ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքվի իշխանությունները պետք է սրբագրեն իրենց մոտեցումները և մարդկային դիմագիծ ցույց տան. Հովիկ Աղազարյան 01/25/2024 21:04 | Հարցազրույց
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե փոխվստահության բարձրացման համար Ադրբեջանին հնարավոր է փոխանցվեն անակապատման նոր քարտեզներ։ Իսկ այսօր, Նիկոլ Փաշինյանի այցից հետո, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, թե արդեն կատարել են որոշ ճշգրտումներ եւ ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։ «Փաստինֆոն» այս հարցի առնչությամբ զրուցել է Ազգայինյ ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
- Պարոն Աղազարյան, երբ Արարատ Միրզոյանը խոսում է ականապատման քարտեզներ վերադարձնելու հարցը՝ դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում։
- Ոչ, իհարկե չեմ տեսնում, սա հումանիտար խնդիր է, չեմ տեսնում։
- Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանն հայտարարում է, որ ինքը Արցախի ժողովրդի կողմից ընտրված վարչապետ չէ, որ Արցախն Ադրբեջան է, բայց դրան զուգահեռ ասում են, որ պատրաստ են վերադարձնել Արցախի ականապատման քարտեզները։ Չի՞ ստացվում , որ Հայաստանն անուղղակիորեն ընդունում է, որ ականապատել է Ադրբեջանի տարածքը։ Ի վերջո, սա կարող է մեր դեմ օգտագործվել միջազգային դատարաններում։
- Շատ կարևոր հարց եք շոշափում, իսկապես կարևոր հարց է։ Բայց փաստ է, ու դա բոլորին է հայտնի եղել, որ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը և այդ իմաստով Հայաստանը Արցախի իշխանությունների հետ ունեցել է սերտ հարաբերություններ։ Սա թաքցնելու չի։ Թե որքանով ստացվեց Արցախի ժողովրդի անվտանգությունը պաշտպանել, այլ հարց է, բայց Հայաստանի իշխանությունները կարող են հնարավորություն ունենալ Արցախի իշխանություններին խնդրել, որպեսզի այդ քարտեզները մեզ մոտ լինեն՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում դրանք օգտագործելու համար։
- Բայց արդյո՞ք սա լավ հնարավորություն չէր լինի Բաքու -Ստեփանակերտ երկխոսությունը վերականգնելու համար։ Այսինքն, ոչ թե Հայաստանը քարտեզները վերադարձներ, այլ Արցախի իշխանությունները։
- Բաքու -Ստեփանակերտ երկխոսության համար ժամանակին լավ հնարավորություն էր ստեղծվել դեռ այն ժամանակ, երբ ամեն բան այնպես չէր, ինչպես հիմա է, այդ հնարավորությունից Արցախի իշխանութունները ժամանակին չօգտվեցին։ Այս պահին, կարծում եմ, այդ տարբերակը կաշխատեր։
- Պարոն Աղազարյան, Ձեզ համար ընկալելի է, թե Հայաստանն ինչ է այս անգամ ակնկալում ստանալ Ադրբեջանից քարտեզների դիմաց, առհասարակ որևէ բան ակնկալո՞ւմ ենք, թե միայն «փոխվստահություն ենք ուզում բարձրացնել»։
- Ես, իհարկե, չգիտեմ, բայց ինձ համար շատ ընդունելի կլիներ, որ, ասենք, մեր մնացած գերիներին էլ վերադարձնեին, բայց թե ինչ ենք ակնկալում՝ կարծում եմ, ԱԳՆ-ն ավելի ճշգրիտ կպատասխանի։ Անձամբ ես դա կանեի զուտ մարդասիրական սկզբունքներից ելնելով։ Ես, իհարկե, չեմ խոսում այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում մեր գերիներին, բայց սկզբունքներ կան, որոնք պետք է հարգվեն։
- Հայաստանի իշխանությունների նկատմամբ քննադատություն կա, որ բոլոր խաղաքարտերը նետում ենք սեղանին, ու որևէ պատասխան քայլ չենք տեսնում։ Հիմա ձեզ էլի կարող են մեղադրել նույն սխալը կրկնելու մեջ։
- Ես, կարծում են, որ դա էդպես չէ, բայց Բաքվի բարձրագույն իշխանություններն էլ արդեն պետք է որոշակի սրբագրեն իրենց մոտեցումները խնդիրների հետկապված և ավելի շատ մարդկային դիմագիծ ցույց տան։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեր կողմից կատարած քայլերը մեր կշեռքի նժարը ծանրացնում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից