ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացուն նետել էր շան բունն ու կրակել նրա վրա. գյումրեցի ենթադրյալ գործարարին կալանքից ազատել են՝ չնայած նրա զազրելի արարքին 01/29/2024 15:16 | Քրեական խրոնիկոն
Ամիսներ առաջ Գյումրիում սպանության փորձ կատարելու աղմկահարույց դեպքով կալանավորված, իրեն գործարար հռչակած Մարտին Թորոյանն, ով առավել հայտնի է Մրդո մականունով՝ հունվարի 23-ին 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել։
«Փաստինֆոյի» հետ զրույցում դեպքով տուժող ճանաչված Հովհաննես Մկրտչյանի հարազատներից մեկը փոխանցեց, որ գործն արդեն դատարանում է, հունվարին դատավոր է փոխվել, ինչից հետո դատարանը կալանքը փոխարինել է գրավով, բայց հիմա մտավախություն ունեն, որ առհասարակ նրան ազատ կաձակեն։ Նա նաև հայտնեց, որ ծեծին մասնակցած մյուս երկուս տղամարդիկ էլ այս պահին տնային կալանքի տակ են, մինչդեռ, նրանք ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնաս են հասցրել մարդուն։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Թորոյանը Մկրտչյանին մեղադրել էր տան վերանորոգման աշխատանքներում թերանալու, շինանյութ գողանալու մեջ եւ իր երկու մտերիմների հետ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են, Մկրտչյանի հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել , թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:
Դեպքի մասնակից մյուս երկու տղամարդկանցից մեկը Գյումրու «Քաղաքացիական պագմանագիր» խմբակցության անդամ Երվանդ Խանամիրյանն է, որը մեկ ուրիշի հետ, Թորոյանի հեռանալուց հետո, տուժողին դուրս էին հանել ան բնից, մոտեցրել տան մուտքի դռանը,որտեղ Թորոյանը կրկին շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը:
Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ թեև Թորոյանը չի փորձել ուղիղ կապ հաստատել գործով տուժող Մկրտչյանի հետ, բայց Հովհաննեսին բարեկամների միջոցով կառաշք է առաջարկել՝ բողոքը հետ վերցնելու համար։ «Հովհաննեսը հաստատակամ է, ու բողոքից հետ չի կանգնում։ Մարդասպանները պետք է լինեն ճաղերի հետևում»։
Նա նաև նշեց, որ ֆիզիկական առողջությունը գրեթե վերականգնված է, բժիշկները բավարար են գնահատում, բայց հոգեբանական վիճակը դեռ ծանր է։ «Մարդուն ստորացրել են, այդ ամենից հետո՝ շան բունն էին գցել մարդուն, շունը նրանցից մարդկային է գտնվել, իսկ դատարանը նրան թույլ է տվել ազատության մեջ լինել։ Նա իրավունք չունի ազատության մեջ լինել։ Ինչպես կարելի է մարդասպաններին ազատ արձայկել։ Սիրտս ցավում է, հուսով եմ այս գործն արդարացի հանգուցալուծում կստանա»,-ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ