ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային անվտանգության խնդիր. ադրբեջանցիներն իրենց սև «գործն» են անում, իսկ մե՞նք...․ «Փաստ» 01/27/2024 08:11 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։
Ադրբեջանցի «բնապահպանները» դարձյալ բարձրացնում են իբր Հայաստանի հանքարդյունաբերության կողմից «տարածաշրջանի բնապահպանական աղտոտման» թեման: Դեռ հարցի մի կողմն է, որ տարածաշրջանային բնապահպանական աղտոտումից են խոսում մի երկրի բնապահպաններ, որը տարածաշրջանն ու մոլորակը աղտոտող հիմնական երկրներից մեկն է՝ իր նավթարդյունաբերությամբ: Նրանք իրենց «գործն» են անում՝ ընդդեմ Հայաստանի: Սակայն տարակուսելի է, որ նրանց այս արշավին ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա, միանում են նաև հայաստանյան որոշ բնապահպաններ ու բնապահպանական ՀԿ-ներ: Ընդ որում, զարմանալիորեն ադրբեջանական բնապահպանների ակտիվացումները համընկնում են «ներքին» ակտիվացումների հետ:
Այս օրերին էլ, ադրբեջանական բնապահպանների հերթական «մտահոգություններին» զուգահեռ, նորից ակտիվացում է նկատվում հայաստանյան բնապահպանական որոշ շրջանակների կողմից՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատում ոսկու կորզման գործարանի, Ամուլսարի դեռևս չսկսված շահագործման:
Պատահական չէ, որ այս հոդվածի սկզբում հիշատակված ռեսուրսի հոդվածում մեջբերումներ են արվում ոչ միայն «Առնիկայից», այլև որոշ հայ բնապահպաններից, որոնց մեջբերելը ադրբեջանական մամուլի համար դարձել է մշտական գործելաոճ: Շատ ավելի հարմար է, երբ տարածաշրջանին Հայաստանի հասցված «վնասի» և Հայաստանից եկող «աղտոտման» մասին խոսում են հենց հայերը։
Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն պետության ու հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, գիտական շրջանակների հետ փոխգործակցության, տեղեկատվության ներքին փոխանակման, լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե հանրային աղմուկի միջոցով, ինչը փաստացի վերածվում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն՝ կամա թե ակամա:
Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը, որը դարձյալ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, երբ թիրախավորում է հանքարդյունաբերության ոլորտը, պարզից էլ պարզ է։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա միջազգային արգելքների կիրառումը, նման հնարավորության դեպքում՝ ադրբեջանցիների մաքսիմում ծրագրերից ու երազանքներից մեկն է: Դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական այս քաոսային իրադրության մեջ, երբ Հայաստանը կանգնած է կենսական վտանգներին դիմակայելու խնդրի առաջ, ինչ նպատակով են Հայաստանի հանքերից եկող վտանգների մասին ադրբեջանցիներին զուգահեռ անընդհատ «ահազանգում» մի շարք՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանք դա անում են զարմանալիորեն սինխրոն Ադրբեջանի հետ՝ թե՛ ահասարսուռ հայտարարություններով, որոնք, եկեք ընդունենք, որպես կանոն, ոչ մի բանով հիմնավորված չեն, թե՛ կասկածելի միջազգային կազմակերպություններ հրավիրելով։ Սա ինքնին ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27. 01․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ