Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին 01/26/2024   13:29  |  ԼՐԱՀՈՍ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միությունն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որի հետևանքով Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։ 

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում վկայակոչվել է դեռևս 2023 թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը՝ արձանագրելով նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները և հնարավորություն չի ստեղծել ԵԽԽՎ զեկուցողի համար մեկնել Լաչինի միջանցք։ Բանաձևում մատնանշվել է նաև ԵԽԽՎ-ի կողմից 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական գործողությունների դատապարտումը, որում և նախազգուշացվել է, որ Ադրբեջանի կողմից  իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչն արդեն իսկ իրողություն է։

Խորհրդարանական վեհաժողովը արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ որոշումը Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման կապակցությամբ։ 

Այնուհանդերձ, կարիք կա արձանագրելու, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումը նվազագույնն է, որ անհրաժեշտ և պարտադիր էր կատարել։ Այն հանցանքները, որն իր ընդամենը հարյուրամյա պատմության ընթացքում գործել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր, մասնավորապես՝ վերջին տասնամյակների համակարգային էթնիկ զտումներն ու ջարդերը պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում, վերջին երեք տարիների ընթացքում ագրեսիվ պատերազմներն ու ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը արժանի են ամենաբարձր մակարդակով գործնական համարժեք պատասխանների։ ԵԽԽՎ-ն պետք է հաշվի առնի, որ վերջին տարիներին Ադրբեջանում պետական մակարդակով հնչող հռետորաբանության ողջ տրամաբանությունը հանգում է միջազգային իրավունքի անարգանքին և ուժի գերակայության նկատմամբ հավատամքին, ինչն արտահայտվում է բազմաթիվ իրողություններում, որպիսիք են նաև արտահերթ նախագահական ընտրությունների «պատշաճ» նախապատրաստությունները՝ առանց հենց ԵԽԽՎ դիտորդների մասնակցության։ 

Եթե ԵԽԽՎ-ն պարզ արձանագրում է, որ խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները, ապա հարց է ծագում՝ ինչու անցած 20 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ն գործնականում չի բարձրաձայնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ 

Մենք կրկին հանգում ենք մեր այն ճշմարտացի պնդմանը, որ միջազգային հանրության և պատկան մարմինների լռությունը կամ անհամարժեք արձագանքներն են, որ հանգեցրել են նման անդարձելի հանցանքների։ Եթե տասնամյակներ առաջ միջազգային հանրությունը ականջալուր գտնվեր Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայաբնակ ու հայահոծ բազմաթիվ բնակավայրերի հայության անմարդկային տառապանքներին, եթե միջազգային հանրությունը ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության փաստացի ցեղասպանությունն ու հայրենազրկումը կոչեր իր անուններով և հետամուտ լիներ արդարացի հետևանքների, մեծ է հավանականությունը, որ մենք ականատես չէինք լինի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, որովհետև այս երկու հանցանքները կատարվել են միևնույն ձեռագիրը որդեգրած և շարունակաբար վերարտադրվող ադրբեջանական նեոազգայնական հայատյաց ծավալապաշտության կողմից։ Այդ ծավալապաշտությունն այսօր միտում ունի անվերջ վերարտադրման՝ իրենից բխող վտանգավոր և սպառնալից հետևանքներով։ 

Ուստի մենք կոչ ենք անում ԵԽԽՎ-ին և միջազգային պատասխանատու այլ կառույցներին բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը»։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:33 26/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱյստեղ շատերը չեն հասկանում մեզ․ երանի ենք տալիս մեր սոված օրերին․ Չլդրանի գյուղապետ
08:22 26/01/2024  |  ՄամուլՈվքեր են հանձնաժողովի անդամները․ «Հրապարակ»
12:41 25/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԿեսգիշերն անց նկատեցինք, որ սարուշենցի կանայք ու երեխաները՝ մոտ 350 հոգի, անտառներով գալիս են դեպի մեր կողմ․ Մսմնայի գյուղապետ
11:08 25/01/2024  |  ՄեկնաբանությունՄիջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում
21:55 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲայց այդ հարցն արդեն հայկական կողմին չի վերաբերվում․ Մոսկվան և Բաքուն դրական գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին․ Լավրով
20:43 24/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախին նվիրված համաժողով Եվրոպական Խորհրդարանում
14:11 24/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՉորս պատերազմների մասնակից Գեղամ Կաֆյանը Կիչանից էր, զոհվել է ադրբեջանական ներխուժումը կասեցնելիս՝ հետևում թողնելով չորս զավակ․․․
20:51 23/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՅոթ հոգով հարյուրավորների դեմ են կռվել․ յոթից հինգը զոհվել են․ հայտնի N32 մարտական դիրքում զոհվել է նաև ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանը
13:51 23/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԿին ու երեխա՝ այդ թվում երկու ամսական փոքրիկ, 26 ժամ անտառներում են եղել, էնտեղ են գիշերն անցկացրել ու ոտքով հասել Առաջաձոր, մի երիտասարդ էլ վախից մահացել է ճանապարհին․ Նոր Ղազանչիի գյուղապետ
12:27 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը անհանգստություն է հայտնում ադրբեջանական ժխտողականության շարունակական աճի կապակցությամբ

Արխիվ

[]