ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽԽՎ-ի քայլն ուղղված էր՝ ցույլ տալու Ադրբեջանին, որ ամեն բան անպատիժ չի կարող անցնել. Տաթևիկ Հայրապետյան 01/25/2024 20:02 | Քաղաքական
Վերջին շրջանում ԵԽԽՎ-ն զեկույցներ էր հրապարակել, ավելին՝ նախկին նստաշրջաններում Հայաստան-Ադրբեջան հարցերով համազեկուցողները բավական կոշտ հայտարարություններով հանդես եկան նույն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, նրանց հատկապես նյարդայնացնում էր այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռ մինչև սեպտեմբերի 19-ի դեպքերը թույլ չէր տալիս համազեկուցողներին մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ խնդիրներն ու իրավիճակը հասկանալու համար։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու ԵԽԽՎ-ի որոշմանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի այդ քայլերը եղել են նպատակային։ «Բլոկադայի կարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ արցախահայերի կապը կտրվի արտաքին աշխարհից, որպեսզի բոլոր հաջորդ հանցավոր, ցավոտ գործողությունները առանց հստակ վավերագրումների մնային»,- նշել է ադրբեջանագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրախորհրդից դուրս գալու հավանականությանը՝ Հայրապետյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարը բավական անհարգալի ու վիրավորական արտահայտություններ էր իրեն թույլ տալիս եվրոպացի պաշտոնյաների հասցեին։
«Մասնավորապես, ավելի շատ թիրախավորում էր Եվրոախորհրդարանը, ու անգամ մի արտահայտություն ունի իր դեկտեմբերի 6-ի հայտարարության մեջ, որտեղ նրանց կոչում է մոլագարներ։ Այսինքն, ասում էր, որ այնտեղ մոլագար պաշտոնյաներ կան»,- արձանագրեց Տաթեւիկ Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ի քայլը խորհրդանշական է՝ ցույց տալու Ադրբեջանին, որ ամեն բան անպատիժ չի կարող անցնել։ «Ընդհանուր առմամբ, աշխարհն այսօր բավական բարդ իրավիճակում է առ այն, որ փորձում են միջազգային իրավունքից իրենց դուրս դնել, եւ եթե որևէ կանխարգելիչ քայլ չարվի՝ դա տարածվելու է նաև մյուսների վրա և այդ իրավիճակը դառնալու է քաոտիկ և անկառավարելի»։
Հարցին՝ արդյո՞ք ուշացած չէր ԵԽԽՎ-ի այս քայլը, ադրբեջանագետը նշեց, որ եթե անգամ ուշացած է, ապա դա գալիս է Հայաստանի որդեգրած քաղաքականությունից։
«Եթե Հայաստանն իրեն այլ կերպ պահեր ու այլ աշխատելաոճ որդեգրեր, ապա ամեն բան այլ կերպ կարող էր լինել»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը նաև կարող է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից, իսկ նման քայլը կնշանակի, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից։
Փորձագետը համոզված է՝ եթե ՀՀ իշխանություններն աշխատեին հանուն ՀՀ պետական շահի՝ Ադրբեջանի պահանջները կատարելու փոխարեն, ապա շատ աղետներ հնարավոր կլիներ կանխել։
«Մինչդեռ, ՀՀ ներկայիս իշխանությունները դարձել են Ադրբեջանի պահանջների կատարող և սպասարկու։ Արդեն այսօր Բաքուն է որոշում, թե մեր հիմնարար փաստաթղթերը ինչպես պետք է փոփոխվեն, որ իրենց ավելի հարմար լինի։ Այդ օրակարգը իշխանությունները մտցնում են հայկական տեղեկատվական տիրույթ ու քննարկումներ բացում դրա շուրջ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը մեր պետությունը կոչում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Հայաստանի իշխանություններն անգամ վախենում են Արցախ բառը կիրառել։ Խնդիրները շատ ու, ցավոք, շատ խորհրդարաններում քննարկումները, որ ծավալվում են Արցախի շուրջ՝ շատ ավելի արդար են ու բխում են իրավունքներից ու միջազգային իրավունքից, քան այն ինչ ծավալվում է ՀՀ Ազգային Ժողովում»,- արձանագրել է ՀՀ ԱԺ պատգամավորն ու ավելացրել. «Եթե ՀՀ Ազգային Ժողովի խոսնակը հայտարարում է, որ Արցախի հարցը փակված է, ապա ի՞նչ կարելի է ակնկալել այդ խորհրդարանից»։
Նրա փոխանցմամբ՝ այլ երկրների խորհրդարանների, օրինակ, Ֆրանսիայի սենատի հայտարարությունը բոլորովին այլ տրամաբանության մեջ էր։ «Մենք ուզում ենք, որ այլ երկրները մեր շահերն ավելի՞ շատ պաշտպանեն, այն դեպքում, երբ ՀՀ ղեկավարը ավելի շատ դարձել է Ադրբեջանի շահերի սպասարկու։ Այդպես չի լինում»,- եզրափակել է ադրբեջանագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ