ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային ռադիոյի տանտերը հանրությունն է․ Արշակյանը՝ Խումարյանի հայտարարության մասին 02/06/2024 12:42 | Մեկնաբանություն
Նախ, պետք է արձանագրել, որ Հանրային ռադիոյի տանտերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրեն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Պետք է արձանագրել նաև, որ իսկապես ասվել է, որ պետք է դադարել, սակայն դադարել լինել գործիք, դադարել լինել անուրջներով ապրող։ Ասվել է, որ ուժեղը ուժեղացնում է իր պետությունը, այն ինչն ունի, ոչ թե նպատակադրվում է ունենալ մի բան, որն իրենը չէ՝ օրինական չէ, իհարկե հեռավոր անուրջներում շատ կապված է իր հետ, որովհետև այնտեղ ապրել են իր նախնիները, անցյալում իրենն է եղել, սակայն այսօրվա իրողությամբ, նա ունի մի բան, որն իր խնամքի ու հոգատարության կարիքն ունի՝ այսօր և հիմա, իրականում, ոչ թե՝ անուրջներում։
Այո, եկեք ուժեղանանք, եկեք դադարենք մեր ունեցածը, աշխարհի կողմից մե՛րը ճանաչվածն աղտոտել, երբ մեր ուշադրության կարիքն ունի՝ անտեսել, երբ մեծարման կարիք ունի՝ թերագնահատել, երբ ջերմության կարիք ունի՝ լքել, երբ մեր ծառայության կարիքն ունի՝ խուսանավել, ճողոպրել, ծուլանալ, երբ մեր բազկի ուժի կարիքն ունի՝ դավաճանել։ Եկեք սիրենք մեր Հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև գոյություն ունի Աստվածաշնչյան ճշմարտություն․ «Որովհետև ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, իսկ ով չունի, ունեցածն էլ նրանից կվերցվի»:
Խաղ է ժամանակ շահելու՞, գոնե «շահած» տասնյակ տարիների պատմությունը պիտի հուշի, որ ժամանակ շահելու հայկական «շուստրիությունը» չի աշխատում։ Ընդ որում, ժամանակ շահելու հայկական «շուստրիությանը» հավատացել են միայն Հայաստանի «շուստրի» իշխանությունները, որոնք ժողովրդին հենց այդ տրամաբանության մեջ․ «ժողովուրդ ջան, դիմացեք, պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետև մենք ժամանակ ենք շահում և ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Իսկ իրականում մսխում էին առանց այդ էլ ջլատված երկրի հարստությունը։
Հավանաբար շատերը երջանիկ կլինեին, եթե այս թմբիրը շարունակվեր, սակայն խորը քնից արթնացողի դժկամությամբ արձանագրում են, որ իրենց այլևս ոչ ոք չի պատրաստվում քնեցնել՝ սնել անուրջներով՝ կերակրել պատմական արդարությամբ՝ կուրացնել ատելության սերմանմամբ։
Հանրային ռադիոյի տնօրենը սովորական երկրների շարքին է դասում Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրները, իսկ Հայաստանը՝ անսովորների՝ հատուկների, հիմնավորելով, թե հայերին սպառնում է ցեղասպանություն՝ նոր ցեղասպանություն։
Վերջին հարյուրամյակում Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայում տասնյակ երկրներ են առաջացել ու անհետացել քարտեզից, ցեղասպանություն, քիմիական զենքի կիրառումներ, նացիզմ, կոմունիզմ, փառահեղ հաղթանակներ ու նվաստացուցիչ պարտություններ, ավերակներ ու կոտորած՝ տասնյակ միլիոնավոր զոհեր։
Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից, իր առանձնահատկություններով ու տարբերություններով, սակայն մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, և, միաժամանակ՝ պատմության ընթացքի համար, մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ, բոլորի պես առանձնահատուկ, բոլորի պես յուրահատուկ, բոլորի պես ուժեղ, բոլորի պես ազատ, բոլորի պես պատերազմի դաշտում զինվոր, իսկ տնօրենի սենյակում՝ տնօրեն, եկեղեցում՝ սպասավոր, իսկ Ազգային ժողովում՝ քաղաքական գործիչ, մեկը բոլորից՝ պատասխանատու իր համար, պատասխանատու բոլորի համար։ Իրողությունն այն է, որ մենք մեկն ենք բոլորից, լեզվական ու մշակութային առանձնահատկություններով, ավանդույթներով, հոգևոր ու նյութական ժառանգությամբ, առավելություններով ու թերություններով, ամբողջի մաս ենք և մեզանով լրացնում ենք ամբողջը։
Այլևս ցեղասպանված չլինելու՝ տնօրենի ձևակերպած պետական նպատակը միայնակ չի՛ կարող լինել պետության նպատակ, սակայն նույնիսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարել լինել լեգիտիմ թիրախ, դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ուրիշինն է, պետք է դադարել ստրկանալ սեփական ատելությանը՝ ներմուծված ատելությանը։ Այո՛, պատճառներ շատ կան ատելու, բայց անհնար է լինել Ազատ, եթե լցված ես ատելությամբ, կարևոր չէ, թե ում կամ ինչի հանդեպ, կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Նույնիսկ պատերազմելիս ատելությունն ավելորդ է։ Պետք է ապրել ու արարել սեփական առաջնահերթությամբ, սեփական օրակարգով՝ ելնել քո՛ ժողովրդի ու պետության շահերից՝ դադարել լինել գործիք ու մանրադրամ՝ սակարկման կույր առարկա»։
Ես միայն խղճահարություն եմ զգում բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես բացարձակապես ցեղասպանությունից փրկվելու միջոց, կամ Արցախի հարցը սպասարկելու միջոց, կամ պատմական արդարության վերականգնման միջոց, սա այնքան տխրեցնող է։
Հայաստանի Հանրապետությունը պիտի դադարի լինել թիրախ, օգտագործվել որպես առուծախի միջոց, ժողովրդին պետք չէ կուրացնել ատելությամբ, մենք պետք է վերագնահատենք ունեցած երազանքներն ու նպատակները, Հայաստանում մարդիկ պիտի լինեն ազատ ու ստեղծագործ, հոգատար իրենց ունեցածի նկատմամբ՝ տիրոջ իրավունքով, ուժեղ և պատրաստ ցանկացած պահի, առանց ատելության և առանց երկմտանքի պաշտպանել այն ամենն ինչ ունենք՝ եղբայրաբար, կողք կողքի։
Եվ սա մե՛ր նպատակն է, մե՛ր խնդիրը, ոչ թե՝ այլոց։ Սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, սա խոսակցություն է ինքներս մեզ հետ, որ պետք է տարվի առանց ավելորդ հույզերի՝ սառը դատողությամբ՝ ինքներս մեզ հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից