ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարած «Հայ ուսանողությունը Արցախի համար » հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը 02/03/2024 18:58 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 1-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառումն իրաանացվել էր Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ:
Ծրագիրը, որ հայտարարվել էր 2023 թ. հունիսին, նպատակ ուներ մեկտեղել տարբեր ոլորտների մեջ հայ ուսանողության մասնագիտական կարողությունները, դրանք ծառայեցնել հայ դատին և Արցախյան հիմնախնդրի լուծմանը։ Ծրագիրը նպատակ ուներ նաև ստացված ուսումնասիրությունները տրամադրել հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ կառույցներին՝ արդյունավետ օգտագործման համար: Երկարաժամկետ իմաստով նախաձեռնությունը նպատակ ունի առարկայական կերպով հարցերը վելուծելու միջոցով նպաստել քննական մտքի եւ մոտեցումների զարգացմանը, որը հանդիսանում է հասուն քաղաքական մտքի եւ գործունեության հիմնաքարը:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարար Նորիկ Մկրտչյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանը եւ Մետաքսե Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ծրագրին մասնակցող լավագույն ուսանողները՝ ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունները, տեղեկություններ փոխանցեցնին նաև ուսանողների խորհրդատուները։ Ծրագրին հետազոտություններ են հանձնել 12 ուսանողներ եւ 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից:
Հատուկ գնահատանքի արժանացան հետևյալ երկու նյութերը, որոնք նշանավորվեցին իրենց կարևորությամբ եւ այժմեականությամբ․
Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի երեխաների իրաւունքների եւ հոգեվիճակի վրա:
Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ
Ուսանող՝ Տաթև Դավթյան, ՀՀ
Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:
Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին Վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար, ՀՀ
Ուսանող՝ Վահագն Խաչատրյան, ԱՀ
Հաղթող ճանաչվեցին հետևյալ ուսանողները․
Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար
Նյութ՝ Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ջենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ
Ուսանողական խմբակ՝ Հովհաննես Ղազարյան, Լիլիթ Եկմալյան եւ Լատուշ Սիմոնյան, ՀՀ
Երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար
Նյութ՝ Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում
Խորհրդատու՝ Հեղինե Էվինյան, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն, Բելգիա
Ուսանող՝ Նարոտ Նորամանյան, Նիդերլանդներ
Երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար
Նյութ՝ Ադրբեջան եւ Իսրայել հարաբերությունները
Խորհրդատու՝ Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան
Ուսանող՝ Ժաննա Վարդանյան, ՀՀ
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր և նվերներ: Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ծրագրի նուիրատուներին և խորհրդատուներին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ և երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գևորգյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ծրագրի երեք հիմնասյուներն են՝ ուսանողները, ուսումնասիրությունները և հայության իրավունքների պաշտպանության գործին լծված հաստատություները, որոնց համար այս ուսումնասիրությունները ոչ միայն տեղեկությունների աղբյուր են, այլ առաջարկություններ և գործունեության հեռանկարային առաջադրանքներ: Նա շեշտեց, որ հայության ուժը հայ մարդն է և մասնավորաբար հայ ուսանողությունը, և այս ծրագիրը մեր համեստ ներդրումն էր համախմբելու հայ ուսանողների ներուժը և նորարարական միջոցով բարձրացնելու վերջիններիս ներդրումն ու ներկայությունը ազգային կյանքում: Ուսումնասիրություններից որոշներն անդրադառնում են հարցին՝ ինչպես տարիների ընթացքում թշնամի Ադրբեջանը օգտագործեց իր ունեցած միջոցները հասնելու իր ներկա իրագործումներին՝ նավթի, նավթային դիվանագիտության, դաշնակիցների և այլ հնարավորությունների ճանապարհով: Հարց, որն ինքն իրեն պարտադրում է այսօր, այն է, թէ ինչպե՞ս մենք պիտի հաջողենք հզորանալ որպես պետություն և կասեցնել այս պարտությունների և նահանջի գահավեժ ընթացքը, վերածելով այն վերելքի ու վերականգման ճանապարհի, որ պիտի տանի դեպի նոր հաղթանակներ:
Առաջիկայում այս հարցադրումի շուրջ հայ ուսանողությանը համախմբելու առաջարկությունը նկատի ունենալով ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, համաձայն իր առաքելության, պիտի շարունակի հայ ուսանողությանը հայանպաստ գործունեության մղելու՝ հատկապես այսօր Արցախի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ