ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 02/04/2024 17:21 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասնմեկ սարկավագներ:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Օշական Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ:
Արտակ սարկավագ Ղևոնդյանը վերակոչվեց Տ․ Կոմիտաս քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Վարդան քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Ղևոնդ քահանա, Գևորգ սարկավագ Միրզոյանը՝ Տ․ Արտակ քահանա, Լորիս սարկավագ Անդրեասյանը՝ Տ․ Վազգեն քահանա, Նարեկ սարկավագ Թորգոմյանը՝ Տ․ Հովհաննես քահանա, Անդրանիկ սարկավագ Մինասյանը՝ Տ․ Գրիգոր քահանա, Սամվել սարկավագ Բաղդասարյանը՝ Տ․ Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Գրիգորյանը՝ Տ․ Եսայի քահանա, Ռոբերտ սարկավագ Ոսկանյանը՝ Տ․ Ոսկան քահանա և Գարիկ սարկավագ Հոխանյանը՝ Տ․ Ղուկաս քահանա։ Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին հավատացյալներին: Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, մաղթեց նորընծաներին, որ իրենք իրենց կարգի մեջ լինեն հավատարիմ և ծառայասեր հոգևորականներ։
«Սիրելի նորընծաներ, ձեր առաքելությունը շուտով պետք է սկսվի․ եղեք քաջ հովիվներ, մատուցեք ձեր ծառայությունը Հայ Եկեղեցուն և ժողովրդին, մանավանդ այս օրերին, երբ տարբեր տեսակի փորձություններ ու դժվարություններ կան մեր շուրջբոլորը։ Եղեք արթուն, և զորավոր, ծառայեք մեր ժողովրդին․ մեր ժողովուրդը ավելի քան երբեք կարոտն ունի ձեր խոսքի, ձեր աղոթքի և ձեր մխիթարության։ ․․․Քրիստոսի խոսքը ձեզ համար թող լինի ձեր վահանը, ձեր սուրը և ձեր խաչը, որպեսզի կարողանաք ամբողջանվեր ծառայել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- ասաց Օշական Սրբազանը՝ հորդորելով հավատացյալներին աղոթք բարձրացնել առ Աստված նաև նորընծա քահանաների համար, որպեսզի նրանք իրենց կարգի մեջ մնան ամուր ու հաստատ։
Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը քահանայական ձեռնադրություն կատարելու հնարավորության ընձեռման համար։ Ապա Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ, բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը: Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Տ․ Հովհաննես, Տ․ Գրիգոր, Տ․ Եսայի, Տ․ Ոսկան և Տ․ Ղուկաս քահանաները վեղար կստանան ու կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:ա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ