ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները քաղաքապետ են նշանակել երկու անգամ ձախողված եւ չարաշահումների կենտրոնում հայտնված անձին. Դատախազությունը չի շտապում արձագանքել բացահայտումներին 01/29/2024 17:31 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծած իշխանությունները կրկին աչքի են ընկել համակարգային, քաղաքական կոռուպցիայի դրսեւորմամբ։ Ընդ որում, սա ի ցույց են դնում հենց յուրայինները։
Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումանսիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ ՊՎԾ-ում զեկույց այս պահին դեռևս առկա չէ, սակայն «Ազատություն» ռկ հետ զրույցում ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել էր, որ դրանք վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը։ Ըստ հրապարակման՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավվել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։
Թե կոնկրետ որ ժամանակահատվածում են հայտնաբերվել խախտումները՝ այս պահին դեռևս պարզ չէ, «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել ՊՎԾ-ի հետ, սակայն մեկնաբանություն ստանալ դեռևս չի հաջողվել։
Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Ավինյանը, որի լիազորությունները խորհրդի կազմում դադարեցվել են 2023թ․ նոյեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո։ Հատկանշական է, որ մինչ այդ Տիգրան Ավինյանը շարունակում էր պաշտոնավարել թե՛ որպես Երևանի փոխքաղաքապետ, թե՛ որպես խորհրդի նախագահ, թեև այդ այդ երկու պաշտոնները համարվել են անհամատեղելի, ավելին՝ երկու պաշտոնն էլ պաշտոնավարում էր լրիվ դրույքով ու պարզ չէր՝ փոխքաղաքապետի աշխատանքի հաշվին էր զբաղվում ԱՆԻՖ-ի գործերով, թե հակառակը։
Ստացվում է՝ բացի անմահատեղելիության խնդրից, կառույցում նաև արդյունավետ չի օգտագործել ֆինանսական միջոցները, ինչի մասին բացահայտել է ՊՎԾ-ն։ «Փաստինֆո»-ն փորձեց դատախազությունից պարզել՝ արդյո՞ք ընթացք տրվել է, քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ՊՎԾ ուսումնասիրությունների ադյունքների հիման վրա, սակայն կառույցից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակենք։
Նկատենք, որ նույն վերահսկողական ծառայությունները նախկին չարաշահումներ էին հայտնաբերել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչը վերապահվել էր պարետ նշանակված Տիգրան Ավինյանին։ Այսինքն՝ այդ պաշտոնում աշխատանքը ձախողելուց հետո նա նշանակվեց նորաստեղծ ԱՆԻՖ-ում տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմա, պարզվում է, որ այդ ոլորտը եւս ձախողված է։ Ու կրկնակի ձախողված գործչին ՔՊ-ն առաջադրել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում ու դատախազությունը չի շտապում քննության առարկա դարձնել Վերահսկողական ծառայության բացահայտումները, որը գուցե նաեւ կկանխի քաղաքապետարանում հնարավոր չարաշահումները։
Ի դեպ, արձանագրենք, որ Ավինյաննի պաշտոնավարման օրոք է, որ կոռուպցիոն գործարքի արդյունքում ԶՄՊԿ-ում կառավարության ձեռք բերած բաժնետոմսերի կառավարումը վերապահվեց ԱՆԻՖ-ին, որտեղ, փաստացի, օտարերկրացի ներկայացուցիչներին, մեկուսացրել էին այդ գործընթացից ու մեր հրապարակումներից հետո նաեւ փոխվեց բաժնետոմսերի կառավարող մարմինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ