ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է․ Բաբայան 01/26/2024 14:57 | ԼՐԱՀՈՍ
Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող 51 դատարաններից 9 նստավայրի փակման վերաբերյալ որոշմանը։
Հիշեցնենք, որ նստավայրերի փակման մասին ԲԴԽ-ն հայտարարեց, երբ հայտնի դարձավ սահմանամերձ Մեղրիի նստավայրի փակվելու մասին։ ԲԴԽ-ն որպես արդարացում նշեց, թե որոշ նստավայրեր անմխիթար վիճակում են ու որոշում է կայացվել 9 նստավայրեր՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի նստավայրերի փակվելու մասին։
«Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Մյուս 7 նստավայրերում գործել են մեկ կամ երկու դատավորներ, այս դատարանները ևս բավարար չափով ծանրաբեռնված չեն գործել, և տեղի է ունեցել պետական ռեսուրսների ավելորդ ծախս: Կարևոր է նաև ընդգծել, որ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չեն դատարանի բարձր դիրքին, և այնտեղ մտնող քաղաքացիների համար վնասում էին դատարանի հեղինակությանը»,- նշել էր ԲԴԽ-ն՝ հավելելով որ այս որոշումների արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:
Փաստացի՝ բարեփոխումների քողի ներքո որոշում է կայացվել ոչ թե շենքային պայմանները բարելավելու, այլ՝ նստավայրերն առհասարակ փակելու մասին։ Ընդ որում, եթե այդ նստավայրերում գործող դատավորներին այլ նստավայրեր տեղափոխելու որոշում է կայացվել, ապա դատարաններում ծառայություն իրականացնող անձանց՝ դատական կարգադրիչների, աշխատակազմի ներկայացուցիչների ճակատագիրը պարզ չէ։
Փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն, այս որոշումը «բնական» է համարում։
«Ես շատ բնական եմ ընդունում Կարեն Անդրեասյանի այս որոշումը։ Իսկ մինչ օրս ի՞նչ է ստեղծել կամ կառուցել այդ մարդը։ Ոչինչ։ Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է։ Պատճառներն ինձ վաղուց են հայտնի, բայց կարծում եմ իմաստ չունի բարձրաձայնելը։ Այդ ատելությունը ես տեսել եմ դեռևս այն ժամանակներից, երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպանն էր։ Հիմա նա իր երանելի տարիներն է ապրում. Վերջապես նա ստացել է դատարանները քանդելու հնարավորություն։ Իսկ այդ նստավայրում ծառայություն իրականացնողների հետ ինչ կլինի, ուր կգնան, ինչպես կապրեն, այդ հարցերը բոլորովին չի հետաքրքրում ո՛չ Կարեն Անդրեասյանին, ո՛չ իր քաղաքական իշխանությանը։ Կարևորը, որ իր նստավայրում տաք լինի, որ հանկարծ չհիվանդանա ու դրա պատճառով թեկուզ մեկ օր չզրկվի դատական իշխանությանը վնասելու իր երազանքն իրականացնելուց»,- ասաց Արսեն Բաբայանը։
Այս որոշումը, փաստաբանի դիտարկմամբ, ստեղծելու է նոր դժվարություններ, նոր սոցիալական բեռ է դրվելու այդ համայնքների բնակիչների ուսերին։
«Մեր գրասենյակը մի գործ ունի Թալինի նստավայրում, որը նույնպես պետք է փակվի։ Կողմերը մոտակա բնակավայրից են։ Իմ վստահորդն էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի ներկայացուցիչ է։ Ամեն ամիս նիստեր ենք ունենում։ Փաստորեն, այսուհետ այդ մարդը ստիպված է լինելու Թալինից հասնել Աշտարակ, որպեսզի կարողանա պաշտպանել իր՝ որպես հանցագործությունից տուժածի, իրավունքները»,- նշեց փաստաբանը։
Դիտարկմանը, որ Դատական դեպարտամենտի պարզաբանմամբ՝ դրանք փակելով 200 մլն դրամ գումար են խնայում տարեկան, բայց որքանով է դա արդյունավետ տարբերակ՝ նկատի ունենալով նաև, որ, օրինակ, կալանավորներին այլ դատարաններ տեղափոխելը ևս կարող է մեծացնել ծախսերը, Բաբայանն արձագանքեց՝ նշելով․ «Իսկ հաշվե՞լ են, թե որքան գումար կտնտեսվի, եթե փակվի Կարեն Անդրեասյանի ղեկավարած բարձրագույն դատական խորհուրդը։ Մոտավոր հաշվարկներով մեկ միլիարդ դրամից ավելին։ Ավելին, այդ կառույցի փակմամբ, բացի ֆինանսական խնայողությունից, մեծ օգուտ կլինի ամբողջ դատական իշխանությանը։ Այդ կառույցը մինչ օրս աչքի է ընկել միայն օբյեկտիվ և արդար դատավորներին պատժելով, միաժամանակ՝ իրենց սիրելի և փաստաբանական համայնքին հայտնի վատագույն դատավորներին խրախուսելով»։
Նշենք, որ խնդրահարույց է հատկապես Մեղրիի նստավայրի փակումը, քանի որ, ի տարբերություն հիշատակված 8 նստավայրերի, Մեղրիի նստավայրն անմխիթար վիճակում չի գտնվել, նստավայրը փակելու համար որպես պատճառաբանություն է բերվել այն հանգամանքը, որ տևական ժամանակ այնտեղ մշտական տեղակայված դատավոր չի եղել, մինչդեռ սահմանամերձ համարվող Մեղրիում խնդիրը կարող էր լուծվել դատավորի նշանակմամբ կամ առնվազն գործուղմամբ։ Մեղրիի նստավայրը փակելու որոշումն առավել խնդրահարույց է դառնում՝ բնակավայրում այլ կառույցները փակելու գործընթացի ֆոնին։ Փաստացի սահմանամերձ բնակավայրում քաղաքացիների կյանքը հեշտացնելու փոխարեն նոր խնդիրներ են առաջ բերվում։
Մեղրիի նստավայրի փակման խնդրին անդրադառնալով՝ Բաբայանը նշեց, որ այս քաղաքական իշխանությունը, ինչպես նաև դրա վառ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, նեղ մտածողությամբ մարդիկ են։
«Նրանք իրենց հայրենիքը համարում են իրենց աշխատասենյակից մինչև կառավարության շենքը և իրենց տները։ Նրանց համար Հայաստանի բնակչությունն իրենց նեղ շրջապատն է։ Ի վերջո հենց իրենք են պնդում, որ Հայաստանն իրենց օջախն է, ժողովուրդն իրենց ընտանիքը։ Այս պնդումը հենց ամենաուղիղ ձևով էլ պետք է հասկանալ։ Նրանք ապացուցել են դա։ Նրանք վտանգել են ամբողջությամբ հայկականը․․․»,- ընդգծեց Բաբայանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ