ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում 01/25/2024 11:08 | Մեկնաբանություն
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։
Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հարցը ԵՄ գործադիր մարմնում ևս ուշադրության կենտրոնում լինի։
Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը փրկելու համար։
«Եվրոպական խորհրդարանը բազմիցս է բարձրաձայնել ադրբեջանական կեղծ թեզերի և միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին։ Չնայած սրան՝ Եվրամիությունը կարճաժամկետ տնտեսական խաղի մեջ է և պայմանագիր ունի Ադրբեջանի հետ։ Սա անընդունելի է, և մեր պարտքն է ամեն ինչ անել հայկական ժառանգությունը փրկելու համար», - ասել է Լեքսմանը։
Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր ավերում և սրբապղծում է այն ամենը, ինչը հայկական է, այլև խախտում է իրավական բոլոր պատասխանատվությունները։ «Այս ամենի գլխավոր պատճառը դերակատարների անհետևողական և անհամապատասխան կեցվածքն է, իրավական որոշումների ընտրովի կատարումը։ Պետք է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ, և Եվրախորհրդարանն ունի բավական միջոցներ, որպեսզի ստեղծի այդպիսի խումբ։ Մեր պարտավորությունն է պահպանել այն, ինչ դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղում», - ասել է դեսպան Բալայանը։
Գլխավոր բանախոսներից Պիեր դը Արժանը, ով միջազգային իրավունքի հայտնի մասնագետ է և Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչը, իր ելույթում նշել է, որ Բաքուն այսօր փորձում է համագումարի վերնագրի երկու բառ վերացնել՝ հայկականը ու Լեռնային Ղարաբաղը։ «Բաքուն հարցականի տակ է դնում հայկականը, և նրա համար գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը։ Նրանք ցանկանում են իրենց հսկողության տակ պահել պատմությունը։ Խտրականությունը և պատմության խեղաթյուրումը պետական քաղաքականություն են այդ երկրում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է», - ասել է Դը Արժանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները։ Ադրբեջանը, ժխտելով հայկականի և հայերի գոյությունն ու ներկայությունը, փորձում է ջնջել նրանց հետքը, և պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվի։ Եվրախորհրդարանի դերակատարությունը շատ մեծ է՝ հատկապես մարդու իրավունքների և օրենքի գերակայության առաջխաղացման հարցում»,- ասել է նա։
Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այսօր ավելի քան 4 հազար հայկական հուշարձան, վանական համալիր և մշակութային կառույց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ վերացման վտանգի առջև։ Տիգրանյանը նշեց, որ մտահոգություններից և խոսքերից անդին, պետք է հստակ միջոցներ ձեռնարկել այս ամենը կանխելու համար։ Մասնագետը ցույց տվեց տարբեր վանական համալիրների և հուշակոթողների լուսանկարներ՝ կանգուն կամ մասամբ արդեն ավերված և կոչ արեց համապատասխան և ազդեցիկ միջոցներ ձեռնարկել այս ամենը փրկելու համար։
«Եվրոպա Նոստրա» (Քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնը՝ նվիրված մշակութային ժառանգությանը) կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեշկա Քուաեդվլիեգ Միխայլովիչի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ հռետորաբանություն որդեգրի կատարվածի վերաբերյալ և հստակ մեխանիզմով կանխի մշակութային ողբերգությունը, որի ականատեսն ենք այսօր։
«Փաստը, որ 2023 թվականին էլ կարող են էթնիկ զտումներ իրականացվել, մտահոգիչ և վտանգավոր է։ Խաղաղության պայմանագրի մասին է խոսվում, բայց մենք պետք է վստահ լինենք, որ այն պարունակում է մշակութային ժառանգության ամբողջական պաշտպանություն։ Այսօր մենք հնարավորություն չունենք համագործակցելու մշակութային ժառանգության ադրբեջանցի մասնագետների հետ, բայց շատ կցանկանայինք», - նշել է «Եվրոպա Նոստրա»-ի գլխավոր քարտուղարը։
Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի քարտուղար Պետեր Պավլովիչի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինքնության հետ անմիջական առնչություն ու շատերի վրա ազդեցություն ունի։ Նա ևս կարևորեց միջազգային դիտորդական մեխանիզմի կարևորությունը, որը պետք է փոխարինի խոսքերին։
Նույն համատեքստում Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն առաջարկեց օգտագործել եվրոպական արբանյակները, հետևել և փաստագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հետագայում դրանք օգտագործել միջազգային կառույցներում՝ որպես ապացույց։ Եվրախորհրդարանի պատգամավորը համոզված է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթը միակ լուծումն է։
Համագումարի ավարտին մասնակիցները դիտել են Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, համագումարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած Գզավիյե Բելյամիի տեսաուղերձը։ «Մեկ բռնապետ ցանկանում է ջնջել մի ամբողջ ժողովրդի և վերացնել նրանց գոյության վերաբերյալ ցանկացած հետք։ Մենք գիտենք, որ ցեղասպանությունը տեղի է ունենում ժխտողականությամբ, իսկ ժխտողականությունը գալիս է ավերումով։ Արցախահայերն այսօր զրկված են իրենց պատմական շարունակականությունից և իրենց հայրենիքում ապրելու իրավունքից»,- ասել է Բելյամին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ