ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ու Հայաստանի կործանումը լավագույն գինը չէր «Սերժին մերժելու» դիմաց. «Փաստ» 01/30/2024 07:57 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Բավականին հետաքրքիր մանրամասնություններ է պատմել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Երեկ նա ասել է, որ 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, բարձր տրամադրությամբ երբ գնացել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, տեսել են, որ նա նստած է շատ լուրջ, անգամ դեմքի մռայլ արտահայտությամբ: Ասել են՝ պարո՛ն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ: Ըստ Զուրաբյանի վկայության, Տեր-Պետրոսյանը նրանց ասել է. «Լսեք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անկասկած, հրաշալի գիտեր, թե ինչ է ասում: Դա կանխատեսում էլ չէ, այլ «դիագնոզ»: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ կարող են իրապես շատ լավ ճանաչել Նիկոլ Փաշինյանին, իմանալ նրա, ինչպես ասվում է՝ ուղնուծուծը, հստակ գնահատել նրա ունակություններն ու հնարավորությունները: Այդ քչերից մեկը, պետք է ասել, հենց Լևոն ՏերՊետրոսյանն է: Այո, Տեր-Պետրոսյանը երիցս ճիշտ է ասել (կանխատեսել, ախտորոշել, ինչպես կուզեք): Ափսոս միայն, որ առաջին նախագահը դա ասել է միայն յուր քաղաքական մերձավորներին, այլ ոչ թե հրապարակավ ու հենց 2018 թվի ապրիլի 23-ին կամ գոնե մայիսի 1-ին, կամ թեկուզ՝ 8-ին: Գուցե այն ժամանակ ցնծացող «ժողովրդի», հասարակության մի մասն ականջալուր լիներ: Գուցե...
Ու խոսքը միայն Տեր-Պետրոսյանի մասին չէ, ի վերջո, էլի կային մարդիկ, որ գուցե այդքան մանրակրկիտ ծանոթ չէին Փաշինյանի բուն էությանը, սակայն ոչ պակաս հեռատեսություն ու կանխազգացում ունեին, թե Փաշինյանի վարչապետավարումը ինչ աղետների կարող է հանգեցնել: Չնայած, այնպես էլ չէ, որ ասողներ ընդհանրապես չկային: Բայց ո՞վ էր նրանց ականջ դնողը: Տիրապետող տրամադրությունների, եթե չասենք՝ էյֆորիայի մեջ սուզվում ու խլացվում էին ողջախոհության հատուկենտ ձայնարկումները, նույնիսկ՝ ոչ հրապարակային, այլ նեղ ընկերական, բարեկամական, հարևանային միջավայրերում: Եթե նպատակը միայն «Սերժին մերժելն» էր (այն օրերի հիմնական կարգախոսը), ապա Արցախը կամ(և) Հայաստանը կործանելը լավագույն գինը չէր դրա դիմաց: Ավելի ճիշտ, դա վատագուն, ամենից վատթար գինն է, որ կարող էր վճարել իր բուն հայրենիքի հազիվ 10 տոկոսի վրա ծվարած մի բազմահազարամյա ժողովուրդ: Բայց վճարեց, վճարեցինք, ու, ցավոք, շարունակում ենք վճարել այդ անընդունելի «գինը»: Մնում է հասկանանք՝ մինչև ե՞րբ...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30. 01․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ