ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքրս շատ էր կապված հոր հետ, ամեն օր իր անունն է տալիս, ասում է՝ որ գնանք տուն, պապան եկած կլինի՞... 39-ամյա Գագիկը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Հարավի դիրքերում 01/30/2024 20:29 | Ցեղասպանություն՝ Արցախում
39-ամյա Գագիկ Հակոբյանն Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու ժամանակ զոհված հայորդիներից է։
«Այդ օրը՝ ամսի 19-ին, Գագիկը տանն էր․ արձակուրդը նոր էր վերջացել, բայց մի քանի օր ավել վերցրել էր։ Որ սկսվեց պատերազմը, մեզ իջեցրեց նկուղ, բարձրացավ տուն, համազգեստը հագավ ու ասաց՝ գնամ, տեսնեմ ինչ է կատարվում․․․ Այդ գնալն էր, որ գնաց․ դրանից հետո ոչ զանգել է ստացվել, ոչ էլ գրածս հաղորդագրություններն են տեղ հասել․․․ Ամսի 24-ին իմացանք, որ զոհվել է»,- «Փաստինֆո»-ին պատմում է Գագիկի այրին՝ Վիլենան։
Գագիկի զոհվելու հանգամանքների մասին կինը շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ չորս հոգով մարտ են վարել։ Ու երբ մյուս երեք հոգին, տեսնելով թշնամու՝ դեպի իրենց եկող մեծաքանակ հետևակը, նահանջել են, Գագիկը մնացել է դիրքում՝ զոհ դառնալով թշնամու դիպուկահարին։
Գագիկը Մարտունու շրջանի Սոս գյուղից էր, հորը կորցրել էր 1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2009 թվականից որոշում է ծառայության անցնել Արցախի Պաշտպանության բանակում, ավագ ենթասպա էր․․․
Վիլենայի հետ ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվում են Շուշի։ Այնտեղ նորակազմ ընտանիքը բնակարան է ձեռք բերում, որտեղ հասցնում են ընդամենն ութ տարի ապրել։ 2020թ․ Շուշին կորցնելուց հետո Գագիկը որոշում է վերաբնակվել Ստեփանակերտում։
«Ստեփանակերտում վարձով էինք մնում։ Որ Գագիկը ծառայության էր լինում, ես՝ երեք երեխաներիս հետ, մենակ էի մնում։ Ամսի 19-ին էլի մենակ էինք։ Ճիշտն ասած՝ վախենում էի, երեխաներն էլ, բնականաբար, էդ պայթյունների ձայներից սարսափահար էին․․․ Չգիտեի ինչ անեմ․ մտածում էի՝ գնամ եղբորս տուն, բայց մեկ էլ վախենում էի հանկարծ Գագիկը գա ու մեզ չգտնի։ Ամսի 20-ին արդեն որոշեցի գնալ․ իրեն գրեցի, որ գնում եմ Հովիկենց մոտ, այնտեղ գա․․․ Ի՞նչ իմանայի, որ ոչ գրածս է տեսնելու, ոչ էլ ինքն է գալու․․․»,-ասում է այրին։
Գագիկի մարմինը զոհվելուց հինգ օր անց են գտնում ու ամսի 25-ին տեղափոխում Երևան։ Նույն օրը նաև Վիլենան է, երեք անչափահաս տղաների հետ, ավտոբուսով դուրս գալիս Արցախից։
Վիլենան Էջմիածնում է տուն վարձել․ ստացած աջակցության գումարներով է տան վարձն ու կոմունալ վճարումներն անում։ Որպես զոհվածի ընտանիք՝ որևէ ֆինանսական աջակցություն չեն ստանում։
Հայրիկի մասին ավագ ու միջնեկ որդիները շատ հարցեր չեն տալիս․ հասկանում են, թե ինչ է կատարվել, բայց կրտսերը՝ 5 տարեկան Էդմոնը, անխտիր ամեն օր հորից է հարցնում։
«Օր չկա, որ Գագիկի անունը չտա․ շատ էր կապված հետը։ Ամուսինս էլ էր իր հետ շատ կապված։ Որ գնում եմ պարտեզից բերելու, հարցնում է՝ որ գնանք տուն, պապան եկած կլինի՞, ո՞ւր է գնացել, ե՞րբ է գալու․․․ Անդադար հարցեր է տալիս․․․ Չի հասկանում դեռ, համ էլ ո՞նց հասկանա, անգամ ես այս տարիքում չեմ հավատում կատարվածին․ ինձ թվում է ամեն րոպե կարող է դուռը բացվի ու ներս մտնի․․․»,-արցունքները կուլ տալով ասում է Գագիկի այրին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ