ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Փոլադյանի գործը կքննի դատավոր Սարգիս Դադոյանը․ գործով մեղադրյալները հինգն են, այդ թվում՝ Իրանի քաղաքացի 01/31/2024 12:33 | ԼՐԱՀՈՍ
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։
Քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ հունվարի 30-ին, նույն օրը մակագրվել դատավոր Դադոյանին։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալները հինգ են՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Գարեգին Մկրտչյանը, ԻԻՀ քաղաքացի Արաշ Նոսրափիալամդարին։ Դատավորը և սնանկության կառավարիչը կալանքի տակ են, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը և գրավը։ Ըստ քրեական գործի՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է նշված ընկերության գույքը հրապարակային աճուրդով վաճառելու գործընթաց: 2022 թվականի մարտին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել անհրաժեշտ վճարումները, որի պատճառով ընկերության բաժնետերերը բաց թողնված ժամկետը վերականգնելու, աճուրդով սահմանված գումարը վճարելու և գույքը ընկերության անունով գրանցելու նպատակով դիմել են իրենց մտերիմ անձին, ով նշված հարցի լուծման համար հանդիպել է նույն՝ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչին:
Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է դատավորին և առաջարկել կաշառքի դիմաց աճուրդում հաղթող ճանաչված ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարել՝ ակնկալվող դատական ակտով ընկերության համար հնարավորություն ստեղծելով վերականգնել բաց թողնված ժամկետը և կատարել վճարումները, որից հետո գույքի նկատմամբ գրանցել սեփականության իրավունք: Հիշյալ գործողությունների կատարման համար դատավորը սկզբնական փուլի համար պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար:
2023 թվականի նոյեմբերի 13-ին սնանկության գործով կառավարչի, ընկերության բաժնետերերի և նրանց ներկայացրած անձի միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ նրանց օգտին բարենպաստ որոշում կայացնելու համար դատավորին անհրաժեշտ է տալ 150.000 ԱՄՆ դոլար կաշառք: Վերջիններս համաձայնվել են մաս-մաս տալ առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը:
2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընկերության բաժնետերերի ներկայացրած անձը հանդիպել է սնանկության գործով կառավարչին և վերջինիս տվել կաշառքի գումարից 20.000 ԱՄՆ դոլարը, որն էլ նույն օրը սնանկության գործով կառավարիչը անձամբ փոխանցել է դատավորին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից