ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ղեկավարությունը կապիտուլյացիայի է ենթարկվել, ուղղակի չի հայտարարում այդ մասին․ Արմեն Այվազյան 01/26/2024 20:50 | Քաղաքական
Հայաստանի իշխանություններն աջակցում են, որ Ադրբեջանն ամրապնդի Արցախում իրականացրած ոճրագործության հետևանքով ձեռք բերածը։ Այն, որ ի թիվս բազմաթիվ քայլերի՝ համաձայնել են նաև փոխել ՀՀ Սահմանադրությունը, կրճատել բանակը, հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել ու չնախապատրաստվել ինքնապաշտպանության, վերստին հաստատում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համաձայնել է գործել թուրք-ադրբեջանական կոշտ թելադրանքի տակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը՝ անդրադառնալով Արցախի ականապատ դաշտերի նոր քարտեզներն Ադրբեջանին հանձնելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։
«Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական պատերազմ է վարում․ հայաթափել է Արցախը, այնուհետև անցել մշակութային ցեղասպանությանը, շարունակում է Բաքվում պահել ու խոշտանգել հայ ռազմագերիներին․ կասկածներ կան, որ բազմաթիվ ռազմագերիներ սպանվել են։ Բացի այդ, գերության մեջ է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իսկ Հայաստանի Հանրապետությունից շարունակելով բռնազավթած պահել 200 քառ․ կմ տարածք՝ պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետությունը, իբր, Արևմտյան Ադրբեջան է։ Ադրբեջանը միջազգային իրավունքը կոպտորեն խախտել է ու շարունակում է խախտել, և այս պայմաներում եթե ՀՀ իշխանությունն ընդառաջում է իր դեմ ռազմական, հոգեբանական, դիվանագիտական, մշակութային պատերազմ մղող երկրին, ավելին՝ աջակցում ռազմական հարցերում, նշանակում է մեկ բան՝ ՀՀ իշխանությունը կապիտուլյացիայի է ենթարկվել, ուղղակի չի հայտարարում այդ մասին»,-ընդգծում է ռազմական պատմաբանը։
Ստեղծված իրավիճակում կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծի ՀՀ ղեկավարությունը, Այվազյանի դիտարկմամբ, հայ ժողովրդին համախմբելն ու ինքնապաշտպանությանը պատրաստելը պետք է լինի, քանի որ ամեն պահի գտնվում ենք խոշորածավալ հարձակման ենթարկվելու վտանգի տակ։
«Մեր ամենաառաջնային անելիքը հիմա ինքնապաշտպանության պատրաստվելն է, այլապես շատ արագ ՀՀ-ի հետ տեղի է ունենալու այն, ինչ եղավ Արցախի հետ։ Այսինքն՝ կարճ ժամանակում Հայաստանն ամբողջությամբ զավթելու է թուրք-ադրբեջանական տանդեմն, ու բոլորս գաղթական ենք դառնալու։ Եթե արցախցիները գոնե Հայաստան ունեին, եկան այստեղ, այդ դեպքում արդեն ոչ մեկս գնալու տեղ չենք ունենալու։ Դա կանխելու համար էդ մարդը (նկատի ունի Փաշինյանին,-խմբ․) փոխանակ ժողովրդին արագ համախմբի, զինի, պատրաստի ինքնապաշտպանության, ռազմական դաշինքներ կնքի ՀՀ պահպանմամբ շահագրգիռ երկրների՝ առաջնահերթ Իրանի ու Հնդկաստանի հետ, համագործակցում է թշնամու հետ։ Սա կոչվում է կոլլաբորացիոնիզմ»,-ասում է ռազմական պատմաբանը։
ՀՀ ներկա իշխանության գործելաոճը՝ ներառյալ տարբեր երկրներում ու տարբեր դերակատարների ներգրավվածությամբ բանակցություններ վարելու հակումը, մեր զրուցակցի համոզմամբ, անօգուտ զբաղմունք է և դրանում բազմիցս համոզվել ենք․
«3-4 տարի բանակցեցին ու Արցախը հայաթափեցին։ Հիմա էլ շարունակում են նույն գործելաոճը։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրեր գրեթե դատարկվել են։ Այս իրավիճակում, երբ իշխանությունը համագործակցում է թշնամու հետ, գոնե ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատի ժողովրդի հետ։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, նրանք անկեղծորեն որևէ ցանկություն չունեն ինչ-որ հարց լուծելու։ Ինչպես Արցախի ղեկավարությունն էական ոչինչ չարեց աղետը կանխելու համար, ազգ-բանակ կառուցելու ուղղությամբ քայլ չարեց, այնպես էլ հիմա այստեղ՝ ՀՀ-ում, ընդդիմությունը ոչինչ չի անում, բացարձակապես ոչինչ»,-նկատում է Այվազյանն ու հավելում՝ արդյունքում ստացվում է, որ համագործակցում է իշխանության հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ