ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շվեդ պատգամավորը մտահոգիչ է համարում Շվեդիայի կառավարության համագործակցությունն Ալիևի ռեժիմի հետ կապեր ունեցող հետազոտական ինստիտուտի հետ 01/29/2024 11:05 | ԼՐԱՀՈՍ
Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 1,2 միլիոն շվեդական կրոնով (մոտ 110,000 եվրո) ավելացրել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ կապեր ունեցող Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) ֆինանսավորումը՝ Հարավային Կովկասում խորհրդատվական ու վերլուծական աշխատանքների համար:
Ի՞նչը կարող է ստիպել Շվեդիայի ԱԳՆ-ին փոխել իր տեսակետը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ այս մասին գրել է շվեդական Blankspot կայքը, որը դեռևս 2021 թվականի գարնանը ուշադրություն էր հրավիրել Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության հետազոտման ինստիտուտի կապերի մասին Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ։
Ըստ Blankspot-ի տեղեկությունների՝ շվեդական գիտահետազոտական կազմակերպությունը գումարներ է ստացել ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններից, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding» շինարարական ընկերությունից։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը, ով արդեն երկրորդ անգամ է նույն մտահոգությամբ հարցում հղում Շվեդիայի արտաքին գործերի նախարարին, նշել է, որ ISDP-ը բավականին լավ է աշխատում, երբ խոսքը գնում է Ասիայի և Թայվանի մասին, բայց երբ խոսվում է Հարավային Կովկասի մասին, անընդունելի է, որ նրանք աշխատեն ադրբեջանական ռեժիմի հետ և փող վերցնեն նրանցից: «Ես, անշուշտ, շարունակում եմ ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, երբ խոսքը վերաբերում է այս հարցին: Շվեդիայի կառավարության համար շատ պարզ է, որ Հայաստանը կարևոր է, հատկապես հիմա, երբ այդ երկիրն ընդգրկվում է եվրոպական ընտանիքում։ Շվեդիայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանին օգնելու համար։ Հետևաբար, սա շատ հակասական մոտեցում է», - նշել է շվեդ պատգամավորը։
Սյոդերը օրեր առաջ հարցում էր ուղարկել Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս խնդրահարույց չի՞ համարում ISDP-ի կապերն Ադրբեջանի հետ, և արդյոք հատուկ միջոցներ կձեռնարկվեն՝ կապված այն ամենի հետ, ինչ լրատվամիջոցները գրում են այդ կապերի մասին:
Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է, որ իրենց դիրքորոշումը նախորդ նմանատիպ հարցումներից ի վեր չի փոխվել, և արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է աշխարհի մի շարք վերլուծական կենտրոնների և ինստիտուտների հետ։ «Այս համագործակցությունները կարևոր են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մեր ըմբռնման և տարբեր երկրների մասին շվեդական գիտելիքների բազայի ստեղծմանը նպաստելու համար: Պետության ներկայացուցիչների հետ շփումները հաճախ նախապայման են, որպեսզի այն վերլուծական կենտրոններն ու ինստիտուտները, որոնց աջակցում է արտաքին գործերի նախարարությունը, կարողանան իրականացնել իրենց գործունեությունը։ Այն երկրներում, որոնք ժողովրդավարական չեն, հատկապես կարևոր է, որ նման շփումները տեղի ունենան անկախ և անաչառ ձևով: Արտաքին գործերի նախարարությունը շարունակական երկխոսություն է վարում աջակցություն ստացող կազմակերպությունների հետ։ Արտաքին գործերի նախարարությունը նաև շարունակաբար վերանայում է համագործակցության տարբեր կազմակերպությունների ֆինանսավորումը։ Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտն այն ինստիտուտներից է, որի հետ արտաքին գործերի նախարարությունը երկարաժամկետ և վստահելի համագործակցություն ունի։ Ներկայում համագործակցությունը վերանայելու պլաններ չկան», - ասել է արտգործնախարար Բիլստրյոմը։
Հարցման հեղինակ պատգամավորն ընդգծում է՝ արտգործնախարարի պատասխանը որևէ կերպ չի տարբերվում թեմայի վերաբերյալ նախորդ նախարարների պատասխաններից, և սա մտահոգության տեղիք է տալիս։ «Կարծեք թե, նախարարը չի գիտակցում ինստիտուտի ներկայացուցիչների գործունեության հետևանքների լրջությունը։ Բայց, երբ հարցը վերաբերվի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, որի մասին ևս հարցում եմ հղել, ըստ նախարարի՝ Շվեդիան կգործի ԵՄ-ին համահունչ և կսատարի ԵՄ ցանկացած նախաձեռնության այդ ուղղությամբ», - ասել է շվեդ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ