ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էժանագին PR, Փաշինյանն այցելել էր կրթական այն հաստատությունները, որոնց շինաշխատանքները ավարտված չեն եղել, կատարողական ակտ կազմված չի եղել, կապալառուները՝ նախազգուշացված 02/03/2024 14:43 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի առաջին օրերին Լոռու եւ Արմավիրի մարզեր կատարած շրջայցերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այցելած ուսումնական հաստատություններից որևէ մեկի շինարարական աշխատանքներն ավարտված չեն եղել, դրանք ընդունելու վերաբերյալ ավարտական ակտ չի կազմվել, եւ շինաշխատանքների համար նախատեսված գումարն էլ ամբողջությամբ վճարված չի եղել։
Այսինքն՝ Փաշինյանը այցելել է դեռեւս վերակառուցման փուլում գտնվող հաստատություններ ու անորակ աշխատանքի համար պատժել շինաշխատանքների պատվիրման հետ որեւէ առնչություն չունեցած անձանց, տվյալ պարագայում խոսքը մարզպետների մասին է։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի N1 վարժարանի,Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների, Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի, Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոցի, Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի վերակառուցման և մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև Հագվի բնակավայրում նոր մոդուլային դպրոց կառուցելու շինարարական աշխատանքների պատվիրատու մարմինը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է: Շինաշխատանքների ավարտը նախատեսված է եղել 2024 թ․–ին:
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է նաեւ ՀՀ քաղշինկոմիտեին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք շինարարական աշխատանքներն ընդունելու ավարտական ակտ կազմվել է, թե ոչ, եթե այո, ապա ով է այն հաստատել։ Շինարարության ընթացքում արդյոք կապալառու ընկերությունը զգուշացվել է անորակ ծառայություն մատուցելու համար
Քաղաքաշինության կոմիտեից մեզ հայտնել են նաև, որ շինարարական աշխատանքներին վերաբերող թերությունների վերաբերյալ համապատասխան զգուշացումներ պարբերաբար եղել են, կազմվել են թերությունների շտկման ժամանակացույցեր։ Աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են օբյեկտներ և վերահսկում թերությունների վերացման գործընթացը։
Մասնավորապես, Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի, Ստեփանավանի N1 վարժարանի,Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների, Արմավիրի մարզի Վաղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճների վերակառուցման և կառուցման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած շտկման գործընթացները նախատեսվում է ավարտել 2024 թ-ի մարտին։
Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի, Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման գործընթացը նախատեսվում է ավարտել 2024 թ-ի մայիսին՝ պայմանավորված կառուցման աշխատանքներից բացի նաև տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում ասֆալտապատման աշխատանքների իրականացմամբ։
Մենք խնդրել էինք հստակեցնել, թե որքա՞ն գումար է նախատեսված եղել այդ դպրոցներից յուրաքանչյուրի շինարարարական աշխատանքների համար և արդյոք պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը հատկացվել է կապալառու ընկերություններին։
Կոմիտեից տրամադրած տեղեկատվությունից ակնհայտ է, Փաշինյանի այցելած կրթական հաստատություններից եւ ոչ մեկի վերաբերյալ ընդունման-հանձնման ակտ կազմված չի եղել։
Նշենք, որ նշված բոլոր կրթական հաստատությունների համար հայտարարված մրցույթներում հաղթել է հիմնականում երկու կազմակերպություն՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն եւ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն. Առաջինը 5 ուսականական հաստատության կառուցումն է ստանձնել, երկրորդը՝ 7 եւ միայն «Հագվու հիմնական դպրոցի» վերակառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում է հաղթող ճանաչել այլ ընկերություն՝ «Նավասարդը»։
Քաղշինկոմիտեից նաեւ հայտնել են, որ ամբողջական վճարումները դեռ չեն արվել։ Ճիշտ է՝ մի դեպքում կապալառու ընկերությանը չի վճարվել 63 մլն, մեկ այլ դեպքում 4 մլն դրամ, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանն այցելել է դեռեւս վերանորոգման փուլում գտնվող հաստատություններ, որոնց շինարարական աշխատանքների թերությունների մասին, թերեւս, տեղեկացված եղել է, ու այդ այցերի արդյունքում հայտարարվել Լոռու եւ Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունների մասին, թեեւ նրանք որեւէ առնչություն չեն ունեցել գնման այդ գործընթացի հետ եւ ոչ էլ շինաշխատանքները վերահսկելու պարտավորություն ունեցել։ Ավելին՝ տվյալ դեպքում նրանց միջամտությունը կարող էր գնահատվել որպես պաշտոնեական դիրքի չարաշահում։
Ակնհայտ է, որ Փաշինյանի հունվարյան այցերը էժանագին PR ակցիա էր, որին զոհաբերվեցին իր իսկ իշխանության ներկայացուցիչները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ