Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

ՀՀ Կառավարությունը ստվերում է թողել 2020թ․ բռնի տեղահանվածներին․ նրանք չեն օգտվում սոցաջակցության ոչ մի ծրագրից, նպաստառուների մի մասին էլ զրկել են նպաստից 02/06/2024   21:43  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Մեկ տարեկան ութ ամսական Արմենն արցախցի է, չնայած այնտեղ ծնվելու երջանկություն չի ունեցել։ Փոքրիկի ծնողները հայրենի գյուղից՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղերից բռնի տեղահանվել են 2020 թվականին, վերաբնակվել Մասիս քաղաքում՝ վարձակալած բնակարանում։

Բռնի տեղահանված Մարգարյանների եկամտի միակ աղբյուրն արդեն քանի ամիս է՝ հոր աշխատավարձն է։ Փոքրիկ Արմենի խնամքի համար մինչև 2023թ․ սեպտեմբերը նաև նպաստ էին ստանում։

Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ բռնազավթելուց հետո ընտանիքը, ինչպես 2020թ․ բռնի բոլոր տեղահանվածները, սոցիալական աջակցության որևէ ծրագրից չի օգտվում, վրադիր՝ նաև երեխայի խնամքի նպաստը չի ստանում։

«Մինչև 2023թ․ սեպտեմբերը ստացել ենք ամսական 33000 հազար դրամ՝ այնքան, որքան Արցախում էինք ստանում։ Դե, Արցախի կառավարությունը քանի կար, տալիս էր նպաստը, հիմա՝ արդեն 4 ամիս է, նպաստ չենք ստացել։ Դիմել եմ բնակության հասցեով հաշվառվելու համար՝ մտածելով, որ այդ դեպքում, գուցե, ստանանք, բայց արդեն հաշվառված բազմաթիվ ծանոթներ ունեմ, որ դարձյալ նպաստ չեն ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է 1,8 տարեկան Արմենի մայրիկը՝ Անուշը։

Պարզելու համար, թե 2020թ․ Արցախից բռնի տեղահանված ու Հայաաստանում 2022թ․ ծննդաբերած արցախցիներն ինչու 2023թ․ սեպտեմբերից հետո երեխայի նպաստ չեն ստանում, «Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

«Բռնի տեղահանվածների ու ՀՀ քաղաքացիների համար հավասար պայմաններ են գործում։ Այսինքն՝ խնամքի նպաստ ստանալու համար բռնի տեղահանվածները ևս պետք է կա՛մ ՀՀ-ում գրանցված գործատուի մոտ լինեն խնամքի արձակուրդում, կա՛մ էլ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրում (ՀՀ որևէ գյուղական համայնքում, - խմբ․) անընդմեջ հաշվառում ունենան։ Երկրորդ պայմանը, բնականաբար, գործնականում հնարավոր չէ բռնի տեղահանվածների դեպքում։ Առաջինը եթե բավարարում է, նշանակվում է նպաստ՝ նույն չափորոշիչներով, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում»,-պարզաբանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Տաթև Միքայելյանը։

Ըստ էության, ստացվում է, որ երկրորդ պայմանը բավարարելու գործնական հնարավորություն նույնպես 2022թ․ մայրացած, բռնի տեղահանված մեր հայրենակիցների գերակշիռ մասը չունի։

2023թ․ հունվարի 1-ին ու դրանից հետո ծնված երեխաների դեպքում արդեն մինչև երկու տարեկանի խնամքի նպաստ, ինչպես ներկայացրեց նախարարության ներկայացուցիչը, բռնի տեղահանված բոլոր շահառուները ստանալու են, եթե մայրիկն ու երեխան հաշվառվեն ՀՀ-ում բնակության փաստացի հասցեում (չշփոթել քաղաքացիության հետ)։

«2023թ․ ծնվածներն արդեն խնամքի նպաստ կստանան՝ անկախ նրանից՝ մայրը վարձու աշխատող է ու խնամքի արձակուրդում է, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում նպաստը կնշանակվի այն նույն սկզբունքով ու չափով, ինչպես ՀՀ քաղաքացի հանդիսացողների դեպքում է։ Պարտադիր պայմանը դարձյալ ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառվելն է»,-նշեց Միքայելյանը։

Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց՝ ցանկացած տեսակի նպաստ ստանալու համար բնակության վայրի հասցեում հաշվառումը պարտադիր պայման է։

Հարցին՝ 2020թ․ բռնի տեղահանված արցախցիների համար սոցիական աջակցության որևէ ծրագիր մշակվո՞ւմ կամ քննարկվո՞ւմ է արդյոք, Մանուչարյանը պատասխանեց՝ ոչ․ միայն Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման համար 2021թ․ մեկնարկած աջակցության ծրագիրն է, որն ընթացքի մեջ է։

«Ծրագրի մեկնարկից մինչև հիմա 3765 սերտիֆիկատ է տրամադրվել, որից իրացվել է 2173-ը, այսինքն՝ այդքան ընտանիք տուն է կառուցել կամ գնել։ Շահառուների է թիվը 4300 է, հետևաբար դեռ սերտիֆիկատների տրամադրումը շարունակվում է, ինչպես նաև արդեն տրված, բայց դեռ չիրացված սերտիֆիկատների ժամկետները, ըստ ամենայնի, կվերանայվեն։ Կառավարության առաջիկա նիստերից մեկում փոփոխություններ են նախատեսվում այդ ծրագրում, որոնց մասին կտեղեկացնենք»,-ասաց նախարարության մամուլի քարտուղարը։

Փաստացի, 2020թ․ բռնի տեղահանված շուրջ 30 հազար մարդուց դեռևս 2173-ն է բնակարանի խնդիրը՝ լավ, թե վատ, լուծել։ Սերտիֆիկատ ստացած բազմաթիվ տեղահանվածներ քանիցս բարձրաձայնել են, որ բանկերից մերժում են ստանում․ վերջիններս գործարք չեն կատարում, քանի որ աշխատանքի վայրից տեղեկանք, սեփականության փաստաթղթեր են ուզում, ինչը, հասկանալիորեն չունեն ու չեն կարող ներկայացնել իրենք։ Եթե սերտիֆիկատ ստացածների դեպքում այս պատկերն է, ապա մնացյալ 28 000-ի վիճակը, բնականաբար, շատ ավելի ծանր է։
Թե ինչու են ՀՀ Կառավարության կողմից անտեսվել 2020թ․ բռնի տեղահանված ու վարձով ապրող մեր 28 հազար հայրենակիցները, ինչո՞ւ սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից դուրս է մնացել այդ հատվածը, մնում է հարցական․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:40 06/02/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչ է ենթադրում փախստականի (ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի) իրավական կարգավիճակը և ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից
22:09 05/02/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈւմ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով. ՆԳՆ պարզաբանումը
12:28 04/02/2024  |  ՄեկնաբանությունՄոտ 1000 արցախցիներ պատրաստվում են վերադառնալ Արցախ. (տեսանյութ)
16:51 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունը կտրամադրվի առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում
13:29 02/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրդյոք կարո՞ղ է ԼՂ հայրենակիցներին վճարվող սոցիալական աջակցությունը բռնագանձվել, և եթե քաղաքացին ունի նման խնդիր՝ ո՞ւր դիմել
19:43 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի գույքի անվան տակ բռնագանձված 6 անշարժ գույքից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել միայն ԱՕԿՍ-ի շենքը․ գույքի գնահատում չի արվել, աճուրդի չի հանվել
11:27 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կօտարվեն իրենց զբաղեցրած հանրակացարանային տարածքները
21:59 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական եւ բնակարանային խնդիրները
17:38 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍԵրեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
17:01 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Արխիվ

[]