Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 02/05/2024   15:08  |  Վերլուծություններ

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորաստեղծ իշխանությունը, որը խոստանում էր անփոփոխ թողնել ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը, ի սկզբանե տարօրինակ քաղաքականություն որդեգրեց Չինաստանի նկատմամբ։ Թեև տրամաբանորեն կարելի էր ակնկալել, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը և այդ հարցում նախաձեռնողականությունը նորահայտ իշխանությանը թույլ կտար հավատարիմ մնալ արտաքին քաղաքական վեկտորը չփոփոխելու իր խոստմանը՝ միաժամանակ աստիճանաբար թուլացնելով ռազմավարական կախվածությունը ՌԴ-ից։ Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը ոչ միայն չպահպանեց ՉԺՀ հետ հարաբերությունների զարգացման այն տեմպը, որը երկկողմ շփումներին հաղորդել էր նախորդ իշխանությունը դեռ 2016-2017թթ., այլև տարատեսակ արհեստական խոչընդոտներ ստեղծեց Չինաստանի հետ հարաբերություններում։

Սա վերաբերում է նաև ՉԺՀ ամենախոշոր միջազգային նախաձեռնության՝ «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը կամ դրա բացակայությանը։ Ի սկզբանե չինական մեգանախագծի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը գործող իշխանությունները բացատրում էին նրանով, թե իբր իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունը ձևավորման փուլում է, իսկ Հայաստանը դեռևս չինական «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ իր գերակայությունները չի մշակել։ Այսպես, 2019-ին նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության և առհասարակ Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ անհամարժեք քաղաքականությունը բացատրեց նրանով, թե «Հայաստանը դեռևս փորձում էր ադապտացնել իր գերակայությունները այդ (չինական նախաձեռնության շուրջ) զարգացումներին»։ Եթե այս տարօրինակ ձևակերպումը դեռ ինչ-որ կերպ կարելի էր ընկալել 2019-ին՝ չինական նախաձեռնությունից 6 տարի անց, ապա այժմ, երբ լրացել է նախաձեռնության տասնամյակը, իսկ ՀՀ գործող իշխանությունը պաշտոնավարում է ավելի քան 5 տարի, չինական ծրագրի նկատմամբ հստակ քաղաքականության բացակայությունը խոսում է միայն գործող իշխանությունների կողմից վերջինիս կարևորության թերագնահատման մասին։

Կարևոր է հիշել, որ երբ 2019-ին Չինաստանում անցկացվում էր «Գոտի և ճանապարհ» 2-րդ գագաթնաժողովը, որին մեր տարածաշրջանից մասնակցում էր Ադրբեջանի նախագահը, իսկ Վրաստանը ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, Հայաստանը ներկայացված էր ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով, իսկ ՀՀ վարչապետը նույն ժամանակահատվածում Երևանում մասնակցում էր այսպես կոչված «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներին։ Ըստ էության, Չինաստանի և վերջինիս տրանսպորտային մեգանախագծի նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների անլուրջ վերաբերմունքը պահպանվեց նաև հաջորդ տարիներին։ 2023թ. հոկտեմբերին անցկացված «Գոտի և ճանապարհ» 3-րդ համաժողովին Հայաստանը ներկայացված էր էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով, մինչդեռ Ադրբեջանից մասնակցում էր էներգետիկայի նախարարը։

2019-ի մայիսի 14-16-ը Փաշինյանը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով առաջին և դեռևս վերջին անգամ այցելեց Չինաստան, որին հաջորդեցին մի շարք բարձրագոչ խոստումներ և հայտարարություններ։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները խոսում էին Հայաստանում Չինաստանի կողմից ֆուտբոլային մարզադաշտ և բազալտի վերամշակման գործարան կառուցելու պայմանավորվածության մասին, որոնք այդպես էլ չիրագործվեցին: Վարչապետի այցին հաջորդած թերևս միակ կարևոր իրադարձությունը կողմերի պայմանավորվածությունն էր՝ մուտքի արտոնագրերը երկու երկրների քաղաքացիների փոխայցերի ժամանակ չեղարկելու մասին, ինչը, սակայն, չհանգեցրեց դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների ներհոսքի էական ավելացման։

Ինչևէ, անկախ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից՝ Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ պահպանվում է։ Այս երկիրը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման հարցում, սակայն նման արդյունքի հասնելու համար Երևանը պետք է ՉԺՀ և վերջինիս նախաձեռնած միջազգային նախագծերի նկատմամբ զգուշավոր և լավ մշակված քաղաքականություն ունենա։

Ինչպես արդեն նշվեց, Հարավային Կովկասի մեծ տարածաշրջանի մեր հարևաններից Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի։ Ընդ որում, Վրաստանի օրինակը հուշում է, որ Արևմուտքի հետ բավական խոր և բազմաշերտ կապերը ամենևին չեն խոչընդոտում նմանօրինակ հարաբերություններ կառուցել նաև հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Պեկինի հետ, եթե տվյալ պետության արտաքին քաղաքականության հենքում ընկած է պրագմատիզմն ու ռացիոնալ վարքագիծը։ Հայաստանի կենսական շահերից է բխում ՉԺՀ հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի, այդպիսով ընդգծելով Հարավային Կովկասում Չինաստանի ռազմավարական գործընկերների որոշակի առանցքը՝ Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ։

«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման համար առկա են բոլոր տնտեսական նախադրյալները։ 2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը հասել է շուրջ 1,75 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 11,3%-ը։ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ՉԺՀ առևտրի ծավալները 2023թ. հունվար- նոյեմբերին հասել են շուրջ 218 մլրդ դոլարի, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ Պեկինի հետ առևտրային հարաբերություններն առավել խորացնելու համար։ Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի պայմանագիրը թույլ է տալիս ամբողջացնել տարածաշրջանում առևտրային կապերի շղթան, որի շարժիչ ուժը օբյեկտիվորեն հենված է ՉԺՀ տնտեսության հաջողությունների վրա։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր Չինաստանը միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեծ փորձ է կուտակել, ուստի Հարավային Կովկասի ու հարակից երկրների հետ ՉԺՀ առևտրի շեշտակի աճը կարող է խրախուսել, որպեսզի Պեկինն ավելի ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։

Ինչպես նշվեց, Պեկինի համար կարևոր է այլընտրանքային ուղիների առկայությունը, որոնք կախված չեն ՆԱՏՕ-ի կամ վերջինիս հարող երկրների քաղաքական դիրքորոշումից, ուստի Հայաստանը պետք է Չինաստանի հետ ակտիվորեն աշխատի՝ փորձելով ի ցույց դնել այսպես կոչված «Միջին միջանցքի» մասով թուրքական ծրագրի աշխարհաքաղաքական ռիսկերը, միաժամանակ առաջարկելով խելամիտ այլընտրանք՝ ի դեմս Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ միջանցքի։ Միաժամանակ, զգալի դիվանագիտական ջանքեր են պահանջվում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական քարոզչությունը Պեկինում անընդունելի դարձնելու ուղղությամբ։

Առհասարակ, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկից»՝ այն ներկայացնելով իբրև տարածաշրջանային շրջափակումը հաղթահարելու և միջազգային առևտրային մայրուղիներին, այդ թվում՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրին ինտեգրվելու իրատեսական հնարավորություն։ Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ միասին մասնակցելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, իր ելույթում վստահեցնում էր, որ «Խաղաղության խաչմերուկը» լիարժեք կերպով ներգրավվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ»։ Թեև քողարկված, սակայն այդ «Խաղաղության խաչմերուկը» ներառում է նաև Ադրբեջանի կողմից խրախուսվող «Զանգեզուրի միջանցքը», որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այն թաքցնել ՀՀ ինքնիշխանության սկզբունքի ներքո։ Հայաստանի համար ավելի տրամաբանական է «Խաղաղության խաչմերուկի» փոխարեն առաջ մղել Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային կապող Հյուսիս-հարավ ծրագիրը՝ պայմանական «Կայունության ճանապարհ» անվամբ, որում շահագրգռված կլինի ոչ միայն Չինաստանը, այլև Հնդկաստանը, Ռուսաստանն ու նույնիսկ ԵՄ-ը։

Չինական «Գոտի և ճանապարհ» ծրագրի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն վերջին տարիներին Չինաստանի ուղղությամբ որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծը և ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն Պեկինի հետ շփումներում։ Նախ հարկ է սկսել քաղաքական մակարդակից և ամեն կերպ խուսափել Չինաստանի համար զգայուն հարցերում անզգույշ քայլերից կամ գործողություններից, ինչը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար կրկնվել է.

·         ՀՀ անդամակցությունը պարբերաբար հակաչինական հայտարարություններով հանդես եկող Կրոնական ազատության միջազգային դաշինքին,

·         ՀՀ մասնակցությունը ակնհայտ հակաչինական օրակարգ հետապնդող «Ժողովրդավարական գագաթնաժողով» միջոցառմանը,

·         Թայվանի նախարարի ոչ պաշտոնական այցը Հայաստան,

·         Ժամանակագրորեն նույն շրջանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Թայվան և Հայաստան,

·         Ոչ պատշաճ մակարդակով մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» 2-րդ և 3-րդ գագաթնաժողովներին և այլն:

Երկրորդ քայլը կապված է միջազգային հարաբերություններում ՀՀ իշխանությունների ներկայիս դիրքավորման հետ։ Թեև պաշտոնապես խոսվում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, մի գերտերության հետ հարաբերությունները մեկ այլ գերտերության հետ հարաբերությունների վատթարացման հաշվին չկառուցելու մտադրության, աշխարհաքաղաքական շրջադարձերի բացառման մասին, սակայն գործնականում ՀՀ ներկայիս իշխանությունները պարզապես փորձում են Հայաստանի քաղաքական, տնտեսական և անվտանգային որոշակի կախվածությունը ՌԴ-ից փոխարինել առավել մեծ կախվածությամբ՝ արդեն Արևմուտքից։ Սա բնականաբար Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը խրախուսող քաղաքականություն չէ, եթե նույնիսկ անտեսենք այն փաստը, որ լիարժեքորեն կտրված է ՀՀ անվտանգային, աշխարհաքաղաքական և նույնիսկ տնտեսական շահերից։

Սակայն այս անգամ կանգ առնենք ոչ պակաս կարևոր՝ տնտեսական բաղադրիչի վրա։ Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2023թ. հունվար-հոկտեմբերի 10 ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 50%-ը եղել է 3 երկրների հետ՝ Ռուսաստան՝ 35,1, Չինաստան՝ 11,3, Իրան՝ 3,7, իսկ ահա ԵՄ և ԱՄՆ հետ ՀՀ առևտրի շրջանառության մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 18,7%՝ ԵՄ՝ 14,8, ԱՄՆ՝ 3,9։ Եթե այս պատկերը համադրենք ՀՀ ներկայիս կառավարության արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հետ, այդ թվում՝ այցերի, կոնտակտների մասով, կնկատենք ակնհայտ անհամարժեքությունը։

Ավելի խոսուն են արտահանման ցուցանիշները. 2023թ. առաջին 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքը բաշխված է եղել հետևյալ համամասնությամբ՝ ՌԴ-Իրան-Չինաստան 57% (ՌԴ 49,6%, ՉԺՀ 6%, Իրան 1,4%), ԵՄ և ԱՄՆ՝ 11,8% (ԵՄ 11,1%, ԱՄՆ 0,7%)։

Փաստորեն, Հայաստանը դեպի Ռուսաստան, Իրան և Չինաստան արտահանում է 5 անգամ ավելի շատ ապրանք, քան դեպի ԱՄՆ և Եվրոպա, այնինչ կառավարության միջազգային շփումներում նկատելի է ճիշտ հակառակ պատկերը։ Առհասարակ Հայաստանից արտահանման գերակշռող մասը ուղղվում է դեպի արևելյան շուկաներ. 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաարտահանման շուրջ 80%-ն ուղղվել է ԵԱՏՄ, ԱՄԷ, Իրան, Իրաք, ՉԺՀ, Վրաստան։

Ըստ էության, վերոհիշյալ տնտեսական ցուցանիշները, ի թիվս քաղաքական, ռազմական և այլ հիմնավորումների, ևս մեկ կարևոր ցուցիչ են, թե որ ուղղությամբ պետք է կառուցվեն ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այս հարցում որքան կարևոր նշանակություն կարող է ունենալ լիարժեք ներգրավումը չինական «Գոտի և ճանապարհ» նախագծին։ Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականորեն իրագործել մի շարք առաջնահերթ քայլեր.

·         Ակտիվացնել մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, բարձրացնել ներկայացվող պատվիրակությունների մակարդակը, մասնավորապես՝ փորձել առնվազն վարչապետի կամ փոխվարչապետի մակարդակով ներկայանալ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գագաթնաժողովներին։

·         Խուսափել ակնհայտ հակաչինական նախաձեռնություններին անդամակցությունից, միջազգային կառույցներում հակաչինական քվեարկություններից և հայտարարություններից։

·         Չափազանց զգուշավոր քաղաքականություն վարել Չինաստանի համար շատ զգայուն և կենսական նշանակություն ունեցող Թայվանի հարցում, կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում, հնարավորինս խուսափել անցանկալի «պատահականություններից»։

·         Մշակել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաներին Հայաստանի մասնակցության և այն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ինտեգրելու հարցում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթություններն ամփոփող լիարժեք ռազմավարություն, այն ներկայացնել և քննարկել ՉԺՀ շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

·         Հանդես գալ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասով ՀՀ պատկերացումներն ամփոփող նոր նախաձեռնությամբ՝ պայմանական «Կայունության ճանապարհ» նախագծով, շահագրգիռ երկկողմ և բազմակողմ քննարկումներ կազմակերպել Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, սա ոչ միայն հնարավորություն կտա տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման այլընտրանքային ուղիներ փնտրել, այլև այդ տեսլականի շուրջ քննարկումները կուժեղացնեն ՀՀ բանակցային դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կումունիկացիաների ապաշրջափակման բարդ գործընթացում։

 

·         Ակտիվացնել մասնակցությունը այն միջազգային միջոցառումներին և կազմակերպություններին, որոնք ՉԺՀ արտաքին քաղաքականության համար կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ՝ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, սակայն ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը 2022-ին մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովներին, ՀՀ վարչապետը որոշակի պատճառաբանությամբ խուսափել է այդ միջոցառմանը մասնակցելուց։

 

·         Նախաձեռնել Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր՝ հետևելով Վրաստանի հաջողված օրինակին։

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]