Թեմաներ
Կիրակի 12 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 12/22/2024   09:58 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/21/2024   21:46 Իրանում զինվորականներ են զոհվել 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   20:34 Շոլցին սուլոցներով ուղեկցել են Մագդեբուրգի ահաբեկչության վայրում 12/21/2024   20:20 Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   19:58 Սանկտ Պետերբուրգի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/21/2024   19:41 Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկմանը 12/21/2024   19:20 Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 22 մարդ Է զոհվել 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   18:30 Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 12/21/2024   18:29 Թուրքիայի արտգործնախարարը չի բացառել Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական հակամարտությունը 12/21/2024   18:15 Խոստանում եմ առողջ դատողությամբ շարունակել պիտանի լինել իմ ազգին, իմ հայրենիքին.Ռոզա Ծառուկյան (տեսանյութ)
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   08:32 Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ» 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   11:33 Երկրորդ դրոնը հարվածել է Կազանի բարձրահարկ շենքին՝ այնտեղից մարդկանց տարհանման ժամանակ 12/21/2024   08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ» 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին 12/21/2024   08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած արդյունքի մասին 02/01/2024   11:11  |  ԼՐԱՀՈՍ

2024 թվականի հունվարի 30-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2023 թվականին 1 միավորով բարելավել է իր ցուցանիշը և գրանցել է որոշակի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում՝ 100 հնարավոր միավորից ստանալով 47-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 62-րդ տեղը։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին Հայաստանը ստացել էր 46 միավոր՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը, 2021 թվականին` 49 միավոր, 180 երկրների շարքում զբաղեցնելով 58-րդ տեղը։

Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա Վրաստանը շարունակում է գտնվել Հայաստանից ավելի բարձր դիրքերում, թեպետ 2023 թվականին 3 միավորով վատթարացրել է իր դիրքերը՝ 53 միավորով զբաղեցնելով 49-րդ տեղը։ Թուրքիան ևս կորցրել է 2 միավոր և 34 միավորով գտնվում է 115-րդ հորիզոնականում, Իրանը կորցրել է 1 միավոր և 24 միավորով գտնվում է 149-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանի համաթվում փոփոխություն չի գրանցվել և 23 միավորով գտնվում է 154-րդ հորիզոնականում:

Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնում է Դանիան՝ 90 միավորով, իսկ երկրորդ տեղը Ֆինլանդիան՝ 87 միավորով: Վերջին տեղերում են գտնվում Հարավային Սաուդիան, Սիրիան և Վենեսուելան՝ յուրաքանչյուրը ունենալով 13 միավոր հավասարապես կիսում են 177-րդ տեղը, ինչպես նաև Սոմալին, որը 11 միավորով գտնվում է 180-րդ տեղում։ 

Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով փորձագետների և գործարարների կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։

Կոալիցիան իր մտահոգություն է հայտնում այն իրողության վերաբերյալ, որ Հայաստանում դեռևս հաղթահարված չէ համակարգային կոռուպցիան, որը պատճառով այն փաստացի կառավարելի չէ, որը պայմանավորված է մի քանի հիմնական հանգամանքներով.

Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինները շարունակում են գործել առանց իրական անկախության, և դրանց ղեկավարումը իրականացվում է այն անձանց կողմից, որոնք նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների և նեպոտիզմի արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում, որի հետևանքով Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների համալրումը արհեստավարժ, բարեվարք և մրցունակ կադրերով փաստացի ձախողվում է, քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում ոչ միշտ է, որ հաշվի են առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները,
քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ մրցակցային գործելաոճը դեռևս շարունակում է գոյություն ունենալ, ընդ որում այդ գործելաոճը վերջին տարիներին թափանցել է նաև Հայաստանում գործող միջազգային և արտասահմանյան զարգացման որոշ գործընկերների պրակտիկա, որոնք հակակոռուպցիոն ոլորտում խոշոր դրամաշնորհներ են տրամադրում ոչ մրցութային փակ ընթացակարգով ընտրված ՔՀԿ-ներին, ինչը իր հերթին հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների զարգացման համար լուրջ ռիսկեր է պարունակում, միջազգային զարգացման գործընկերների կողմից հակակոռուպցիոն ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհների իրական ազդեցության գնահատում, որպես այդպիսին, չի կատարվում, և ողջամտորեն վտանգվում է այդ ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը և դրա շոշափելի ազդեցությունը բոլոր այն դեպքերում, երբ այդ ծրագրերի շահառուն Հայաստանի հասարակությունն է և կառավարությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը ողջունում է կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշի դրական բարելավումը՝ այն համարելով հավաքական ձեռքբերում, 2023թ.-ի փետրվարից նոր որակ ստացած պետության-քաղաքացիական հասարակության-մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ՝ այն դիտարկելով վերջին մեկ տարվա ընթացքում նշված սուբյեկտների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում միասնական մոտեցմամբ։ Կոալիցիան գտնում է, որ նման արդյունքի գրանցման գործում զգալի է եղել նաև Կոալիցիայի ներդրած ջանքերն ու կյանքի կոչված նախաձեռնությունները: Կոալիցիան օժանդակել է պետությանը՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրների վեր հանմամբ, փորձագիտական աջակցության տրամադրմամբ, հանրային քննարկումների կազմակերպմամբ, փաստարկված առաջարկությունների ներկայացմամբ, այդ թվում ՀՀ 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի մշակման հարցում։

Կոալիցիայի կառավարման խորհուրդը նաև ողջունում է ՀՀ կառավարության աշխատակազմի և արդարադատության նախարարության շարունակական և հետևողական ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության հետ նպատակային համագործակցելու ուղղությամբ։

Կոալիցիան նաև ողջունում և կարևորում է մասնագիտացված քաղաքացիական հասարակության հետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համագործակցության պատրաստակամությունը և միաժամանակ մտահոգություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ընտրողական համագործակցությանը։

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մասնագիտական աջակցությունն է հայտնում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին՝ հակակոռուպցիոն պայքարում և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ուժեղացնել պետության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]