ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուժեղ «բոյ» են տվել․ մենք որ դուրս էինք գալիս Ճարտարից՝ այսինքն ամսի 27-ին, մեր դրոշը դեռ ծածանվում էր Լուսնյակի վրա․ սեպտեմբերի 20-ին զոհված Վիտալին խիզախ էր․ 44-օրյային Հադրութից 131 դիակ էր հանել 02/02/2024 15:50 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանում գտնվող «Լուսնյակ» բարձունքում սեպտեմբերի 19-20-ին մղված հերոսական մարտի մասին դեռ երկար է խոսվելու։ Բարձունքը մինչև վերջ անառիկ պահել հաջողվել է տղաների խիզախության, հնարամտության ու նրանց արյան շնորհիվ։ Թշնամու՝ բազմակի անգամ գերազանցող ուժերի առաջխաղացումն այդ հատվածում կասեցնելու ժամանակ զոհվում է նաև հակատանկային դասակի վարորդ Վիտալի Աբաղյանը։
Վիտալին Ճարտարից էր, 42 տարեկան։ Պաշտպանության բանակում էր արդեն 18 տարի․ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմը երրորդն էր, որին մասնակցում էր ու դարձավ վերջինը։
«Ինչ մտել է ծառայության, դիտակետեր էր կառուցում ու կամավոր հիմունքներով էր դա անում։ Ասում էր՝ երեխաներիս ու Հայրենիքիս համար եմ անում․․․ Թե՛ Քառօրյային, թե՛ 44-օրյային այնպիսի տեղերում է հայտնվել, այնպիսի վտանգներից փրկվել, որ նկարագրելու չի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, Հադրութը գրավվելուց հետո, միացել էր ԱԻՆ-ի տղաներին ու կամավոր Հադրութ գնացել՝ դիերը դուրս բերելու։ Մենակ ինքը 131 դի է հանել։ Հադրութից, որ եկավ, Մարտունիում «Ավան» կոչվող տեղամաս ունենք, որ էլի շատ վտանգավոր էր էդտեղ մտնելը, ինքը մտավ․ էդտեղից էլ 7 մարմին է հանել, ինքն էլ փոս փորել, որ հուղարկավորեն տղաներին․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է Վիտալիիի այրին՝ տիկին Նունեն։
Սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակումից ժամեր առաջ, Վիտալին տանն էր․ 28 օր հերթափոխ չէր արել։ Այդ օրը զինվորների համար անտառից փայտ էր հավաքել ու տուն մտել, որ դեսից-դենից հետը վերցնի ու նորից դիրքեր բարձրանա։ Տուն հազիվ էր հասել, երբ տագնապով հետ է գնացել։
«Մեզ ասաց կիջնեք նկուղ, ինքը գնաց։ Դրանից հետո հետը կապ հաստատել չեմ կարողացել։ Հաջորդ օրը շտապօգնության մեքենա է իջել Ճարտար, որ հաց տանի․ իրենցից եմ իմացել, որ վիրավոր է ու Մարտունու հիվանդանոց են տարել։ Մի կերպ մեքենա ու վառելիք ենք գտել,հասել Մարտունի, էնտեղ իմացել, որ վիրավոր չի էլ եղել, անմիջապես զոհվել է դիրքում․․․Ուղղակի չէին ուզում այդպես ասել․․․ Ուժեղ բոյ են տվել «Լուսնյակում», շատ ուժեղ։ Մինչև մեր Ճարտարից դուրս գալն էլ էդտեղ թուրք չէր երևում։ Որ դուրս էինք գալիս, մեր դրոշը ծածանվում էր բարձունքին»,-հիշում է Վիտալիի այրին։
Ամուսնու մարմինը, սակայն, հանել չեն կարողացել Արցախից։ Այժմ հայրենի հողում է հանգչում, որը շաղախված է նաև իր արյամբ։ Սեպտեմբերի 23-ին են Վիտալիին հուղարկավորել Ճարտարի գերեզմանոցում, իսկ ամսի 27-ին հարկադրված բռնել գաղթի ճանապարհը․․․
Վիտալիից հուշ մնացած միակ իրը նրա ավտոմեքենան է․ 16-ամյա որդին մեծ դժվարությամբ, բայց հանել է այն։
«Տղաս ասաց՝ մամ, պապայի մեքենան ուզում եմ հանենք, էստեղ չմնա․ որպես հուշ՝ տանենք մեզ հետ։ Անսարքություն ուներ, չգիտեմ՝ ոնց, ինչ հրաշքով, բայց սարքեց, ինքն էլ նստեց ղեկին ու մեքենան բերեց»,-պատմում է մայրը։
Ամուսնու սխրանքների մասին պատմելիս՝ տիկին Նունեն ցավով արձանագրում է՝ կենդանության օրոք չի գնահատվել իր նվիրվածությունն ու հայրենասիրությունը, այլապես գոնե մի անգամ կպարգևատրեին, կխրախուսեին․
«44-օրյային Հադրութում թշնամուց տանկ են վերցրել․ շղթաները հանած էր, բայց ինքը, լինելով ֆիզիկապես բավականին ուժեղ, կոփված, էդ շղթաները հագցրել է ու զանգել մեկին ասել, որ տանկ կա էստեղ, եկեք տանենք։ Նա էլ եկել է, տանկի կողքին նկարվել, հետո գովասանքի արժանացել, պարգևատրվել, իսկ Վիտալին էլի ստվերում է մնացել․․․»։
Տիկին Նունեն հիմա երկու անչափահաս երեխաների հետ մենակ է մնացել։ Աղջիկն ամուսնացած է, բայց տղաները դեռ անչափահաս են։
Երեքով Սևան քաղաքում են տուն վարձակալել։ Սոցիական աջակցության ծրագրերով ստացած գումարով տան վարձն ու կոմունալ ծախսերը մի կերպ են փակում։ Ինքն առողջական խնդիրներ ունի, որոնք սրվել են ամուսնու զոհվելուց հետո։ Ասում է՝ 16 տարեկան որդին աշխատանք է փնտրում, որ կարողանան գոյատևել, բայց առայսօր չի գտել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից