ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության հետ գործարքի գնացած ԶՊՄԿ-ի հարկային մուտքերը կտրուկ նվազել են. 1000 խոշոր հարկատուների առաջին 10-յակում հետաքրքիր փոփոխություններ են գրանցվել 01/26/2024 13:25 | ԼՐԱՀՈՍ
2023 թ. հունվար-դեկտեմբերին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել էին ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ:
«Փաստինֆոն» ներկայացնում է նախորդ տարվա համեմատ առաջին տասը հարկատուների ցանկում արձանագրված ուշագրավ փոփոխությունները։
Թեև ինչպես 2022 թ-ին, այնպես էլ 2023-ին ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը, սակայն հատկանշական է, որ կոմբինատի հարկային մուտքերը ավելի քան կիսով չափ կրճատվել են։ Մասնավորապես, եթե 2022 թ-ին կոմբինատը վճարել էր 143 մլրդ 933 մլն 308 հազար դրամ, ապա 2023թ. մուտքերը կազմել են միայն 70 մլրդ 881 մլն 967 հազար դրամ։
Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 55 մլրդ 286 մլն 733 հազար դրամ։ Այս ընկերությունը 2022թ-ին վճարած 45 մլրդ 36 մլն 635 հազար դրամով երրորդ հորիզոնականում էր։
Երրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է՝ պետական բյուջե վճարած 48 մլրդ 556 մլն 402 հազար դրամով, նախորդ տարի այս ընկերության հարկային մուտքերը ևս նվազել են։ 2022 թ-ին վճարած 52 մլրդ 275 մլն 253 հազար դրամ հարկային մուտքերով «Գազպրոմ Արմենիան» ցուցակի երկրորդ հորիզոնականում էր։
Չորրորդ խոշոր հարկատուն «Մոբայլ Սենթր ԱՐԹ» ընկերությունն է՝ վճարած 46 մլրդ 110 մլն 821 հազար դրամի հարկով։ Այս ընկերությունը 2022 թ.-ին 7-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 17 մլրդ 569 մլն 460 հազար դրամի հարկ։
Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել «Փրիթի ուեյ» ընկերությունը՝ վճարելով 33 մլրդ 290 մլն 548 հազար դրամի հարկ, այս ընկերութունը 2022թ-ին միայն 22-րդ հորիզոնականում էր վճարած՝ 8 մլրդ 520 մլն 349 հազար դրամ հարկային մուտքերով։ Այս առաջխաղացումը, սակայն ամենապտավորիչը չէ։
2023 թ-ին 6-րդ հորիզոնականում է հայտնվել Wildberries ընկերությունը, որը դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջե է վճարել 26 մլրդ 492 մլն 650 հազար դրամ։ Հատկանշական է, որ 2022 թ-ին այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում միայն 346-րդն էր՝ վճարած 761 մլն 670 հազար դրամ մուտքերով։
7-րդ հորիզոնականում «Ամերիաբանկն» է՝ վճարած 25 մլրդ 718 մլն 834 հազար դրամով։ 2022 թ-ին «Ամերիաբանկը» զբաղեցնում էր 24-րդ հորիզոնականը 8 մլրդ 182 մլն 257 հազար դրամի հարկ վճարելով։
8-րդն էլ «Արդշինբանկն» է՝ վճարած 24 մլրդ 866 մլն 641 հազար դրամով, որը 2022-ին վճարել էր միայն 7 մլրդ 323 մլն 774 հազար դրամ և խոշոր հարկատուների ցանկում 29-րդ հորիզոնականում էր։
«Սի Փի Էս Էներջի գրուպ» ընկերությունը պահպանել է իր 9-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2023թ. վճարել է 23 մլրդ 705 մլն 43 հազար դրամ, իսկ 2022թվականին՝ 16 մլրդ 987 մլն 68 հազար դրամ։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 22 մլրդ 695 մլն 807 հազար դրամ հարկային մուտքերով։ Այս ընկերությունը 2022 թ-ին 8-րդն էր՝ 16 մլրդ 993 մլն 222 հազար դրամ հարկային մուտքերով։
Նշենք նաև, որ առաջին տասնյակից դուրս են մնացել «Ինտերնեյշնլ Մասիս տոբակը», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ֆիլիպ Մորիս Արմենիան» «ՄՏՍ Հայաստան» ընկերությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից