաստանել՝ հայրենի Արցախում թողնելով երեք տուն ու ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածը․․․

Տեղի ունեցած ողբերգության մասին իմանալուց անմիջապես հետո կինն ու երեխաները գնացել են դիահերձարան, որտեղից արդեն տուն վերադառնալ չեն կարողացել․ ճանապարհն ադրբեջանցիները փակել էին։ Ամեն ինչ՝ անգամ խնայողություններն ու ոսկեղենը, մնացել էր փակված ճանապարհի մյուս կողմում․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:01 06/02/2024  |  ՄեկնաբանությունԿարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր». Վարդան Ոսկանյան
11:21 06/02/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը
08:09 06/02/2024  |  ՄամուլԱրցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի , մյուս մասը ցեխավիկ Էդոյի տանը․«Հրապարակ»
21:24 05/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի դրոշն արգելվել է նաև Եռաբլուրում. Նարեկ Կիրակոսյան
12:28 04/02/2024  |  ՄեկնաբանությունՄոտ 1000 արցախցիներ պատրաստվում են վերադառնալ Արցախ. (տեսանյութ)
15:26 03/02/2024  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիները Ստեփանակերտում ավիրել են Արցախի հերոս Բեկորի հուշարձանը
17:26 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղի 10 000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել
16:04 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից
15:50 02/02/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՈւժեղ «բոյ» են տվել․ մենք որ դուրս էինք գալիս Ճարտարից՝ այսինքն ամսի 27-ին, մեր դրոշը դեռ ծածանվում էր Լուսնյակի վրա․ սեպտեմբերի 20-ին զոհված Վիտալին խիզախ էր․ 44-օրյային Հադրութից 131 դիակ էր հանել
20:27 01/02/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում«Լուսնյակ»-ի վրա բոլոր ուղղություններից խփում էին, ադրբեջանցիները մեծ թվով հրանոթներ էին կենտրոնացրել․ սիրտս վատ բան էր վկայում․ Սամվելը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ կրակի դադարեցումից կես ժամ առաջ

Արխիվ

[]