ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի իշխանությունը Հայաստանում կշարունակվի այնքան, քանի դեռ այն ձեռնտու է Արեւմուտքին. Արմեն Բադալյան 01/29/2024 21:30 | Քաղաքական
Միանշանակ է, որ Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանի այս իշխանությունների հետ պայմանագիրը կնքելու դեպքում անգամ չկա որևէ երաշխիք, որ հաջորդ իշխանությունը, որը կլինի Հայաստանում՝ չի վերանայի այն և Արցախի ազատագրության ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի, հատկապես, եթե այդ իշխանությունը ունենա ռուսական կողմի աջակցությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին արած հերթական առաջարկին՝ ստորագրել սահմանի դեմիլիտարիզացիայի, այսինքն՝ ապառազմականացման, ինչպես նաև չհարձակման մասին պայմանագիր։
«Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել և այդ իշխանությունը կարող է ունենալ ռուսական կողմի աջակցությունը, բնական է, որ այդ դեպքում խաղաղության պայմանագիրը որևէ արժեք չի ունենալու։ Արցախն ազատագրելու ցանկության դեպքում որեւէ իշխանություն չի նայելու խաղաղության պայմանագիրը կնքված է, թե կնքված ոչ»,- նշեց Արմեն Բադալյանը։
Մյուս կողմից էլ, ըստ նրա, քանի որ խաղաղության պայմանագիրը հետաձգվում է, իսկ Հայաստանից արևմտյան ղեկավարները պահանջում են արագացնել խաղաղության գործընթացը, ապա դրան փոխարինելու է գալիս միմյանց վրա չհարձակվելու պակտի պայմանագրի կնքման առաջարկը։ «Վերջինը խաղաղության պայմանագրի համառոտ տեսակն է, եթե խաղաղության պայմանագիրը պայմանական ասած՝ բաղկացած է 100 կետից և ամեն կետի վրա բավական ժամանակ է պահանջվում, ապա իրար վրա չհարձակվելու պայմանագիրը կարող է բաղկացած լինել պայմանական ասած՝ 5 կետից, որը շատ ավելի արագ հնարավոր կլինի պատրաստել»։
Բադալյանի դիտարկմամբ՝ թե խաղաղության, թե իրար վրա չհարձակվելու պայմանագիրը մեկ նպատակ ունեն՝ դա ցույց տալ ռուսական կողմին և ասել, որ այլևս ՀՀ-ում ռազմական գործողությունների վտանգ չկա, ուստի կարող են պահանջել ռուսական բազայի դուրս բերումը ՀՀ տարածքից։
«Այդպիսով, այս իշխանությունները կարող են իրականացնել այն, ինչի համար 2018-ին բերվել են իշխանության, այն է՝ փակում են Արցախի հարցը, որից հետո էլ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում զրոյացվում է։ Դրա համար էլ առաջարկվում է՝ եթե խաղաղության պայմանագիրը հետաձգվում է, ապա առաջ է մղվում իրար վրա չհարձակվելու, ինչպես նաև սահմանին մոտ տարածքները ապամիլիտարիզացնելու ծրագիրը։
Բայց, կարծում եմ, ինչպես խաղաղության պայմանագիրը, այնպես էլ չհարձակվելու պայմանագիրը, հազիվ թե, ադրբեջանական կողմը ստորագրի»,- նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը սպասում է ուկրաինական ճակատում ռուսական կողմի արդյունքներին։ «Ուկրաինական ճակատում ռուսական կողմի արդյունքները դեռ տեսանելի չեն, և դժվար է ասել, կերևան առաջիկայում, թե ոչ, դրա համար Ադրբեջանի վարքագիծն էլ անորոշ է՝ ոչ խաղաղության պայմանագիրն է կնքվում, ոչ էլ՝ ՀՀ իշխանությունների առաջարկած չհարձակման պակտը։ Ալիևը ժամանակ է ձգում, առաջարկում է փոխել սահմանադրություն, և այլն, մինչև հստակություն լինի ռազմաճակատում»,- նշեց բանախոսը
Դիտարկմանը, թե արդյոք այս առաջարկով Փաշինյանը նաև ներքաղաքկան հարց է լուծում՝ փորձելով երկարացնել իր իշխանությունը՝ Բադալյանն ընդգծեց, որ իրականում Հայաստանում նրանց իշխանությանը ոչ ոք չի սպառնում։ «Փաշինյանի իշխանությունը Հայաստանում կշարունակվի այնքան, քանի դեռ այն ձեռնտու է Արեւմուտքին, ամեն դեպքում՝ դա որոշում է Արևմուտքը»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ