Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Խորապես մտահոգված ենք. ԱՅԲ-ի պատմության ուսուցիչների դիրքորոշումը 02/06/2024   11:02  |  ԼՐԱՀՈՍ

«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչների դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.

«Իբրև պատմագետներ և պատմության ուսուցիչներ՝ մենք խորապես մտահոգված ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծով և նման որոշումը համարում ենք չհիմնավորված։ Միևնույն ժամանակ հարցի քաղաքականացումը հաճախ ուշադրությունը շեղում է բովանդակային կողմից՝ անհարկի շահարկումների տեղիք տալով։ Կարծում ենք՝ խնդրի շուրջ անհրաժեշտ էր նախաձեռնել քննարկումներ և խորհրդակցություններ  պատմագիտական և մանկավարժական լայն հանրույթի հետ՝ նախքան որոշման նման նախագծի  հանգելը։  

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն ու նպատակը մեզ համար անհասկանալի են, քանի որ Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում նշված  բովանդակային անհամապատասխանությունը մեզ համար տեսանելի չէ։ Ամբողջությամբ կիսում ենք մասնագիտական շրջանակների, մասնավորապես ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի՝ 2024 թ.հունվարի 24-ի նիստում ընդունված դիրքորոշումը «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» ձևակերպումների արհեստական հակադրման շուրջ (Տե՛ս Դիրքորոշման 3.Ա և 3.Բ կետեր)։ 3.Բ կետն անհրաժեշտ ենք համարում այստեղ մեջբերել ամբողջությամբ.  

 «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատո երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև»: 

Ասվածի հիման վրա կարծում ենք՝ առավել նպատակահարմար է ձևափոխման ենթարկել Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետը՝ «հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը, որը կիրառվել է առավելապես խորհրդային իշխանության տարիներին, երբ Հայաստանն անկախ պետություն չէր՝ փոխարինելով «Հայոց պատմություն» առավել լայն ու ընդգրկուն ձևակերպմամբ։ 

Չկրկնելով ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դիրքորոշման մեջ բերվող մյուս փաստարկները՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել որոշման նախագծի «Հիմնավորումների» վրա։ 

ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորումները տարակուսանքի տեղիք են տալիս։ «Հիմնավորումներում» նշված է, որ «կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում»: Կարծում ենք, որ նման որոշումից առաջ մասնագիտական հանրույթը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու տվյալ ուսումնասիրության բովանդակությանը, մեթոդաբանությանը և արդյունքներին։ Այլապես անհասկանալի է՝ ինչ չափանիշների հիման վրա է կատարվել ուսումնասիրվող երկրների և պատմության դասագրքերի ընտրությունը (հաշվի առնելով, որ կան երկրներ, որտեղ շրջանառվում են մեկից ավելի դասագրքեր), ինչի հիման վրա է կատարվել ուսումնասիրությունը, օրինակ՝ ուսումնասիրվե՞լ են արդյոք տվյալ երկրների պետական չափորոշիչները և առարկայական ծրագրերը, ո՞ր դասագրքերի բովանդակությունն է հիմք հանդիսացել այս կամ այն երկրի պատմության դասագրքերում արվող շեշտադրումների և մեթոդաբանության մասին եզրահանգումներ կատարելու համար, ի՞նչ տեսակի տվյալներ են հավաքագրվել և ինչպե՞ս են դրանք վերլուծվել։ Մեզ համար անհասկանալի է նաև՝ արդյոք ուսումնասիրվե՞լ են այն երկրների օրինակները, որոնց պատմությունը զուգահեռներ ունի հայոց պատմության հետ։ 

«Հիմնավորումներում» առկա «Տարբեր երկրներում ազգային պատմությունների անվանումները» խորագրի ներքո դրված հղումները տվյալ ուսումնասիրության բովանդակության մասին որևէ տեղեկույթ չեն պարունակում։ Բերված առաջին իսկ օրինակը՝ Thems in Indian history (կարծում ենք հիմնավորման հեղինակները նկատի ունեն Themes in Indian History)՝ «Հնդկական/Հնդիկների պատմության թեմաներ», ոչ թե հակասում, այլ հիմնավորում է «Հայոց պատմություն» ձևակերպումը։ Նույնն է նաև Չինաստանի օրինակի դեպքում, որի հղումը, ի դեպ, տանում է AliExpress կայքում  գրքի վաճառքի էջին (անգլերենով էլ նշված է՝ և՛ Chinese history (կարծում ենք` պետք է լիներ Chinese History)՝ Չինական/Չինացիների պատմություն, և՛ History of China՝ Չինաստանի պատմություն)։  Վրաստանի դեպքում հղված է JAMnews հարթակից մի լրագրողական անդրադարձ 2021 թ․ Վրաստանում լույս տեսած 9-րդ դասարանի պատմության նոր դասագրքում (որի լուսանկարը տեղադրված է) Վրաստանի արդի պատմության որոշակի դեպքերի՝ 2003 թ․ Վարդերի հեղափոխության և 2008 թ․ օգոստոսի պատերազմի մեկնաբանությանը։ Ղազախստանի դեպքում կրկին գրքի վաճառքի հղումն է Amazon կայքից, և բոլորովին պարզ չէ՝ անգլերեն լեզվով նշված այս գիրքը Ղազախստանի դպրոցական դասագիրք է, թե ոչ (հազիվ թե Ղազախստանի պետական դպրոցներում պատմության դասագիրքը անգլերեն լեզվով է)։ 

Փաստորեն, նախագծի հիմնավորման համար առաջարկված տարբեր երկրների պատմության դասագրքերի անվանումներում և օրինակներում առկա են անհամապատասխանություններ։ 

Էլ ավելի մեծ տարակուսանք է առաջացնում «Հիմնավորման» մեջ նշված հետևյալ հատվածը․  «Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»։ Այս ձևակերպման մեկնաբանությունը պարզապես անհնար է թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդական հարթություններում, քանզի այն որևէ առնչակցություն չունի ո՛չ պատմագիտության, ո՛չ պատմության դասավանդման մեթոդաբանության, ո՛չ էլ հայոց պատմության բովանդակության հետ։ Ինչի՞ մասին է Խորենացու «Պատմություն Հայոցը», եթե ոչ հայոց պետության կերտման և դրա կորստի պատճառների։ Ո՞րն է հայոց պատմության  առանցքը բուն Հայրենիքում ու Կիլիկիայում պետության կորստից հետո։ Կարծում ենք` հայոց պատմությունից տարրական գիտելիքներն անգամ բավարար են փաստելու համար, որ պետության վերականգնումն է եղել հայոց պատմության առանցքը Հայրենիքում, գաղութներում ու Սփյուռքում, և հայերի՝ որպես «մարդկանց» պատմությունը շաղախված է եղել հենց այդ գաղափարով,  համայն հայության ջանքերն էլ ուղղված են եղել այդ բաղձալի նպատակի իրականացմանը։ Եվ վերջապես, ովքե՞ր են կերտում պատմությունը և պետությունը, եթե ոչ «մարդիկ»։ 

Ասվածի հիման վրա՝ որպես պատմագետներ և պատմության ուսուցիչներ կարծում ենք, որ հապճեպ ստեղծված և հիմնազուրկ այս նախագիծը պետք է հանել շրջանառությունից։   

Առաջարկում ենք պատմության ուսուցիչներին միանալ այս դիրքորոշմանն ու իրենց անհամաձայնությունը հայտնել առաջարկվող նախագծի վերաբերյալ»: 

 

«Այբ» դպրոց պատմության ուսուցիչներ՝

 

Լիլիթ Մինասյան, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․ 

Դավիթ Կարապետյան, պ․գ․թ․ 

Ջուլիետա Կճանյան 

Անի Թովմասյան 

Նինա Հայրապետյան 

 

 


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:08 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍ«Մայրենիի» 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի գրողի պատմվածք. ահազանգ
18:48 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի». ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանափոխելու մասին
15:39 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀրատարակվել է «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» բացառիկ գիրքը. մանրամասներ շնորհանդեսից
08:10 30/01/2024  |  Մամուլ«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց․«Հրապարակ»
12:34 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը պետք է խոտանվի, նախարարը՝ հրաժարական տա. Նրան հանձնվեց հրաժարականի դիմումը (տեսանյութ)
13:05 24/01/2024  |  Մեկնաբանություն«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան
14:51 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱսելու են՝ կադաստրով Հայատանը 29 800 քկմ է, ու վերջ, դրա պատմությունն եք միայն ուսումնասիրելու. Խաչատուր Ստեփանյան
17:21 22/01/2024  |  ՄեկնաբանությունԻնքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
16:29 22/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ-ն առաջարկում է դպրոցում «Հայոց պատմության» փոխարեն դասավանդել «Հայաստանի պատմություն»
07:40 16/01/2024  |  ՄամուլՀիմա էլ հասան հայոց պատմությանը. «Փաստ»

Արխիվ

[]