ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այստեղ շատերը չեն հասկանում մեզ․ երանի ենք տալիս մեր սոված օրերին․ Չլդրանի գյուղապետ 01/26/2024 12:33 | Ցեղասպանություն՝ Արցախում
Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչները, թեկուզ ցրված են Հայաստանով մեկ, ժամանակ առ ժամանակ հանդիպում ու Արցախ վերադառնալու հույս են տալիս մեկը մյուսին։
«Հայրենիք կորցնելը ծանր բան է, շատ ծանր․․․ Շատերն այստեղ՝ Հայաստանում, չեն հասկանում մեզ, ասում են՝ ոչինչ դե, նորից կաշխատեք, կստեղծեք։ Նյութականն իմ աչքին այդքան չի երևում, թեկուզ մեր ամբողջ ստեղծածն ենք կորցրել․ մենակ ես 40 կով, այդքան էլ խոզ եմ թողել, ֆերմա ունեի, մեքենաներ եմ թողել․․․ Բաց դա այնքան ցավալի չէ, պատկերացրեք, որքան որ այն գիտակցումը, որ Հայրենիք ենք կորցրել, մեր հողն ենք կորցրել, որի հետ կապված այնքա՜ն հիշողություններ ունենք․․․ Արցախը դրախտավայր է․ ով էլ դա չէր գիտակցում, կորցնելուց հետո հաստատ հասկացել է։ Բոլորս էլ երազում ենք գյուղ վերադառնալու մասին, բայց, իհարկե, այն պայմանով, որ ադբեջանցիների հետ որևէ առնչություն չունենանք։ Նրանց վերահսկողության տակ, նրանց հետ ապրելն անհնար է։ Ոչ մեկն այդ պայմանով չի գնա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Չլդրանի գյուղապետ Աշոտ Ղուլյանը։
Արցախից բռնի տեղահանված մեր զրուցակիցը պատմում է՝ 44-օրյայում զոհված համագյուղացի ունեն, ում գերեզմանաքարը չէին էլ հասցրել դնել։ Այս վերջին՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ներխուժման ժամանակ ևս Չլդրանը զոհ է ունեցել, բայց մարմինը չեն կարողացել տեղափոխել Հայաստան, հուղարկավորել են Ստեփանակետի Եղբայրական գերեզմանոցում։
«Զոհվածը չորս երեխաների հայր է։ Սրխավենդի հատվածում է զոհվել․ այնտեղ էր դիրքավորված մեր աշխարհազորը։ Որ տեսել ենք, թե ինչպես են մեր 10 դիրքապահի վրա 100-200 հոգով գալիս թշնամու զինվորները, հավաքվել ու գնացել ենք տղաներին օգնելու, բայց մոտենալ չենք կարողացել․ մեր դիրքն արդեն շրջապատել էին ադրբեջանցիները, տղաներին շրջափակման մեջ վերցրել․․․ Ստիպված մեկ կմ հեռավորության վրա ենք դիրքավորվել։ Մեր դիրքում էլ զոհ ունեցանք՝ 18 տարեկան տղա էր հարևան գյուղից։ Չորս հոգի էլ վիրավորվեցին, բայց պահել դիրքերը մեր ունեցած ուժերով ու զենքներով, անհնար էր։ Ինքս էի տեսնում, կապով լսում, թե ոնց են հարյուրներով գալիս, իսկ մենք ոչ մարդկային ուժ ունեինք, ոչ էլ զենք-զինամթերք արդեն»,-ասում է գյուղապետը։
Ադրբեջանական ահբեկչական ստորաբաժանումները Չլդրանն էլ են գնդակոծել․ գյուղի երկու թաղամասի վրա խփել են, տներն են ռմբակոծել։ Գյուղապետն ասում է՝ բախտներս բերել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, սկզբում նկուղներում են պատսպարվել մարդիկ, հետո էլ Իվանյան տարհանվել․
«Այլուր էլ չկար արդեն վերջին օրերին։ Մի քանի կգ-ից ամեն մի տան բաժանել էի, որ գոնե հաց ունենան։ Իսկ որ տարհանեցինք Իվանյան, մեքենայով շրջում էի, 2-3 կգ-ից բաժանում, որ յոլա գնան․․․ Մինչև ամսի 26-ն այնտեղ են մնացել բնակիչները։ Այդուհանդերձ, հիմա էդ սոված վիճակին էլ ենք երանի տալիս, անկեղծ եմ ասում՝ հազարապատիկ անգամ ավելի լավ է սոված լինես, բայց քո տանն ապրես, քան հողիցդ հեռու․․․ Ոչ մեկս չէինք պատկերացնում, որ կարող է հետ չգնանք գյուղ։ Մարդիկ ոչինչ չեն վերցրել հետները, որ Իվանյան գնացին։ Մենակ 60 մեքենա ենք թողել գյուղում, ասում եմ՝ բեռնատարով դուրս եկած մարդիկ էլ իրենց տներից ոչինչ չեն վերցրել, քանի որ մտածել են, թե հետ ենք գնալու։ Ես էլ էի այդպես մտածում»։
Չլդրանում դպրոցի շենքը նոր էին վերակառուցել, մանկապարտեզն էլ պատրաստվում էին կառուցել։
«Մարդիկ աշխատում էին ու նորմալ ապրում։ Ոչ մեկը չէր դժգոհում, չէր ասում, թե չի կարողանում ապրել, թե շատ է չարչարվում։ Չարչավում էին այո, օրնիբուն աշխատում էին, ստեղծում, բայց գիտեին՝ ինչի համար են անում։ Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատես։ Կաշենի հանքում էին աշխատում, բանակում էին ծառայում, հող էին մշակում․․․ Հիմա բոլորս երանի ենք տալիս մեր այն կյանքին»,-ասում է պատմական մեր հողից՝ Արցախից բռնի տեղահանված Աշոտ Ղուլյանը։
Չլդրանի բնակիչները հիմա սփռված են ՀՀ տարբեր մարզերում, բայց հիմնականում գյուղերում են տեղավորվել, որ էլի հող մշակեն ու փորձեն ոտքի կանգնել․․․
Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղը 2023թ․ սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ