Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը 01/27/2024   11:28  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու եւ 14 զինվորների տոնը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմում Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում:
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեցների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում․ այս տարի արդեն 9-րդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կքաջալերվեն 20 գնդերեցներ, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն են բերում ՀՀ Զինված ուժերի տարբեր զորամասերում։

Ճիշտ է Սուրբ Սագիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ, ավելին՝ Սուրբ Սարգսի տոնը հայերիս մեջ ամենասիրված տոներից մեկն է, իսկ Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը
Շնորհք արքեպիսկոպոսը իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սուրբ Սարգսին. «Սուրբ Սարգիսը ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան, այսօր գրեթե մոռացության են տվել»:

Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար): Մարտնչող նահատակը ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր, սիրում էր Աստծուն ողջ սրտով և զորացած էր Սուրբ Հոգով: Նա զորական էր և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ: Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում: Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը: Նա ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, սիրահոժար ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին և քրիստոնեություն քարոզում նաև իր գնդի զինվորներին:

Բարեպաշտ Կոստանդիանոսի և նրա որդիներից հետո գահին է բազմում Հուլիանոս Ուրացող կայսրը (361-363թթ.): Ամբարիշտ Հուլիանոսի թագավորության ժամանակ աստվածային հայտնությամբ Սբ. Սարգսին թելադրվում է հեռանալ Հռոմեական կայսրության սահմաններից: Նա իր որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան: Սակայն հայոց Տիրան արքան, վախենալով Հուլիանոսի հետ պատերազմի մեջ մտնելուց, խորհուրդ է տալիս Սբ. Սարգսին հեռանալ Հայաստանից և գնալ Պարսկաստան: Նա գնում է Պարսկաստան:

Պարսից Շապուհ արքան, տեղեկացված լինելով Սուրբ Սարգսի քաջագործությունների մասին, մեծ ուրախությամբ և պատիվներով ընդունում է նրան և առաջին զորագլուխներից մեկը կարգում: Սբ. Սարգիսը այստեղ էլ մեծ համբավ է ձեռք բերում՝ իբրև քաջ զորավար: Բազմաթիվ պատերազմներում Աստծո օգնությամբ մեծ հաղթանակներ է ունենում, այդ թվում և Հուլիանոս Ուրացողի դեմ պատերազմում: Մեծ էր նրա ազդեցությունը պարսիկ զորքի վրա. նրանցից շատերը սրբի քարոզչության շնորհիվ ընդունում են քրիստոնեությունը։

Չարախոսները Շապուհ արքայի առջև ամբաստանում են Սուրբ Սարգսին և հայտնում նրա քրիստոնյա լինելը: Երբ թագավորը իմանում է, որ Սուրբ Սարգիսը քրիստոնյա է և իր զինվորներին նույնպես քրիստոնեության է մղում, սաստիկ տրտմում է, քանի որ չէր ցանկանում նրա նման քաջ մարդուն կորցնել և այդ ամենից դուրս գալու տրամաբանական ելքեր էր փնտրում:

Շապուհ արքան աստվածների տոնին հրամայում է բոլորին, այդ թվում և Սբ. Սարգսին ու իր որդուն, հավաքվել ատրուշանների մոտ կրակ վառելու և զոհ մատուցելու արքունի մեհյանում՝ ըստ պարսկական օրենքի: Սբ. Սարգիսը անվարան մերժում է, ասելով, որ ինքը պաշտում է կրակի ու արևի Արարչին և երկրպագում է Նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով կենդանի է և հավիտենական։ Նակործանում է բագինն ու հանգցնում կրակը: Զայրացած մոգերը և ամբոխը, հարձակվելով Սուրբ Սարգսի և նրա որդու վրա, սկսում են ծեծել և չարչարել նրանց: Ամբոխի զոհն է դառնում Մատիրոսը՝ հորից առաջ ընդունելով մարտիրոսական պսակը:
Թագավորը Սուրբ Սարգսին ազատում է և բանտ նետում, հույս ունենալով, որ նա կարող է զղջալ ու կրակապաշտ դառնալ:

Տեսնելով Սուրբ Սարգիս զորավարի հաստատուն հավատքը՝ թագավորը գլխատման վճիռ է արձակում: Գլխատման վայրում երանելին այսպես է աղոթում. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, ովքեր կհիշեն իմ անունը նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսի՛ր և շնորհի՛ր նրանց խնդրանքը»:

Նահատակվում է Սուրբ Սարգիսը և նույն պահին ծագում է երկնային լույսը և շրջապատում նրա մարմինը իր ցոլքերով: Նահատակվում է, բայց չի մեռնում: Տիրոջ ձայնը ասում է. «Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը: Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ: Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:

Տասնչորս պարսիկ զինվորները, ովքեր հավատարմորեն հետևում էին Սուրբ Սարգսին, տեսնելով այս ամենը, ավելի հաստատվեցին իրենց քրիստոնեական հավատքի մեջ: Նրանք վերցրեցին սրբի մարմինը, մաքուր զգեստներով պատեցին՝ պատվով թաղելու համար: Բայց Շապուհ թագավորի հրամանով նրանք ևս գլխատվեցին: Թագավորը հրամայում է նրանց մարմինները գազանների առջև նետել: Ի զարմանս ներկաների՝ ոչ մի գազան չի դիպչում նահատակ մարմիններից և ոչ մեկին: Այդժամ հավատացյալները թաղում են Սուրբ Սարգսի, Մարտիրոսի և 14 զինվորների սուրբ մարմինները Համիան քաղաքի մոտ:

Ըստ «Հայսմավուրք»-ների նրանց նահատակությունը տեղի է ունեցել 363թ. հունվարի 31-ին, Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտ:

Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Կարբի (Աշտարակի մոտ), ուր եկեղեցի կառուցեց նրա անունով: Սրբի ատամներից մեկը Սբ. Մեսրոպ Մաշտոցը տեղադրում է խաչափայտի մեջ և օծում այն: Հետագայում խաչափայտը իր հետ տանում է Վրաստան և կանգնեցնում Գագա բլրի վրա:

Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Նրա հիշատակը Հայ եկեղեցին նշում է Սբ. Զատկից 9 շաբաթ առաջ, Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Տոնը ունի 35 օրվա շարժականություն և տոնվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում:
Այն, որ Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ եկեղեցիները, մատուռները, որոնցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:16 20/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄեզ հաղթանակ է պետք, ժողովուրդ, միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
19:39 12/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս ծանր պատմական փուլում հայ առաքելական եկեղեցին կարևորագույն դեր է կատարում ազգային մտածողության պահպանման հարցում. Ծառուկյան (տեսանյութ)
15:18 07/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄասիսի համայնքային շինություններում ապաստանած արցախցի ընտանիքների համար Սուրբ Ծննդյան տոնին ընթրիք է կազմակերպվել
22:37 04/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱմեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական. Ասողիկ աբեղա Կարապետյան
21:54 06/12/2023  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք. Բագրատ Սրբազան
20:53 04/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ՔԿ-ում քրեական վարույթ առկա չէ
21:04 14/09/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարությանն է հանձնվել Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու հանրագիրը
21:26 11/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄամռակալած սրբատաշ քարեր, մկրտության ավազանում՝ նավթ․ Բունիսի մատուռը աղբանոցի է վերածվել (տեսանյութ)
21:10 23/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Հայ Եկեղեցին հռչակել է 5-րդ շարասյուն և Հայաստանի եկեղեցիները ներկայացնում է ալբանական․ Թաթոյան
21:14 26/06/2023  |  ԼՐԱՀՈՍԿատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Արխիվ

[]