ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն. Ալեն Սիմոնյան 01/31/2024 13:33 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին խոսակցությունը եղել է։ Այս մասին Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀՀ-ն հիմնելուց ի վեր՝ իր փաստաթղթերում ունեցել է և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է փոփոխվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադարձությունները և վերջին իրադարձությունները։ Մենք պետք է հասկանաք, թե Հայաստանը ուր է գնում և ինչ նպատակներ է հետապնդում։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե սա սեպտեմբերի 21-ի մասին է, երբ մենք ստացանք անկախություն, թե ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով, և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այդ հարցերի պատասխանները տանք։
Ես կարծում եմ, որ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, դրա հետևանքով դրանք նաև միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ։ Չի կարող ՀՀ-ն լինել ամորֆ բան, չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նաև հիշեցրեց, որ մի լուսանկար էր հրապարակել վերջերս, որի համար իրեն քննադատել են։ «Ես ասում եմ, որ Հայկական լեռնաշխարհը, այո, իմ հայրենիքն է, իմ բնօրրանն է , բայց ես ունեմ պետություն՝ ՀՀ , որի կոնկրետ սահմաններով մենք անկախացել ենք և, որի քաղաքացին ենք մենք բոլորս։ Դա պետք է հասկանալի լինի և արտացոլված լինի բոլոր փաստաթղթերում»։
Ինչ վերաբերում է ակնարկին՝ արդո՞ք ՀՀ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է և կապ ունի Ադրբեջանի պահանջների հետ՝ նա պնդեց, որ այսուհետ, բոլոր այն դրվագներում, որտեղ լրագրողները ՀՀ պաշտոնյաներին հարցեր կուղղեն՝ նույն հարցը բարձրացվելու են ՀՀ-ի կողմից։ «Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն և, կրկնում եմ, յուրաքանյուր բանակցություն, որն իրականացվում է՝ արվում է հայելային, այսինքն, եթե կա առաջարկ ապագա խաղաղությունն ավելի ամուր դարձնելու համար, դա վերաբերելի է, թե Ադրբեջանին, թե ՀՀ -ին»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Անկախաության հռչակագրի հատվածը սահմանադրությունից հանելուն՝ նա ընդգծեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել և այս պահին նման քննարկում պաշտոնական շրջաակներում տեղի չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ