ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները 01/31/2024 18:53 | ԼՐԱՀՈՍ
«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության կողմից: Դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրագործելու միջոցով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետության տեսակետից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հանրային սոցիալական պատասխանատվության հենասյուներից է: Ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականացրել ու շարունակում է իրականացնել՝ միտված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը։ «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս նպատակ ունի բարձրացնել դպրոցահասակ երեխաների իրազեկվածությունը, ովքեր մեկ անգամ ևս սովորում են, որ յուրաքանչյուր շիշ կարող է ունենալ «երկրորդ կյանք», և որ տեսակավորելով, այդ շշին նոր «կյանք» են տալիս: Առաջիկայում նպատակ ունենք շարունակելու ծրագիրը Երևանի 150 դպրոցներում՝ ապահովելով ծրագրի կայունության բաղադրիչը», - նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։
Նախագծով այս տարի Երևանի 30 դպրոցներում նախապես տեղադրվել է 150 տեսակավորման աման՝ պլաստիկ և թղթե թափոնների համար, իրականացվել են դասընթացներ ընտրված դպրոցների 6-րդ և/կամ 7-րդ դասարանցի ավելի քան 1,539 աշակերտների համար:
«Ընտրված բոլոր դպրոցներն սկսել են տեսակավորել թափոնները, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 3,000 կգ թափոն», - նշեց «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («Այ Էս Էս Դի») հասարակական կազմակերպության համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը։
«Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացումը և բնակչության բարեկեցությունն ապահովելու համար: Երևանի քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնախնդիրները շրջանաձև տնտեսության համատեքստում և այդ բնագավառում մի շարք միջոցառումներ է նախաձեռնել։ Միևնույն ժամանակ առաջնահերթ ենք համարում նաև իրազեկվածության բարձրացումը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Թերևս սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը աջակցում է «Աշխարհն առանց թափոնների ծրագրին», որի նպատակն է դպրոցականների շրջանում կրթական ծրագրերի իրականացման եղանակով թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորումը: Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը, կրճատվում է աղբավայրերում կուտակվող աղբի ծավալը»,- նշեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը:
Ի դեպ, ամենաշատ թափոն հավաքած Երևանի հ. 20 և հ. 53 հիմնական դպրոցները հաղթող ճանաչվեցին, իսկ հ. 110 հիմնական դպրոցն ստացավ հատուկ մրցանակ՝ բնապահպանական կարևոր գործունեություն ծավալելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել էր Երևանի ևս 120 միջնակարգ դպրոց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ