Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Արկերն իրար հետևից ընկնում էին բակ, տունը դղրդում էր, ապակիները փշուր-փշուր էին լինում․ տան հետնամասով՝ այգով եմ, թոռներիս հանել․ տիկին Անուշը մեկ օրում կորցրել է տունն ու ամուսնուն 01/29/2024   17:46  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Հարությունյանների ընտանիքում ոչինչ այլևս առաջվա պես չէ։ Կորցրել են ոչ միայն հայրենի գյուղը՝ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշենը, ամբողջ կյանքի ընթացքում սեփական քրտինքով կառուցած տունը, դրախտավայրի վերածած այգին, տասնամյակներով ստեղծածը, այլև՝ ընտանիքի հորը՝ Արմենին։

«Հերթ էինք գցել, տղամարդիկ նախիրը հերթով տանում էինք պահում։ Ամսի 19-ին մեր հերթն էր, բայց սովորաբար ամուսինս չէր գնում․ գյուղից մի տղա կա, ինքը գումարի դիմաց տանում էր պահում։ Էդ օրը թե ինչ էր եղել, էդ տղան չգնաց, ստիպված Արմենը տարավ նախիրը։ Արոտատեղին գյուղի վերջնամասում էր, իսկ ադրբեջանցիների դիրքերը բավականի մոտ էին։ Մեր տան դիմաց էլ՝ էդ արոտատեղիից մի քիչ վերև, մեր դիրքն էր։ Որ առաջին պայթյունը եղել է, ամուսինս մեր գյուղացիներից մեկի հետ մեր դիրքից մի քիչ ներքև կանգնած էր։ Պայթյունը լսելուն պես՝ շարժվել է դեպի դիրք՝ տղաների մոտ։ Էդ մարդը՝ մեր համագյուղացին, առաջարկել է գյուղ իջնել, բայց ինքը չի լսել, ասել է՝ բարձրանամ տղաների մոտ, տեսնեմ ինչով կարող եմ օգնել․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Արմեն Հարությունյանի այրին՝ տիկին Անուշը։

Ընտանիքը ամբողջ օրը նրանից լուր չի ունեցել։ Միայն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, երբ տիկին Անուշը, հարսների ու թոռների հետ Կոլխոզաշենում էր, իմանում է ամուսնու զոհվելու բոթը։

«Տղաս է առաջինը եկել, ասել կատարվածը․․․ Մենք չգիտեինք էլ, որ Արմենը բարձրացել էր դիրքեր՝ տղաների մոտ։ Ոչ կապ կար, ոչ էլ էն կողմերից իջնող մեկը լուր ուներ․․․ Ում հարցնում էինք՝ բան չէր ասում․․․ Ախր, ինքն էնքան բարի մարդ էր, արժանի չէր նման ճակատագրի․․․ Ցավս չի մեղմանում, հանգստություն չունեմ, որ անգամ գերեզմանին չեմ կարողացել գնալ․․․ Ամսի 21-ի գիշերը տղաս, մեր մի բարեկամ ու ամուսնուս մի քանի ընկեր՝ հինգ հոգով, գնացել են գյուղի գերեզմանոցում հուղարկավորել․․․ Դագաղ էլ չկար, էստեղից-էնտեղից տախտակներով սարքել են, հողի մեջ դրել․․․ Տղաս թույլ չտեց, որ գնամ հետները, ասաց՝ ոչ մի կին չի կարող ոտք դնել գյուղ, քանի որ ադրբեջանցիներն արդեն մեր տան վերևում բլինդաժ էին փորում»,-պատմում է Հայրենիքն ու ամուսնուն կորցրած տիկին Անուշը։

Սեպտեմբերի 19-ին Մաճկալաշենի ուղղությամբ ադրբեջանցիների նետած առաջին ռումբերը Հարությունյանների տան բակ են ընկել․
«Ես դպրոցում էի, որ սկսվել է պատերազմը։ Աշակերտներին ուղարկել ենք տուն, բայց շատերը չեն էլ հասցրել տուն հասնել, գյուղի վրա կրակ էին թափում։ Արմենին զանգել չեմ հասցրել, քանի որ առաջին պայթյունի հետ կապն էլ էր գնացել։ Վազելով տուն եմ հասել, տեսել մանկահասակ թոռներս տկլոր, վախեցած լացում են․․․ Քնած էին, որ սկսել են ռմբակոծել։ Արկերն իրար հետևից մեր բակ էին թափվում։

Դադար չէին տալիս, որ կարողանայինք տնից դուրս գալ։ Այդ ժամանակ հասկացա իրավիճակի լրջությունը․ մի կերպ հասա երկրորդ հարկ, որ գոնե փաստաթղթերը վերցնեմ։ Էդ պահին նորից խփեցին մեր տան վրա, ապակիները փշրվեցին, ջահը պոկվեց ու գլխիս էր ընկնում․․․ Տղաս առաջին հարկից գոռաց՝ մա՜մ, ասացի՝ ողջ եմ․․․ Ամեն իչ տան մեջ քանդվել էր՝ պատուհան, պահարան, առաստաղ․․․ »,-մղջավանջային րոպեները վերհիշում է զրուցակիցս։

Չդադարող ռմբակոծության տակ տիկին Անուշը՝ հարսի, թոռների ու հարևանի երկու տարեկան երեխայի հետ, տան հետևի մասով՝ այգով վազում է դեպի գյուղամեջ։ Հարևանի կինն էլ՝ փոքրիկի մայրը, ծննդատանն էր, երկրորդ երեխային պետք է ունենար։
«Մեր մեքենան ավտոտնակից չկարողացանք հանել, հնարավոր չէր, քանի որ առանց դադարի խփում էին։ Ոտքով որոշ ճանապարհ անցանք, կեսից մի մեքենա պատահեց, ու մեզ հասցրեց Սոս։ Էնտեղից էլ գնացինք Կոլխոզաշեն, քանի որ Սոսում ևս շատ վտանգավոր էր մնալը»,-պատմում է զոհվածի կինը։

Տիկին Անուշն օրեր անց է իմանում, որ ամուսինը զինվորների հետ հասել էր մինչև Լուսնյակ կոչվող տեղամաս։ Այնտեղ էլ ինքն ու դասակի հրամանատարը զոհվում են։ Ողջ մնացածներից մեկն է պատմել եղելությունը։
Ամեն ինչ կորցրած, բռնի տեղահանված զրուցակիցս և՛ արտասվում, և՛ արցունքների միջից ասում է՝ ախր, ինքը չէր կարող չգնալ տղաների մոտ, տեսակով այդպիսին էր՝ ում ինչով կարողանար, պիտի օգներ։


«53 տարեկան էր, բայց էլի մտածել է ինչ-որ բանով օգտակար լինելու մասին։ Որ մեր համագյուղացիներն իմացան Արմենի զոհվելու մասին, բոլորն անխտիր ասացին՝ մենակ դու չես կորցրել իրեն, ամբողջ գյուղն է կորցրել, դա մեր ցավն էլ է․․․ Իրոք, գյուղում մարդ չկար, որ ձեռք մեկնած չլինի։ Ով ինչ հարցով դիմում էր՝ օգնում էր։ Մեր տան եղածից, այգու բերքից միշտ բաժին էր հանում կարիքավորներին։ Տան բոլոր անդամները գիտեին, որ անչափ սրտաբաց ու նվիրվող է․ մինչև վերջին պահն էլ այդպես եղավ»,-արցունքներից խեղդվող ձայնով պատմում է Հարությունյանի այրին։

53 տարեկանում հայրենի գյուղը պաշտպանելիս զոհված Հարությունյանը չորս պատերազմի է մասնակցել։ Խիզախությամբ աչքի է ընկել դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ․ տանկիստ էր, հետո՝ մոտոհրաձգային վաշտի հրամանատար։

Ապրիլյան պատերազմի ժամանակ, չնայած արդեն 46 տարեկան էր, էլի ռազմաճակատում էր։ Սեփական բեռնատարով էր դիրքեր գնացել ու հասել մինչև Ջրական։ Կինը հիշում է, որ այդ օրերին անգամ թոնրի հաց ու տաք հագուստ է հասցրել զինվորներին՝ այդ թվում ավագ որդուն, ով այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր։

«Նույնն էլ 44-օրյային էր։ Սեպտեմբերի 27-ին որ սկսվեց պատերազմը, մեր էդ նույն մեծ մեքենան խաղողով բեռնած բակում էր, ավագ որդիս էլ թափում էր բերքը։ Առաջին պայթյունները որ լսվեցին, տղաս ցատկեց, իջավ մեքենայից, հորը թե՝ պա՛պ, կռիվը սկսվել է, ես գնացի․․․ Ինքն էլ՝ Արմենը, հետևից գնաց․․․ Այդ ժամանակ էլ փոքր որդիս էր ծառայում՝ Մարտակերտում պայմանագրային էր»,-հիշում է զրուցակիցս։

«2020թ թվականից հետո էլի նույնքան եռանդով ստեղծում էինք, թուրքը եկել էր հասել քթներիս տակ, բայց չէինք մտածում, որ հնարավոր է մի օր մեր տներից ստիպեն դուրս գալ։ Տղաներս էլ, ամուսինս էլ ասում էին՝ լավ է լինելու, մեզ մեր հողից չեն կարող հանել։ Անգամ շինարարություն ենք արել, այգին մեծացրել, ջերմոցներ սարքել․․․ Ու մեր ստեղծածով ուրախանում էինք, բավականություն ստանում, որ սերմը ծիլ էր տալիս․․․»,-ասում է տիկին Անուշն ու շարունակում՝ ամենացավալին այն է,լ որ այդքան փորձություններ հաղթահարելուց հետո նման վիճակում հայտնվեցինք՝ հայրենազրկվեցինք ու գաղթական դարձանք․․․

Սեպտեմբերի 25-ի երեկոյան բռնի գաղթի ճանապարհն են բռնում նաև Հարությունյանները։ Տիկին Անուշին հիմա անդադար տանջում է այն, որ չի կարողացել ոչ ամուսնու, ոչ էլ ութ ամսական թոռան հուղարկավորությանը մասնակցել։ Թոռն էլ պատերազմից օրեր առաջ Կարմիր Խաչով տեղափոխվել էր Երևան, բայց փոքրիկի կյանքը փրկել չէր հաջողվել․․․

Հարությունյանների ընտանիքը հիմա կիսված է․ 10 հոգով չէին կարող տեղավորվել Երևանում գտած բնակարանում․ ստիպված փոքր որդու ընտանիքը՝ տատիկի ու պապիկի հետ, ուրիշ տուն է վարձակալել։ Այս ամենով հանդերձ, զրուցակիցս չի ուզում, որ իրեն որևէ մեկը կոտրված տեսնի․ ասում է՝ անասելի ծանր է, բայց պետք է ուժ գտնենք ու ոտքի կանգնենք, քանի որ մեր ամբողջ կյանքում միշտ մենք ենք ուրիշներին օգնել, ձեռք մեկնել, հիմա վատ եմ զգում, որ ինձ այս վիճակում են տեսնում․․․

Տիկին Անուշն ուսուցչուհի է, 1993 թվականից մինչև 2023 թվականն աշխատել է Մաճկալաշենի դպրոցում՝ որպես մանկավարժ։

Ողբերգական դեպքերից օրեր առաջ նշանակվել էր դպրոցի տնօրեն․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:40 29/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 27-28-ը, ի պաշտպանություն Արցախի, տեղի ունեցավ համաեվրոպական երկրորդ խոշոր ձեռնարկը
13:29 26/01/2024  |  ԼՐԱՀՈՍԳարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
12:33 26/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱյստեղ շատերը չեն հասկանում մեզ․ երանի ենք տալիս մեր սոված օրերին․ Չլդրանի գյուղապետ
08:22 26/01/2024  |  ՄամուլՈվքեր են հանձնաժողովի անդամները․ «Հրապարակ»
12:41 25/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԿեսգիշերն անց նկատեցինք, որ սարուշենցի կանայք ու երեխաները՝ մոտ 350 հոգի, անտառներով գալիս են դեպի մեր կողմ․ Մսմնայի գյուղապետ
11:08 25/01/2024  |  ՄեկնաբանությունՄիջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում
21:55 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲայց այդ հարցն արդեն հայկական կողմին չի վերաբերվում․ Մոսկվան և Բաքուն դրական գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին․ Լավրով
20:43 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախին նվիրված համաժողով Եվրոպական Խորհրդարանում
14:11 24/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՉորս պատերազմների մասնակից Գեղամ Կաֆյանը Կիչանից էր, զոհվել է ադրբեջանական ներխուժումը կասեցնելիս՝ հետևում թողնելով չորս զավակ․․․
20:51 23/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՅոթ հոգով հարյուրավորների դեմ են կռվել․ յոթից հինգը զոհվել են․ հայտնի N32 մարտական դիրքում զոհվել է նաև ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանը

Արխիվ

[]