ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ. Վահե Հովհաննիսյան 01/26/2024 11:25 | Մեկնաբանություն
Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ. այս առումով պրոցեսն արդեն սկսված է։ Բոլորս ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, էլ թաքնվելու-խուսափելու հնարավորություն չի լինելու։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը.
«Իշխանության բազային սցենարը ենթադրում է անհիշողություն, աներազանք, անպատմություն, անսրբություն մի նոր հայկական միավոր։ Այն, ինչը մեզ առաջարկվում է, մեծ հաշվով «ազգային սեռափոխության» ծրագիր է։ Սա էքսպերիմենտ է, որին աշխարհը ուշադիր հետևելու է։ Պետք է լինել անկեղծ. շատերը սա ընդունելու են, շատերը ցույց են տալու, թե չեն հասկանում, (քաղաքականությամբ չի զբաղվում), շատերն ասելու են՝ ես դեմ եմ, բայց կողքից կնայեմ։ Այնուամենայնիվ, շատ ավելի մեծ թվով մարդիկ մերժելու են, պատրաստ լինելով տեր կանգնել իրենց պատմությանը, արժեքներին, գերեզմաններին, տաճարներին, երազանք ունենալու իրավունքին։ Եվ այս մեծամասնությունը խայտառակ ձևով կպարտվի, եթե չլինի պայքարի ազնիվ ու գրագետ մենեջմենթ։
Իտալացի գրող Պրիմո Լևին՝ Աուշվիցի նախկին կալանավոր, իր «Եթե սա մարդ է» գրքում նկարագրում է համակենտրոնացման ճամբարում մարդու վերածումը չմարդու։ Սկզբում սպանում են մարդուն ներսից՝ արժանապատվություն, հիշողություն, կարոտ։ Ու ֆաշիստական մեքենան ստանում է լրիվ անունակ զանգված՝ առանց ընդզվման, առանց դիմադրության, առանց անհամաձայնության որևէ իրավունքի։
Մեզ հիմա առաջարկում են նույն ճանապարհը. իրավունք չունեք հիշելու, որ ունեցել եք 27 տարի հաղթած անկախ պետականություն, որ միասին մեծ զրկանքների գնով լուրջ հաջողություններ եք ունեցել, որ մասնակիցն եք եղել պատմական հաղթանակների ու պատմական իրադարձությունների, որ ունեցել եք արժանապատվություն, որ Ամարասը հայկական է, որ Գանձասարը, Դադիվանքը հայկական են ու մի օր էլի լինելու են մեր տիրապետության տակ։ Այսպես՝ մինչև անասունի այսօրը պետք է մոռանալ. դա ձերը չի եղել, ձեզ խաբել են, մի´ հիշեք, մի´ հավատացեք նույնիսկ այն բաներին, որոնց մասնակիցն եք եղել։
Ի՞նչ անել ընտրություններում հաղթելու համար
Ընտրությունը միայն քվեարկություն չէ։ Ավելին, եթե որպես անհատ, միավորներ և հասարակություն մենք մեր ընտրությունը նախապես կատարած լինենք, ապա ոչ մի քվեարկության օր վախենալու կամ մերժելու չէ։
Քայլ առաջին՝ ուղիղ, բաց աչքերով նայել մեզ բոլորիս պարտադրվող ընտրությանը։ Իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։
Քայլ երկրորդ՝ լուծել պայքարի ճիշտ մենեջմենթի խնդիրը։
Քայլ երրորդ՝ դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից, որոնցից առանցքայինները երեքն են.
1. Նախկին-ներկա
2. Նախկինների թալան
3. Միևնույն է այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել, ամեն ինչ վերջացած է։
Այս երեք թակարդներով իշխանությունը կազմալուծում է հասարակությանը, արգելակում որևէ առողջ-կոնսոլիդացիոն պրոցես, որևէ հույս ու կամք։ Սա պետք է խափանել։ Հաջորդաբար ներկայացնելու եմ երեք թակարդներից դուրս գալու՝ իմ առաջարկները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ