ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իվանյանում երեք ընտանիք էր մնացել, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը մտավ գյուղ․ ռուսները բարձրախոսով հայտարարեցին՝ հայ բնակչություն, անհապաղ լքե՛ք բնակավայրը․ տեղահանված 01/30/2024 18:31 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Ժամը 11-ի հատվածում կրակոցներ լսվեցին Հարավ գյուղի կողմից, մտածեցինք՝ սահմանային խախտում է էլի, բայց քիչ անց, որ չորս կողմից լսվեցին լսվել նաև հրետանու ձայները, հասկացանք, որ պատերազմ է, ադրբեջանցիներն արդեն ուզում էին փակել ճանապարհը», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման մասին պատմում է օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ Աշոտ Մայիլյանը։
Առաջին պայթյունների հետ՝ գյուղի երիտասարդները հավաքվել ու դիրքեր են բարձրացել․ ավելի մեծ տարիքի տղամարդիկ պատրաստ սպասում էին, թե իրենց որտեղ կուղարկեն։ Հասկանալի էր, որ միայն ՊԲ ուժերով պաշտպանություն կազմակերպել հնարավոր չի լինի։
Ամբողջ օրվա ընթացքում չեն ստացել որևէ ուղղությամբ գյուղի պաշտպանությանը միանալու հրաման. Մայիլյանը ցավով արձանագրում է՝ բանակ-հասարակություն կապը բացակայում էր։
«Ամսի 20-ի առավոտյան բարձրացել եմ գյուղի վերևի մասում գտնվող «Գյուղատեղ» կոչվող տեղամաս, որ հեռադիտակով տեսնեմ՝ ինչ է կատարվում։ Նշեմ, որ Փառուխը տալուց հետո ադրբեջանցիները դիրքավորվել էին հենց մեր գյուղի հարակից բարձունքներում՝ բավականին նպաստավոր տեղերում։ Տեսա, որ վիճակը շատ լուրջ է։ Հետո էլ դիրքերից իջնող տղաներն ասացին, որ իրենց մոտ եղած փամփուշտը վերջացել է ու տեսնելով, որ ոչ մի տեղից փամփուշտ չեն ստանում, ստիպված իջել են։ Այդ հատվածում մենք տասնմեկ դիրք ունեինք․ յոթը, փաստացի, մնացել էր անպաշտպան։ Պարզից էլ պարզ էր արդեն, որ դա դիտավորությամբ արված է, պլանավորած էր, որ համալրում չգնա․ խնդիրն ամենևին այն չէ, թե դիմադրելու ցանկություն չկար, կար․ մեր գյուղի վերևի չորս դիրքում վիճակը շատ լուրջ էր․ իրենց մոտ ևս փաշփուշտները սպառվելու վրա էին, բայց տղաները հրաժարվել էին իջնել դիրքերից։ Համադրելով այս ամենը՝ եկել եմ այն համոզման, որ ինչպես 44-օրյան էր սարքած, այնպես էլ այս մեկն էր։ Տղաները, որ զոհվեցին, ցավոք, մատաղ արվեցին մեծ խաղի․․․»,-ասում է Մայիլյանը։
Այդ դեպքերին զուգահեռ՝ գյուղում խուճապ էին տարածել բնակիչների շրջանում, թե միակ անվտանգ տեղն Իվանյանի օդանավակայանն է ու այնտեղ իրենց անվտանգությունն, իբր, ապահովված կլինի։
«Սկզբում գյուղից դուրս գալու մասին մարդիկ չէին մտածում․ բոլորն էլ տրամադրված էին դիմադրել, անցնել ինքնապաշտպանության, բայց այդ խոսակցությունները տարածվելուց հետո, արդեն մեկը մյուսին նայելով, սկսեցին շարժվել դեպի օդանավակայան։
Փաստորեն, դրանով ռուսները դիվիդենտներ էին փորձում շահել։ Կինս նույնպես թոռանս վերցրել ու գյուղացիների հետ հասել օդանավակայան։ Մի երկու օր հետո գնացել եմ իրենց գտել օդանավակայանում, ապշած էի․ թոռնիկիս հետ պառկած էին գետնին, իսկ թե ինչքան մարդ կար ու ինչ անմարդկային պայմաններում էին, նկարագրել հնարավոր չէ»,-ասում է բռնի տեղահանված զրուցակիցս։
Սեպտեմբերի 21-ին, փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ Մայիլյանը օդանավակայանում մոտեցել է մի ռուս փոխգնդապետի․
«Հարցրել եմ՝ ի՞նչ է կատարվում, ասել է՝ պատրաստվեք տարհանման։ Հանկարծակիի եկած պատասխանեցի՝ ի՞նչ տարհանում, թե՝ հա, դուրս եք գալու էստեղից։ Խումբ-խումբ դուրս պիտի գաք, կարող եք նաև ձեր մեքենաներով գնալ․․․ Այդտեղ արդեն համոզվեցի, որ, իրոք, պայմանավորվածություն կա»։
Դրանից հետո՝ մինչև ամսի 28-ը, Մայիլյանը գրեթե ամեն օր Իվանյանից Խնապատ էր գնում-գալիս, իսկ ընտանիքը տեղափոխել էր Իվանյան գյուղ ։ Քանի որ ուտելու գրեթե ոչինչ չկար ավանում, գյուղի եղած-չեղածից տանում էր հետը։ Վերջին երկու օրերին արդեն Խնապատում համարյա մարդ չկար, նույն վիճակն էլ Իվանյանում էր․
«Սեպտեմբերի 28-ին Իվանյանի մեր թաղում երեք ընտանիք էինք մնացել։ Մի կերպ մի քիչ ալյուր էինք հայթայթել, ես էլ փայտ էի ջարդում, որ վառարանի վրա լոշիկներ թխենք ու յոլա գնանք հարևաններով։ Մեկ էլ կինս եկավ, թե՝ Աշոտ, ինչ-որ տարօրինակ մեքենա անցավ նոր մեր թաղով․ ներսից մարդիկ մեզ վրա անախորժ հայացք գցեցին ու անցան։ Որ համարանիշն ասաց, հասկացա, որ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատն է գյուղ մտել։ Քիչ անց ռուս խաղաղապահները բարձրախոսով սկսեցին հայտարարել՝ «հայ բնակչություն, անհապաղ լքե՛ք բնակավայրը, մի քանի րոպեից ադրբեջանցիները լինելու են այստեղ»։ Կինս թե՝ գոնե հաց թխենք, նոր, չգիտենք ուր ենք գնում, ինչքան ենք գնալու, մեզ հետ էլ երեխաներ կան, գոնե հաց ունենանք հետներս, էդ ռուսները թե՝ ժամանակ չունեք, չեք հասցնի»,-պատմում է զրուցակիցս։
15 րոպեում Իվանյանում մնացած վերջին երեք ընտանիքն այդպես հարկադրաբար դուրս է գալիս հայրենի Արցախից․․․
Լինելով երեք պատերազմների ակտիվ մասնակից՝ Մայիլյանն Արցախի կորստի հետ չի հաշտվում․ Ասում է՝ չգիտեմ, թե մեր կոտրված մեջքը կուղղվի, բայց հույսս չեմ կորցնում, որ հենց խելացի, հայրենասեր ղեկավարություն ունենանք ու համախմբվենք դրա շուրջ, արագ ոտքի ենք կանգնելու։
«Առաջ Հայրենիքը բարձրագույն արժեք էր, միմյանց համար կյսնք էինք տալիս, խրամատում մի ընտանիքի պես էինք, իսկ հիմա հակառակն է։ Ուզում են կոտրել մեզ, չպիտի թույլ տանք։ Հիշում եմ՝ առաջին պատերազմի ժամանակ, երբ ավագ եղբորս, ով առաջին ֆիդայիններից էր, զենք են տվել, ես համարյա լացում էի, ասում էի՝ ինձ էլ տվեք։ Անգամ մայրս եղբորս ասել է՝ Աշոտն ինչո՞վ է պակաս քեզնից, որ իրեն զենք չեն տալիս․․․ Ու ինձ բերել տվել են հրացան, որը նախատեսված էր ծիտ սպանելու համար։ Ես ու իմ նման բազմաթիվ տղաներ այդ հրացաններով ենք կռվել։ Երբ ադրբեջանցիներն առաջին անգամ հարձակվել են Խնապատի վրա, մենք ոչ միայն դիմակայել ենք, այլև թշնամուց երեք տեխնիկա ենք վերցրել ու դրանով կազմավորել մեր ինքնապաշտպանական ջոկատը։ Առաջին պատերազմի ժամանակ թշնամին 13 անգամ փորձել է գրավել մեր գյուղը, բայց ոչ մի անգամ դա նրան չի հաջողվել․ որևէ ադրբեջանցի չի կարողացել ոտք դնել Խնապատ ու նորից եմ կրկնում՝ այն ժամանակ Հայրենիքը բարձրագույն արժեք էր, մենք էլ մի ընտանիքի պես էինք խրամատում․․․»-հիշում է երեք պատերազմ անցած զրուցակիցս։
Տեղի ունեցած աղետի մեջ, բացի գլոբալ, ակնհայտ գործոններից, բռնի տեղահանված զրուցակիցս նաև մեր՝ հասարակ ժողովրդի սխալներն է տեսնում և առաջին հերթին՝ Աստծուց հեռանալը․
«Մենք Աստծուց հեռացած մարդիկ ենք։ Աստվածաշնչյան հետևյալ միտքը՝ «Ձեր լեզուն երկնքում է, բայց ձեր սիրտը երկրի վրա է քայլում», մեր մասին է հենց։ Աստծո անունն ենք տալիս, ասում, թե առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց Աստծո պատվիրանները չենք կատարում։ «Սիրիր մերձավորիդ» պատվիրանից այնքա՜ն ենք հեռացել։ Ես մի բան եմ հասկացել․ երբ դարձի գանք, համախբվենք ու երեսներս դարձնենք Աստծուն, ամենազոր Տերն օգնելու է, որ վերադառնանք Արցախ»․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից