ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համագործակցության նոր հեռանկարներ. Դ. Դանիելյանն ընդունել է հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին 01/31/2024 19:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն ու խմբի այլ անդամներ:
Հանդիպման առանցքում անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ ծանոթությունն էր, որի ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել անվանի կինոգործիչ Թարսեմ Սինխի Հայաստան այցելության, մեր երկրի նկատմամբ հետաքրքրության և ճանաչողության բարձրացման համար: Նախարարի տեղակալը կարևորել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմում նրա նկարահանվելու փաստը և հավելել է, որ ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ ապահովելու Թարսեմ Սինխի մասնակցությունը ֆիլմում:
Անդրադառնալով երկու մշակույթների ընդհանրություններին և տարբերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է աշխարհին պատմել և ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են երկու երկրների մշակույթներին. «Ուրախալի փաստ է, որ նկարահանվելու եք այս ֆիլմում, սակայն մեր հնարավոր համագործակցությունը վստահաբար կարող է արդյունավետ լինել նաև կինոարտադրության ոլորտի այլ նախագծերում: Անչափ կարևորում եմ նաև մեր համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում՝ կինոշուկաների, կինոփառատոների շրջանակներում»:
Թարսեմ Սինխը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնելու համագործակցության շրջանակը և հավելել է, որ իր նոր կիոնախագծով պատրաստվում է այս տարի մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Նրա տեղեկացմամբ՝ մինչ կինոփառատոնը նախատեսում է մեկ անգամ ևս այցելել Հայաստան, շրջել տարբեր վայրերով, ընտրել համապատասխան տարածքներ և միջավայրեր՝ նոր կինոնախագծերի իրականացման համար:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ նոր ծրագրերի մշակման և փոխհամագործակցության խորացման ուղղությամբ:
Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված, «Բումերանգ Մեդիա․ԱՄ» ընկերությունը «ԱՎԱ Ֆիլմս» ընկերության հետ, նախաձեռնել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի, աշխատանքի, հաղթանակի և ողբերգության մասին: Ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է Զառա Ջյանն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ