Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Կոռուպցիայի ընկալման 2023 թ․ համաթիվը ցույց է տալիս, թե ինչպես են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները ավտորիտարիզմի և թույլ դատական համակարգերի պայմաններում մենամարտում կոռուպցիայի հետ 01/30/2024   11:46  |  ԼՐԱՀՈՍ

ԿԸՀ 2023-ը բացահայտում է, որ  տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ 

Բեռլին, հունվարի 30, 2024 թ․ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան   մենամարտում են օրենքի չգործող գերակայության ,  ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ:   Ժողովրդավարության  համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը  կոռուպցիայի վերահսկման թուլացումն է:

Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով խորհրդական Ալթինայ Միրզաբեկովան նշում է.

«Հանրային հաստատություններն, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները, հաճախ բախվում են իրենց իշխանությունը չարաշահելու  միջոցով պետական միջոցները հափշտակողներին հետաքննելու և պատժելու մարտահրավերներին։ Պատերազմով և աղքատության աճով նշանավորվող տարածաշրջանի  առաջնորդների համար կարևոր է առաջնահերթությունը տալ այն գործողություններին, որոնք կնպաստեն ընդհանուր բարօրությանը: Տարածաշրջանում արդարադատության համակարգերի էական բարեփոխումներն առանցքային են կոռուպցիայի  ծաղկումը կանխելու համար»:

 Պատկերը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

·         Հայաստանը (ԿԸՀ 47 միավոր), Մոլդովան (42 միավոր), Կոսովոն (41 միավոր), Ուկրաինան (36 միավոր) և Ուզբեկստանը (33 միավոր) վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ արժեքները։

·         Անկում են գրանցել Բոսնիա և Հերցեգովինան (ԿԸՀ 35 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր): Թուրքիան, ինչպես նաև  Սերբիան (36 միավոր), Ռուսաստանը (26 միավոր) և Տաջիկստանը (20 միավոր) գրանցել  են իրենց ԿԸՀ երբևէ ամենացածր միավորները։

·         Տարածաշրջանում ամենացածր ԿԸՀ միավորներն ունեն Ադրբեջանը (23 միավոր), Տաջիկստանը (20 միավոր) և Թուրքմենստանը (18 միավոր):

Յուրաքանչյուր երկրի  ԿԸՀ անհատական միավորի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների համար տե՛ս 2023 CPI Page:

Միտումների և երկրների խորքային վերլուծության համար տե՛ս տարածաշրջանի համար տե՛ս տարածաշրջանում կոռուպցիայի իրավիճակը լուսաբանող ԿԸՀ 2023 Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա․ Ավտոկրատիան և թույլ արդարադատության համակարգերը հնարավորություն են ստեղծում համատարած կոռուպցիայի համար էջի հղումը։

Կոռուպցիա և անարդարություն

Ժողովրդավարության համատարած հետընթացը և արդարադատության թուլացող համակարգերը խաթարում են կոռուպցիայի  զսպումն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Անկախ, թափանցիկ և  բավարար ռեսուրսներ ունեցող դատական մարմինները և իրավապահ կառույցներն առանցքային նշանակություն ունեն կոռուպցիան զսպելու համար: Իր հերթին, քաղաքական իշխանության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի այլ ձևերի ազդեցության կանխումն էական նշանակություն ունի արդարադատության համակարգերի վրա ՝ ապահովելու համար վերջինիս արդյունավետությունն:

·         Ռուսաստանում խորը արմատացած կոռուպցիան (26 միավոր)  բխում է  ժողովրդին և նրա ռեսուրսներին տիրանալու Պուտինի ռեժիմի երկարատև ջանքերից: Հանրային հաստատությունների նկատմամբ վարչակարգի համատարած վերահսկողությունը նպաստում է հաշվետվողականությունից զուրկ իշխանության համատարած չարաշահմանը։Այս ամենը, զուգորդված դատական իշխանության անկախության վերացման հետ, ստեղծում է մի միջավայր, որտեղ կոռուպցիան անպատժելիորեն ծաղկում է՝ անշեղորեն քայքայելով հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ: Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմը վառ հիշեցում է չվերահսկվող իշխանության վտանգավոր հետևանքների մասին:

·         Մոլդովան (42 միավոր) շարունակում է իր վերելքը Կոռուպցիայի ընկալման համաթվում՝ ավելացնելով այս տարի  իր ԿԸՀ միավորները ևս երեքով: Մոլդովան շարունակում է առաջնահերթություն տալ ժողովրդավարության ամրապնդմանը, հակակոռուպցիոն միջոցառումներին և օրենքի գերակայությանը: Իր բարեփոխումներում առանցքային նշանակություն է տրվում  դատական համակարգի անկախության և արդյունավետության ամրապնդմանը, քաղաքական միջամտությունը նվազագույնի հասցնելը, և իրավական  պրակտիկայում մանիպուլյացիայի կանխումը: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին  մոտ գտնվելը և Ռուսաստանի հետ պատմական կապերը բերում են արտաքին ճնշումների՝ ժամանակ առ ժամանակ խոչընդոտելով բարեփոխումների գործընթացը և բարձրացնելով կոռուպցիոն ռիսկերը:

·       Չորս տարվա ընթացքում Ղրղզստանը (26 միավոր) ժողովրդավարական երկրից, որն ուներ կենսունակ քաղաքացիական հասարակություն, վերածվեց  կոնսոլիդացված  ավտորիտար  վարչակարգի: Նախագահ Սադիր Ժապարովի օրոք նախագահական կառավարմանն անցումը մեծացրել է  նախագահի վերահսկողությունն իշխանության վրա, ինչի հետևանքով 2020 թվականից ի վեր երկրի ԿԸՀ-ն անկում է ապրել հինգ կետով: Ժապարովի ազդեցությունը  դատավորների առանցքային նշանակումների վրա և հակակոռուպցիոն օրենսդրության անարդյունավետ կիրարկումը խաթարել են դատական իշխանության անկախությունը՝ խախտելով օրենքի գերակայությունը և խոչընդոտելով կոռուպցիոն գործերի քննությանը: Անհրաժեշտ են  հրատապ գործողություններ՝  վերահաստատելու հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին , ապահովելու դատական իշխանության անկախությունը և արդյունավետ կերպով կիրառելու հակակոռուպցիոն օրենքները:

·       Արևմտյան Բալկաններում արդարադատության համակարգերը հիմնականում մնում են անկարող  քրեական պատասխանատվության ենթարկել այն պետական պաշտոնյաներին,  ովքեր քաղաքական ճնշումների  հետևանքով չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը։ Բոսնիա և Հերցեգովինայում (35 միավոր) առաջատար էթնիկ քաղաքական կուսակցությունները վերահսկողություն են իրականացնում դատական համակարգի վրա՝ խոչընդոտելով հակակոռուպցիոն ջանքերը և թողնելով չհասցեագրած նշանակալի աղմուկ հանած դեպքերը: Այս միտումը  խորանում է, քանի որ քաղաքական վերնախավերը փորձում են լռեցնել  հակակոռուպցիոն ակտիվիստներին զրպարտությունը քրեականացնող առաջարկվող օրենսդրության միջոցով՝  է թիրախավորելովքաղաքացիական հասարակությանը և պատժելով պետական իշխանությունները քննադատողներին: Բոսնիայի Սերբիական Հանրապետությունում անձեռնմխելիության մասին վերջին օրենքի նախագծի հնարավոր ընդունումը սպառնում է առանց այն էլ փխրուն օրենքի գերակայությանը` սահմանափակելով դատարանների կարողությունները՝ պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնյաներին ինչպես անցյալ, այնպես էլ ապագա հանցագործությունների համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում կառավարություններին արդարադատության համակարգերի համար ապահովել անկախություն, ռեսուրսներ և թափանցիկություն, որոնք անհրաժեշտ են բոլոր կոռուպցիոն հանցագործությունների համար արդյունավետ պատիժ նշանակելու և իշխանության նկատմամբ վերահսկողություն և հակակշիռներ ապահովելու համար: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներդրվեն ավելի լավ ընթացակարգեր և օրենքներ, որոնք կօգնեն արդարադատության հաստատություններին պաշտպանվել կոռուպցիոն գործողություններից և թիրախավորել դրանք։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Դանիել Էրիքսոնը նշում է.

«Կոռուպցիան էլ ավելի է  խորացնում սոցիալական անարդարությունը և անհամաչափորեն ավելի վատ է ազդում ամենախոցելի խավերի վրա։ Շատ երկրներում կոռուպցիայի զոհերի համար արդարությանը հասնելու խոչընդոտները պահպանվում են: Ժամանակն է կոտրել պատնեշները և ապահովել, որ մարդիկ կարողանան արդյունավետ կերպով օգտվել արդարադատությունից: Յուրաքանչյուր ոք արժանի է արդար և ներառական իրավական համակարգերի, որտեղ զոհերի ձայնը լսելի է յուրաքանչյուր փուլում։ Ցանկացած այլ բան վիրավորանք է արդարադատության նկատմամբ»:

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։

Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից)՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։ Ավելի շատ տեղեկատվության համար՝ տե՛ս ԿԸՀ այբուբենը․ ինչպես է հաշվարկվում Կոռուպցիայի ընկալման համաթիվը հոդվածը։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:45 18/12/2023  |  ԼՐԱՀՈՍԻմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել. Հարությունյան
14:00 25/11/2023  |  ՎերլուծություններԿոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը տապալել է նաև իր միակ «ֆիշկան»՝ կոռուպցիայի դեմ պայքարը
14:39 18/10/2023  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Ծառուկյանի փեսայի գործով նախաքննությունն ավարտվել է․ 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել
11:02 17/10/2023  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն չարաշահումներ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է
17:59 10/10/2023  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
11:49 27/09/2023  |  Քրեական խրոնիկոնՆերքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս, նրա դստերն ու որդուն
07:49 26/08/2023  |  ՄամուլԶինկոմիսարիատներում կոռուպցիան վխտում է. ինչու ազատեցին Արմեն Ավթանդիլյանին. «Ժողովուրդ»
15:12 11/08/2023  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն չարաշահումներ՝ Այգեպատ բնակավայրում․ մեղադրանք է ներկայացվել բնակավայրի վարչական ղեկավարին
08:04 05/07/2023  |  ՄամուլԿոռուպցիան պոզով-պոչո՞վ ա լինում․ «Հրապարակ»
20:17 03/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային կոռուպցիայի տիպիկ դրսեւորում է. Ինչու քննիչն ու դատախազը պատասխանատվության չեն ենթարկվում Դիլիջանի քրեականի պետին պատասխանատվությունից ազատելու փորձի համար

Արխիվ

[]