Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան 01/21/2025   16:56 Հայ մարդուն ցեղասպանի դատին ներկայացնելը՝ նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/21/2025   16:51 ԱԺ-ում հայտարարությունների ժամն է . ուղիղ 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   16:40 Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել 01/21/2025   16:36 Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան 01/21/2025   16:23 Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Դանիելյան 01/21/2025   16:20 ԱՄՆ-ն երկու անփոփոխ ​​սեռ է ճանաչում՝ իգական և արական. Թրամփը ստորագրեց հրամանը 01/21/2025   16:12 Մոսկվայում տեղի է ունեցել Միրզոյանի ու Լավրովի համատեղ ասուլիսը . ուղիղ 01/21/2025   16:07 Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն եղավ. Դանիելյանը` վեճի մասին 01/21/2025   15:47 Վաղուց չէր հաջողվել այսքան մանրակրկիտ քննարկում ունենալ. Լավրովը՝ Միրզոյանի հետ բանակցությունների մասին 01/21/2025   15:37 Նիկոլ Փաշինյանը զանգել է բանկ՝ ճշտելու 2024-ին ստացած վարկերի թիվն ու ավանդից ստացած տոկոսների տվյալներ 01/21/2025   15:27 «Newday» լրատվականի օպերատորը առաջիկա մեկ ժամվա ընթացքում ազատ կարձակվի. Ձեռնաշղթաների անհրաժեշտություն չկար. փաստաբան 01/21/2025   15:19 Պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է. օմբուդսմեն 01/21/2025   15:04 Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան. Լավրով 01/21/2025   14:42 Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին 01/21/2025   14:41 Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները ․ Միրզոյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   14:19 Հույս ունենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյան 01/21/2025   14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են 01/21/2025   13:45 Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը. Լավրով 01/21/2025   13:36 Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել.լրագրողն ահազանգում է 01/21/2025   13:30 Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Սիմոնյան 01/21/2025   13:28 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան 01/21/2025   13:04 Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը 01/21/2025   13:00 «Բոլորն էլ սխալվում են»․ Ալեն Սիմոնյանը «սխալմամբ» ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ» 01/21/2025   12:55 Վիճաբանություն՝ Հայկ Գրիգորյանի ու Վահան Ավագյանի միջեւ. «Դո՞գն ա տենց քեզ ասել» 01/21/2025   12:34 Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը 01/21/2025   11:56 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ 01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ. հայտարարություն 01/25/2024   12:56  |  ԼՐԱՀՈՍ

2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։

Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ: 

Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։

Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները  հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

1.      Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:

2.      Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:

3.      Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:

4.      Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:

5.      Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։

6.      Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները:

7.      Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։

8.      Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence)  գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։

9.      Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։

Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար

Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի  որոշումների արդյունքում:

1.      2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։

2.      2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։

3.      2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։

4.      2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։

ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության  համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։

Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։

«Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։

ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:

Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։

ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները:  2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։

Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:

Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

 

1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ

2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

7.«Հայաստանի անտառներ» ՀԿ

8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն

9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման  ՀԿ

11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ

12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի  Վանաձորի գրասենյակ» ՀԿ

13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ

14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ

16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

17.«Նոր հորիզոններ» ՀԿ

18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ

19.«Արգինա» մշակութային ՀԿ

20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ

22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե»  ՀԿ

23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ

25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

28.«Բայազետ» կենտրոն ՀԿ

29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

30.Երևանի մամուլի ակումբ

31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ

32.«էկոլոգիական հասարակական միություն »  ՀԿ

33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ

34.«Դալմա-Սոնա»  Հիմնադրամ

35.«Առողջ Միջավայր» ՀԿ

36.«Գյումրու առաջընթաց»  ՔՀԶԿ

37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ

38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ

39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

40. «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն

41.Քիմիական անվտանգության կոալիցիա

42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ

46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության  ՀԿ

47.«Սինեմարթ երիտասարդական»  ՀԿ

48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ

49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն

50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում»  ՀԿ

51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

52.«Յանուս» Իրավական ՀԿ

53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

54. «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ

55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

56.«Կայուն Ապագա» ԵՀԿ

57. Ֆեմ Գրադարան նախաձեռնություն

58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ

59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ

61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

62.«Մաքրապատում»  բնակրթական ՀԿ

63.«Հայկական ճամբար» ՀԿ

64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա

65.«Իրավունքի ուժ» ՀԿ

66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն

67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ

69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ

70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ

71.«Էկոլոգիական իրավունք»  ՀԿ

72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն

76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ

78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է»  նախաձեռնող խումբ

79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

80.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ

82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն

83.«Համախմբված երիտասարդական միություն»  ՀԿ

84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ

85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ

86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ

89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ

90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ

92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ

93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ

94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ

95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ

96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ

97.«Պախրա» ՀԿ

98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»  հիմնադրամ

100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն  համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ

101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն

102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ

104. «ՑՈԼԻՆԵ»  մշակութային,իրավապաշտպան ՀԿ

105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ

106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան

107. Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

110. Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ

113.Գալետա Մարգարյան՝   Ջերմուկ համայնքի բնակիչ

114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի

115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի

116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի

117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ

118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ

119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ

122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի
123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի
124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի
125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ
126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ
127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ
131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի
132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի
133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի
134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:58 19/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Ինթերնեյշնլ»-ը սնանկացած կազմակերպություն է. այսինքն, «չեղած բանից» 12.5 տոկոսը հուշագրով տալիս են կառավարությանը. Վարդանյան
17:56 18/01/2024  |  ՔաղաքականՓաշինյանի ազգադավ իշխանությունը որոշեց գործարքի գնալ Լիդիան Արմենիայի հետ և վերջինիս համար կանաչ լույս վառեց՝ Ամուլսարի հանքը շահագործելու հարցում. ԱԺԲ
15:21 18/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի պահապանների նամակը Եվրասիական զարգացման բանկին
11:35 18/01/2024  |  Քաղաքական«Լիդիան»-ը իր բաժնեմասերի 12,5 %-ը նվիրեց ՀՀ կառավարությանը, ինչպես ԶՊՄԿ-ն
08:17 16/01/2024  |  ՄամուլՀայաստանը 200 հազար դոլար է վճարել․ «Հրապարակ»
17:28 12/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի այդ հանքը չի աշխատելու, եթե բանկն ուզում է ռիսկի դիմել ու գումար տալ՝ թող տա. Նազելի Վարդանյան
15:56 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է. Ամուլսարի պահապանների զգուշացումը
20:40 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարը տևական ժամանակ չեն կարողանա վերաբացել. Դրան կխոչընդոտի ինչպես երկրում առկա իրավիճակը, այնպես էլ աշխարհատնտեսական իրադրությունը. Շիրակ Բունիաթյան
17:40 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունների ղեկավարներին
12:03 08/05/2023  |  ԼՐԱՀՈՍ250 միլիոն դոլարանոց փուչիկ․ հուշագիր Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին

Արխիվ

[]