Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Հավի ճու՞տ էիր տանում, որ վրիպում տվեցիր, դու գեներա՞լ ես․ անհետ կորած զինծառայողի մայրը՝ գեներալ Անդրանիկ Մակարյանին 01/26/2024   20:38  |  Դատական ռեպորտաժներ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում հարցաքննվել է վկա Ռիմա Ավետիսյանը, ում որդին ավագ սերժանտ է, ութ տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում, սկզբում՝ Վարդենիսում, ապա՝ տեղափոխվել Էջմիածնի «Քիմիական զորամասում», ունի երկու երեխա, փոքրը չորս ամսական էր, երբ նրան տարել են Կապան՝ 2020թ․ պատերազմի ընթացքում Կովսականում «սանրման» աշխատանքների մասնակցելու համար։ Տիկին Ռիման պատմեց, որ որդու հետ խոսել է հոկտեմբերի 20-ի՝ երեկոյան, որդին ասել է, որ երեք օր անհասանելի է լինելու, պետք է գնան մարտական գործողությունների։

«Բայց, ցավոք, արդեն չորրորդ տարին է, որ երեխաս անհասանելի է։ Գեներալ Մակարյանի և հրամանատար Արսենի ձեռքով երեխաներին լցրեցին ավտոբուս՝ անպատրաստ՝ առանց ժիլետ, առանց գլխարկ, մի ժանգոտ ավտոմատով տարան դեպի Զանգելան, մի վայր, որն արդեն հոկտեմբերի 18-ին գրավված է եղել, դրոշը ծածանվում էր։ Երեխեքին տարան Ջանգելան, հանձնեցին թշնամուն, երկու ավտոբուս, երրորդ ավտոբուսին հաջողվել է հետ գալ։ Երեխաներին իջեցրել են, ծխել են, թշնամին՝ զինված, գայլի պես սպասել է անմեղ գառներին»,- դատարանում ասել է տիկին Ռիման՝ հավելելով, որ տղաներն իրեն պատմել են, թե հակառակորդն ասել է՝ «տղերք, մի վախեցեք, մենք էլ ենք հայ», ինչից հետո մարտական գործողություններ են սկսել, որը մոտ մեկ ժամ է տևել։

«Իմացել ենք, որ երեխեքի հետ դեպք է եղել, դիմել ենք այս և այն դուռ՝ ՊՆ, Կապան, ասել, որ ողջ երեխաներ կան անտառում, գոնե՝ գնացեք ողջերին գտեք, բերեք, չգնացին։ Եթե գնային, կգտնեին։ Լավ, հասկանում ենք, որ պատերազմ է, պատերազմն իր կանոններն ունի, բայց պատերազմը չի ասում՝ անմեղ երեխեքին տար լից հանձնած տարածք, երեխեքին գցիր շրջափակման մեջ։ Չորրորդ տարին է՝ լուր չունենք, շտապօգնության օգնությամբ ապրում ենք՝ սպասելով, հերոսածին մայր ենք, բայց պետության կողմից չենք հարգվում։ Պետք է մեր երեխեքից մինչև հիմա լուր ունենայինք, դավաճանները պետք է դատված լինեին»,- նշեց զինծառայողի մայրը՝ պատմելով, որ զանգել է հրմանանատար Արսեն Աբգարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ստացվել, որ ինքը կարողացել է իր կազմակերպած օպերացիայից ողջ-առողջ վերադառնալ, Աբգարյանն էլ արձագանքել է՝ «բա մնայի՝ ես է՞լ զոհվեի»։

«Բա ինչի համար եք այդ երեխեքին տարել, զոհվելու՞ համար։ Եթե իմանամ, որ այդ երեխեքը գնացել են՝ պատերազմի դաշտում մի քոռ գնդակ է խփել, կասեմ՝ պատերազմ էր, ոչ մեկի մորից էլ լավը չեմ, եղել է, ստացվել է, կհամակերպվեի այդ մտքին, բայց տեղահանված Զանգելանը, որտեղից երկու օր առաջ բնակիչներին հեռացրել են, ադրբեջանական դրոշը ծածանվում է դպրոցի գլխին․․․Զոհվելու համա՞ր տարան այդ երեխեքին, չէ՞ որ 40 երեխեքից ամեն մեկը մի ընտանիքի ծուխ է։ Իմ երեխան որբ պահված է՝ միայն իմ խնամակալությամբ, երկու անչափահաս երեխա ուներ, փոքրը չորս ամսական էր, հիմա տղան դպրոց է գնում, ես եմ պահում, ո՞վ է պահելու։ Ինչի՞ տարաք այդ երեխեքին։ Գեներալ Մակարյանն ասում էր՝ վրիպում է եղել, ինչու ոչխա՞ր էիր տանում, հավի ճու՞տ էիր տանում, որ վրիպում տվեցիր, դու գեներա՞լ ես, պագոններն ուսերիդ ինչի համար է, լավագույն երեխեքին ջոկեցիք՝ տարաք, մինչ օրս լուր չունենք։ Մենք ոնց ենք ապրել, դուք չեք պատկերացնում ապրելու։ Ինչի համար։ Ոչ մի չինովնիկի երեխեքը պատերազմ չգնաց, ջոկեցին՝ խեղճ ու կրակ երեխեքին տարան»,- արցունքներն աչքերին հայտարարեց զինծառայողի մայրը՝ պահանջելով, որ դավաճաններին օրենքով խիստ պատժեն։ Ռիմա Ավետիսյանի տեղեկություններով՝ որդին գերեվարված է, թեև պաշտոնական հաստատում չկա, սակայն որդու վերաբերյալ տեսանյութեր է տեսել ադրբեջանական հարթակներում։ Դատական նիստն ընթացավ բավականին լարված մթնոլորտում՝ տուժողների և ամբաստանյալների միջև վեճերի պատճառով։

Քրեական գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելանում) տեղի ունեցած դեպքերը, երբ 62 զինծառայողներից բաղկացած «Քիմիկների» զորամասի խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։ Զինծառայողներից 40-ը զոհվել է, գերեվարվել կամ անհետ կորել, շրջափակումից դուրս է եկել միայն 22-ը։

Ամբաստանյալի աթոռին չորս զինվորական է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:55 23/01/2024  |  Դատական ռեպորտաժներԵրաշխավորություն ներկայացրած ավելի քան 15 պատգամավորի, իմ գործընկերներին, դատարանը դարձրել է «հանցագործ»․ Աշոտյան
17:36 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես այս համատեքստում
10:54 07/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹոռներս պնդեցին, որ քեռու շիրիմի մոտ փոքրիկ տոնածառ դնենք․ 4-րդ տարին է`արցախցի ընտանիքը Եռաբլուրում է դիմավորում (տեսանյութ)
19:47 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍՎարժեցրած գազաններ են, ֆաս են տվել՝ հարձակվել են. Թադեւոս Սուքիասյան (տեսանյութ)
10:54 20/12/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանը բավարարել է Արցախի ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը
16:46 13/12/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում դատում են 13 հոգուց բաղկացած խմբի, որը նպատակ է ունեցել ստեղծել «Քերիմե» պետություն
19:36 11/12/2023  |  Դատական կուրյոզներԳագիկ Խաչատրյանը ներկա չի լինի իրեն կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը. նա շտապօգնությամբ տեղափոխվեց ԲԿ
08:16 30/11/2023  |  ՄամուլԴատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը կբարձրացվեն․«Հրապարակ»
21:03 20/11/2023  |  Վերլուծություններ2020 թվականի սեպտեմբեր 27-ին ադրբեջանի հարձակմանը նախորդել էր Փաշինյանի տավուշյան «հաղթանակը»
20:33 20/11/2023  |  ԼՐԱՀՈՍՊատերազմը երեխաների համար ծանր հետևանքներ է թողնում․ ԿԽՄԿ

Արխիվ

[]