ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի չկայացած տենդերի պատմություն․ «Հրապարակ» 02/03/2024 08:59 | Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Սիներջի» ընկերության շուրջ «կոռուպցիոն» սկանդալը երրորդ կողմ էլ ունի, որի գործուն «ջանքերով» են իրավապահները դուրս եկել այս «կոռուպցիոն» գործարքի վրա։ Խոսքը «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ, թեպետ պաշտոնական փաստաթղթերում հիմնադիր տնօրեն է ներկայացված ոմն Մուրադ Մուրադյան։ Այս փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել իշխանական թիմում, ոմանք չեն ուզում հավատալ աբսուրդի այն թատրոնին, երբ նախկին խոշորամասշտաբ «թալանչիներից» մեկը դարձել է արդարության մարտիկ, իսկ հեղինակավոր կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է 1999 թվականից, ինչպիսին «Սիներջին» է՝ շանտաժիստ։
Պարզվում է՝ դեռեւս 2022 թվականին էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին մասնակցած ընկերությունները եղել են «Սիներջին» եւ «Հարմոնիան»։ Նախարարությունը հայտարարել է երեք փուլից բաղկացած մրցույթ, մինչ այդ՝ նախաորակավորման փուլ։ Մասնակցել է 4 ընկերություն, բայց 2-ը բարեհաջող անցել են նախնական, ապա առաջին փուլերը, սակայն երկրորդ փուլից առաջ նախարարությունը որակավորման նոր չափանիշներ է սահմանել։ «Հարմոնիան», համարելով դրանք գնումների մասին ՀՀ օրենսդրությանը հակասող պահանջներ, դիմել է նախարարությանը՝ առաջարկելով փոփոխել, եւ որոշակի շտկումներ են արվել, բայց պահպանվել է հիմնական փոփոխությունը։ Երրորդ փուլին մասնակցելու համար կրկին նույն ընկերություններն են դիմել, նախարարությունը հիմնադրամի հայտը գնահատել է անբավարար եւ մերժել։ Մինչդեռ «Հարմոնիան» ներկայացրել է «Սիներջիից» շուրջ 3 անգամ ավելի ցածր գնային առաջարկ, որը, ըստ մասնագետների, անիրատեսական է եղել։ Մրցույթից իրենց դուրս թողնելու որոշումը «Հարմոնիան» վիճարկել է դատարանում` հայց է ներկայացրել ընդդեմ էկոնոմիկայի նախարարության։
Դատական-տեղեկատվական համակարգում շարադրված են հայցի հիմքերը, որ նախարարությունն իրավունք չուներ պայման փոփոխելու, բայց նույնիսկ այդ պարագայում «Հարմոնիային» դուրս թողնելու հիմքեր չեն եղել, քանի որ համապատասխանել է պահանջներին։ Դատարանը 2023 թ. հունիսին բավարարել է «Հարմոնիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները: Դատարանի վճռից 2 ամիս անց մրցույթը գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել` բավարարել «Հարմոնիայի» հայտը եւ պայմանագիր կնքել նրա հետ։ Այս որոշումները չեղարկելու պահանջով էլ նախարարության դեմ հայց է ներկայացրել «Սիներջի» ընկերությունը։ Դատարանը, սակայն, անցած տարեվերջին կայացրած որոշմամբ չի բավարարել «Սիներջիի» հայցը, բայց գործի են անցել իրավապահները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 02․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ