ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղի կունենա «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը 01/31/2024 17:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակն ուրախությամբ հրավիրում է «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառմանը, որ տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 19։00-ին՝ Գյուլբենկյան 38 հասցեում գործող ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում։ Միջոցառումն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։
Ծրագրին հիմնական նպատակն է եղել մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։
Ուրախությամբ հայտնում ենք, որ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից հետևյալ նյութերի մասին.
● Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի մանուկների իրավունքների և հոգևիճակի վրա:
Խորհրդատու՝ Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ
● Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը (caviar diplomacy) Եվրոպայում:
Խորհրդատու՝ Հեղինե Էվինյան, Հ.Յ.Դ. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրենուհի, Բելգիա
● Ադրբեջանի և Ալիևի ընտանիքի օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղությունները:
Խորհրդատու՝ Հարութ Սասունյան, Կալիֆորնիա Կուրիեր պարբերաթերթի գլխավոր խմբագիր, ԱՄՆ
● Ադրբեջանի ուժանյութի քաղաքականությունը (Energy policy) Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ:
Խորհրդատու՝ Եղիա Թաշճյան, Բեյրութի Ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող, Լիբանան
● Ազգ բանակ գաղափարի իրագործման անհրաժեշտությունը Հայաստանում և Արցախում:
Խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ
● Ադրբեջան- Իսրայել հարաբերություններ:
Խորհրդատու՝ Շահան Գանտահարյան, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, Լիբանան
● Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ջենեսիս Արմենիա կենտոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ
● Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ:
Խորհրդատու՝ Աբրահամ Գասպարյան, Ճենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ
● Պատմության խեղաթյուրման Ադրբեջանի քաղաքական և ակադեմիական փորձերը:
Խորհրդատու՝ Լեռնիկ Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, ՀՀ
● Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:
Խորհրդատու՝ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար, ՀՀ
● Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արցախահայության ուղղված հայկական մարդասիրական օժանդակությունները:
Խորհրդատու՝ Լիլիթ Մարտիրոսյան, Արցախի ՀՕՄ-ի միավորի ատենապետուհի, ՀՀ
Միջոցառման ներկա են լինելու ծրագրին մասնակցող ուսանողները, խորհրդատուները, կազմակերպիչները, երիտասարդներ, ակադեմիական շրջանակներ եւ քաղաքացիներ: Ներկայացվելու են բոլոր աշխատանքները և դրանք պատրաստած ուսանողները:
Հաղթող ուսանողները պատկերավոր կերպով ներկայացնելու են իրենց աշխատասիրությունները:
Ավարտին բաժանվելու են գնահատագրեր և նվերներ բոլոր մասնակիցներին: Հայտարարվելու են հաղթող ճանաչված աշխատանքները և ստանալու են մրցանակ- կրթաթոշակներ.
● առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար
● երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար
● երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ