ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ձեր խոսքերից երևում է՝ Դուք զինծառայողներին չեք սիրում»․ զինծառայողի հայրը՝ գեներալին 02/06/2024 21:01 | Դատական ռեպորտաժներ
Պատերազմի ժամանակ երեք ավտոբուսով 70 հոգու տարել են հակառակորդի կողմից գրավված տարածք և հանձնել թուրքին, ինչի դիմաց՝ պարզ չէ։ Առանց զենքի, առանց որևէ բանի երեխեքին տարել, հանձնել են։ Այս մասին «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստում հայտարարել է զինծառայող Էդգար Նահապետյանի հայրը։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում շարունակվել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը։ Զինծառայող Էդգար Նահապետյանի հայրը պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 19-ին, եւ առ այս պահը տեղեկություն չունի։ Միակ տեղեկությունն առնչվում է ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութի հետ, համաձայն որի՝ որդին և 12 զինծառայող ադրբեջանական գերության մեջ են, սակայն այլ տեղեկություն չկա արդեն չորս տարի։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ որդին պատմել է, որ սկզբում պետք է Մեղրի գնան, հետո՝ տեղափոխվեն Կապան։ Ինքը ՌԴ-ում էր, երբ հոկտեմբերի 24-ն իմացել է որդու անհետանալու մասին, ՀՀ կարողացել է վերադառնալ 2020թ նոյեմբերի 22-ին։ ՀՀ վերադառնալուց հետո դժվարությամբ է հանդիպել Անդրանիկ Մակարյանին, ըստ զինծառայողի հոր՝ Մակարյանը մշտապես «փախչել» է ծնողներից, երևի մեկ անգամ է, որ Մակարյանը կանգնել է՝ զրուցելու, որի ժամանակ դեպքը որակել է «թյուրիմացություն»։
«Պահանջեցինք, ասացինք՝ ինչու չես գնացել մեր երեխեքին փրկելու, ասաց՝ բա որ ես գնայի, մեռնեի՝ ո՞վ էր ձեզ պատասխան տալու։ Թե ինչ պատասխան տվեց՝ պարզ չէ»,- ասաց զինծառայողի հայրը՝ մեջբերելով Անդրանիկ Մակարյանի խոսքերը։
Հրամանատար Արսեն Աբգարյանն էլ ծնողներին ասել է, որ «գեներալը հրաման է տվել, երկու անգամ չեմ կատարել հրամանը, երրորդ անգամ ասել են, որ առաջադրանքը չկատարելու համար տույժի կենթարկեն։ Ինձ ասել են՝ դու զորքը տար, զենքը կհասցնենք»։ Հարցաքննության ընթացքում ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը հարց ուղղեց զինծառայողի հորը՝ նշելով, որ ինքը ԶՈՒ-երում ծառայել է շուրջ 39 տարի, որից միայն 2 տարին՝ կենտրոնական ապարատում, իր ամբողջ ծառայության մեջ բազում մահեր է տեսել։
«Իմ 39 տարվա ծառայության մեջ ես քանի՞ անգամ մահ տեսած կլինեմ։ Ինձ համար ինչ տարբերություն՝ իմ երեխեքը, թե իմ զինծառայողները»,- ասաց Մակարյանը, ինչին արձագանքելով՝ զինծառայողի հայրն ասաց․ «Ձեր խոսքերից երևում է՝ Դուք զինծառայողներին չեք սիրում»։
Մակարյանի և նրա փաստաբանի հարցերի ընթացքում իրավիճակը մի պահ լարվեց. դահլիճում գտնվող զինծառայողներից մեկի մայրը Մակարյանի հասցեին որոշակի արտահայտություն արեց, ինչից հետո պաշտպանը պահանջեց դատարանից՝ պարզել, թե ով է ասել և սանկցիա կիրառել։ Նիստերի դահլիճում գտնվող ծնողները վրդովվեցին, ասացին՝ «Սանկցիայով չեն կարող վախեցնել, հերիք եղավ, բոլ եղավ։ Լավ է արել, որ ասել է»։ Այնուհետև անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, դիմեց պաշտպանին՝ նշելով․ «Ականջներիդ օղ արեք, մյուս անգամ չասեք՝ զզվցրիք, թողիք։ Զզվցրել եք դուք »։
Վիճաբանությամբ պայմանավորված դատական նիստն ընդմիջվեց, իսկ զինվորի հոր հարցաքննությունը՝ ավարտվեց։ Ի դեպ, նրա ցուցմունքում ևս կարմիր թելի պես անցնում էր ավելի վաղ ծնողների կողմից առաջ քաշվող դիտարկումները, համաձայն որոնց՝ «Քիմիական զորամասի» զինծառայողները, որոնց գործառույթները բոլորովին այլ են, առանց համապատասխան պատրաստության, զենքի, բաճկոնի են տեղափոխվել արդեն հակառակորդի կողմից գրավված Զանգելան, իսկ հրամանատար Աբգարյանը, որն այժմ ամբաստանյալի աթոռին է, չի գտնվել զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաներում։ Հաջորդիվ դատարանում հարցաքննվեց զինծառայող Հարություն Հակոբյանի հայրը՝ Աշոտ Հակոբյանը, որը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ զրուցել է հոկտեմբերի 20-ին։ Որդուց տեղեկություն չունենալուց հետո գնացել է Կապան՝ փորձելով տեղեկանալ, թե ինչ է եղել, դեպքից հետո կապ է հաստատել հրամանատար Արսեն Աբգարյանի հետ, վերջինս վստահեցրել է, թե Հարություն Հակոբյանը ողջ է, փնտրում են, այդ հանդիպումից 10 օր անց կրկին հանդիպել է Աբգարյանի հետ, վերջինս պատասխանել է՝ զբաղվում են։ Հակոբյանը պարզաբանումներ չի ստացել նաև, թե ինչպես է ստացվել, որ անձնակազմի մի մասը, այդ թվում՝ Արսեն Աբգարյանը, դուրս եկել շրջափակումից։ Ծնողը նաև նշեց, որ կառավարությունում վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքը ներկա է եղել, կառավարությունը չի թողել, որ հրամանատարությունը գնա գերիների հետևից։ Բացի այդ, նա նաև մտահոգություն հայտնեց, որ գերությունից վերադարձած և շրջափակումից դուրս եկած զինծառայողները վախեցած են, թե ումից՝ ինքը չգիտի։ Հակոբյանի ցուցմունքից հետո դատական նիստը հետաձգվեց։
Քրեական գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելանում) տեղի ունեցած դեպքերը, երբ 62 զինծառայողներից բաղկացած «Քիմիկների» զորամասի խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։ Զինծառայողներից 40-ը զոհվել է, գերեվարվել կամ անհետ կորել, շրջափակումից դուրս է եկել միայն 22-ը։
Ամբաստանյալի աթոռին չորս զինվորական է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։
Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ