Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով. Վահե Հովհաննիսյան 02/05/2024   11:15  |  Մեկնաբանություն

Այս իշխանությունը փորձում է համոզել, որ մինչև 2018 թվականը եղել է միայն մի մեծ թալան, և ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.

«Թակարդ 2. հանրահայտ «թալանը»

Հանրային առողջացման և ազգային վերականգնման համար անհրաժեշտ է արագ ազատվել թակարդներից. այս վիճակով չենք դիմանա։ «Թալանը» ամենակեղտոտ, ամենավտանգավոր թակարդն է, որը դրել է Նիկոլի իշխանությունը, որը խելագարացնում է հասարակությանը, մաշում է այն և թույլ չի տալիս որևէ առողջ պրոցես։

Ապագայի թալանի արդարացում՝ նախկինների թալանով

Այս իշխանությունը թալանել է մեր պետության ապագան, բայց բոլոր կորուստներն արդարացնում է «նախկին թալանով», ու սա դեռ աշխատում է։  Հասել ենք այն կետին, որ բազմաթիվ գրագետ, պարկեշտ մարդկանց այսօր մեղադրում են «թալանը» պաշտպանելու մեջ, և նրանք էլ հաճախ կաշկանդվում են դրանով։

Հանրային գործիչների ճնշող մեծամասնությունը (նրանց, ովքեր հակաիշխանական պայքարի առանցքն են) ոչ մի կապ չունի «թալանի» հետ, բայց նրանց փորձում են որպես թալանի պաշտպաններ դիրքավորել։

Նրանք, ովքեր իրոք «թալանել են», կա´մ լռում են, կա´մ համագործակցում, կամ վայելում են։ Իսկ երկիրը բառիս բուն իմաստով չոքում է հին ու ներկա թալանի, այլանդակ իշխանության և արտաքին ռիսկերի բեռի տակ։

4-5 տարի է՝ ժողովրդական լեզվով ասած «թազա հարսի» նման գլուխներս կախում ենք՝ չգտնելով ճիշտ պատասխանները, կամ ձևացնելով, թե ոչ մի թալան չի եղել, կեղծ թեմա է, ժողովուրդը մոլորության մեջ է։

Կամ պատասխանում ենք, թե՝ հիմա´ էլ են թալանում (ինչն իհարկե ճիշտ է և, կարծես, թե ահռելի ծավալների), և կամ անհեթեթ ձևով արձագանքում՝ «այդքան չէ, ավելի քիչ է եղել թալանը»։ Պրոբլեմին ուղիղ չնայելը և դեֆեկտիվ պատասխաններ գտնելը միայն ուժեղացնում  է իշխանությանը։

Բաց խոսենք հասարակության հետ

Մենք իսկապես չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, թե մեր աչքի առաջ տասնյակներով պետական բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան այրերը չեն դարձել խոշոր կապիտալի տեր՝ անհասկանալի ու անընդունելի ճանապարհներով։ Նախարարներ, ՊԵԿ վերնախավեր, գեներալներ, քաղաքապետեր, մարզպետներ, բարձրաստիճան ուժայիններ, ազդեցիկ այլ ընտրյալ-պաշտոնյաներ, առանձին ընտանիքներ, նրանց բարեկամներ և այլք։ Բոլորը սա գիտեն, բայց (նաև այսօրվա իրողությունների բեռի տակ) բաց չենք խոսում, այդ պատճառով էլ չի ստացվում անկեղծ երկխոսությունը, ու չի սկսվում հանրային առողջացում՝ այս վիճակից դուրս գալու, պետությունն իրոք փրկելու շուրջ։ Մենք պետք է բաց խոսենք, որպեսզի պետության ապագան, մեր բոլորի ընտանիքների ապագան չդառնա այլոց կապիտալի զոհ։

«Թալան» բառը վատն է, ակնհայտորեն ճիշտ չի բնորոշում կատարվածը։ Կարելի է գտնել այլ ձևակերպում՝ վիճելի կապիտալ, կապիտալի նախնական կուտակում, հանրային ռեսուրսի հաշվին ստեղծված կապիտալ, ապօրինի կապիտալ և այլն։ Պետք է ուղղակի բաց խոսել թեմայի մասին, չկոմպլեքսավորվել, և պետք է գտնել տարբերակները, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործվի Հայաստանի վերականգնման համար, ծառայի ոչ թե Նիկոլի փիառին, այլ՝ Հայաստանի վերականգնմանը։ Գծել կարմիր գիծը ու անցնել առաջ։

Հակառակ դեպքում մենք թակարդից դուրս չենք գալու, Նիկոլը դա չի թողնելու։

Մենք հո գիտենք, որ տասնյակներով պետական պաշտոնյաներ ունեն լուրջ կապիտալ՝ Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում. ձև անենք, թե չգիտե՞նք, թե՞ ձև անենք՝ իբր չկա։ Թե՞ բաց խոսենք ու գտնենք լուծումները: Ու սկսենք մեր երկրի ապագայով զբաղվել՝ երկրի, որին տանում են ոչնչացման։

Կա պրոբլեմ, կա լուծում, և դա պետք է անենք մենք

Այս իշխանությունը փորձում է համոզել, որ մինչև 2018 թվականը եղել է միայն մի մեծ թալան, և ուրիշ ոչինչ չի եղել։ Սա մեծ սուտ է։

Ասում է՝ ժողովուրդ, այն ինչը դուք ապրել եք, տեսել եք, չի եղել։ Աղանդի քարոզչի նման կրկնում է. «ձեզ ասում եմ՝ եղել է միայն թալան», ու լսարանի մի մեծ հատված հլու կրկնում է այդ մանտրան։

Մենք այս թակարդում չենք կարողանում ասել, որ «թալան» կոչվածը ներառում է առավելագույնը մի քանի տասնյակ անուն։

Չենք կարողանում ասել նաև, որ 1991-ից իրականում եղել է լուրջ զարգացում, պետականաշինության լուրջ փուլ, հետպատերազմյան վերականգնում, բարեփոխումներ, խոշոր ծրագրեր, խոշոր ենթակառուցվածքների ստեղծում, մշակութային, գիտական կյանք և ձեռքբերումներ, մարզական փայլուն հաղթանակներ, տնտեսության աճ։ Հազար ու մի բան է եղել՝ պետական կյանք։ Կարո՞ղ էր ավելի լավ լինել։ Կարող էր։ Եղե՞լ է պետություն՝ իր ամբողջ ատրիբուտիկայով ու դինամիկ զարգացմամբ. եղել է։

Լուծումները.

1.      Առաջին հերթին պետք է սցենարը, դերաբաշխումը փոխել։ Քանդել է պետք  «Նիկոլը մեղադրում է, մենք պաշտպանվում ենք» հերթագայումը։ Սա վերջ չունեցող ներկայացում է։ Այս պրոբլեմի մասին բաց պետք է խոսենք մենք՝ բոլորը, ովքեր Նիկոլից հետո ուզում են կառուցել նորմալ ժամանակակից պետություն։

2.      Թիմերի ներսում պետք է սկսվի առողջացման պրոցես։ Պետք է փորձել դառնալ ավելի ազատ, չկաշկանդվել այլոց «պատմությամբ»։ Նրանք, ովքեր կաշկանդված են այս թեմայով և պատրաստ չեն գնալ իրոք քաղաքական ազատ, բաց խոսակցության, պետք է իրենք դուրս գան հանրային կյանքից և չկաշկանդեն պայքարողներին։ Հակառակ դեպքում պայքարը լինելու է միշտ այսպես՝ ականապատ, կիսահղի, գործարքային նրբերանգներով։

3.      Շատ կարևոր է, որ այսօր ընդդիմադիր, քաղաքական-հանրային հայտ ներկայացրածները հենց իրենք խիզախորեն խոսեն անկախության տասնամյակների որոշ բարքերի և խաղի որոշ կանոնների մասին՝ առանց քաշվելու, առանց այլևայլությունների։ Բա եթե ասում ենք, որ Նիկոլից ազատվելուց հետո պետք է կառուցենք ժամանակակից պետություն՝ նոր խաղի կանոններով, չֆիքսե՞նք ու չմերժե՞նք անընդունելին, չասե՞նք, թե հատկապես ի´նչը չի լինելու ապագայում։

4.      Հնարավոր չէ համոզել հայ ժողովրդին, որ 30 տարի ամեն ինչ եղել է արդար, որ ոչ ոք անարդար ձևով չի հարստացել, ոչ ոք պետական կամ հանրային ռեսուրսի հաշվին չի հարստացել, կոպեկներով չեն սեփականաշնորհվել բազմաթիվ մանկապարտեզներ, շենքեր, հողեր և այլն։ Պետք է հարցը տեղափոխել այլ հարթություն. ի՞նչ անել, որ այդ ռեսուրսը ծառայի Հայաստանին, պետության վերականգնմանը, հասարակության վերակառուցմանը։ Զզվելի է կրկնվող սցենարը՝ հերթական մարդկանց բանտ տանել, հետները ստվերային պայմանավորվել, հետո պայմանավորվածությունը խախտել, մեդիայով սարքել գող-թալանչի՝ հանուն ռեյտինգի։ Ճիշտը խաղի հստակ կանոններով այդ կապիտալը, այդ ռեսուրսը պետության զարգացմանը ծառայեցնելն է։

5.      Մարդկանց պետք չէ կոչել թալանչի, դավաճան, և այլն։ Մարդկանց ստորացնելու իմաստը ո՞րն է, երբ կա ռացիոնալ լուծում՝ բոլորին ձեռնտու։ Պետք է կազմել ցանկ, ստեղծել հատուկ հիմնադրամ՝ «Հայաստանի զարգացման –վերականգնման»։ Իրական հաշվարկների վրա «խստիվ առաջարկել» խոշոր նվիրատվություններ անել, ֆիքսել պայմանները, հետո «խստիվ առաջարկել» տարբեր մարզերում, ոլորտներում նախապես մշակված ծրագրերի շրջանակներում ներդրումներ անել, զարգացնել ոլորտ ու ռեգիոն։ Թող արդեն որպես ներդրող շարունակեն փող աշխատել, ոչ որպես պետական պաշտոնյա։ Պայմանական ասած, եթե մարդը երկրից տարել է 100 մլն դոլար կամ արտոնյալ պայմաններով ձեռք է բերել տասնյակներով-հարյուրներով պետական գույք, պետք է առաջարկել մի մասը մուծել հատուկ հաշվին, և պետության առաջարկած ծրագրերից մեկում, սեփական ընտրությամբ, անել ներդրումներ, որ պետությունը շնչի, քաղաքացին շահի։

6.      Սկզբունքը հետևյալն է. վիճարկելի կապիտալը պետք է ծառայի Հայաստանին, ոչ թե՝ իշխանության PR-ին։ Հետնիկոլական իշխանությունը սա անպայման պետք է անի։ 20-րդ դարի պատմության մեջ շատ երկրներ են ընտրել այս անցումային սցենարը. տարե՞լ ես, ստեղծել ես ահռելի կապիտա՞լ, ուրեմն պետք է կիսվես՝ երկրի ու ժողովրդի հետ։ Որից հետո սկսվում են խաղի նոր կանոններ։

7.      Եվ վերջապես՝ թալան և այլ ձևակերպումները չեն կարող վերաբերել բիզնես համայնքին։ Գործարարներն այս համատեքստում չեն կարող լինել։ Գործարարներից չի կարելի սարքել թալանչի ու կեղեքիչ։ Գործարարների հետ երկխոսության և նոր «պայմանագրի» լեզուն լրիվ այլ է։ Այնտեղ էլ կա գործիքակազմ, որը պետք է կիրառվի, ու կրկին՝ փոխշահավետության սկզբունքով։ Գործարարները մեր պետության հենասյուներից են, նրանք մեծ մասամբ բավականին լուրջ, կարևոր ու օգտակար մարդիկ են։ Գործարարին պետք է խրախուսել, որ աշխատի, ներդրումներ անի։ Արժի նաև տարբերակել այն գործարարներին, որոնք Հայաստանում ահռելի փողեր են աշխատել, բայց մի կոպեկ չեն ներդնում մեր երկրում։ Սա վերաբերմունք ու լուծում պահանջող խնդիր է։ Թացը չորի հետ չի կարելի խառնել։

Երրորդ «թակարդի» մասին՝ հաջորդիվ»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:55 02/02/2024  |  ՔաղաքականԱլիևն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ». Վահե Հովհաննիսյան
19:42 01/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում այսօր իսկական դատաիրավական տեռոր է գնում․ իշխող ուժի անդամները ծպտուն չեն հանելու
10:59 30/01/2024  |  ՔաղաքականԱռողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը». քաղաքագետ
11:25 26/01/2024  |  ՄեկնաբանությունԸնտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ. Վահե Հովհաննիսյան
10:31 19/01/2024  |  Քաղաքական«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները. Վահե Հովհաննիսյան
11:27 18/01/2024  |  ՄեկնաբանությունԽաղաղության պայմանագրի այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան
07:32 18/01/2024  |  ՄամուլՀասե՞լ են իրենց նպատակին. «Փաստ»
13:06 15/01/2024  |  ՄեկնաբանությունԱլիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը. Հովհաննիսյան
11:05 09/01/2024Մեր հանրային օրակարգը պոկված ցնցուղն է, իսկ ադրբեջանականում՝ հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից. Վահե Հովհաննիսյան
12:21 27/12/2023  |  ՄեկնաբանությունՀայաստանում մակրո և միկրո ճգնաժամեր են. ամեն տեղ լուրջ ճգնաժամ է. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]