Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024   18:10  |  Քրեական խրոնիկոն

2024թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է հետևյալը։

2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ թվով 8 անձանց հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։

Ժամը 20-ի սահմաններում, 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել մմիմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։

Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված «CZ 75 SP 01 Tactical» տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։
Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը՝ ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։

2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։

2024թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:16 01/02/2024  |  ՄամուլՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Ժողովուրդ»
08:14 26/01/2024  |  ՄամուլՏիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած․«Հրապարակ»
16:54 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը չի խոչընդոտել, այլ օժանդակել է քննությանը, նրա կալանավորումն ինքնանպատակ է․փաստաբան
14:35 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը․ հայտարարություն
07:44 23/01/2024  |  ՄամուլՀՀ ԶՈՒ գեներալ Տիրան Խաչատրյանի գործով Արցախի գնդապետի որդուն է մեղադրանք առաջադրվել. «Ժողովուրդ»
12:23 17/01/2024  |  ԼՐԱՀՈՍՏիրան Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ՝ չեզոքացնելու իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը.փաստաբան
14:57 15/01/2024  |  Քրեական խրոնիկոնԱրամուսում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. կալանավորելու միջնորդություն ներկայացվել է միայն երկուսին, որոնց թվում է Տիրան Խաչատրյանը
08:42 15/01/2024  |  Քրեական խրոնիկոնԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է
17:09 14/01/2024  |  Քրեական խրոնիկոնՏիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը կքննարկվի այսօր
15:07 14/01/2024  |  Քրեական խրոնիկոնՏիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արխիվ

[]