ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեսգիշերն անց նկատեցինք, որ սարուշենցի կանայք ու երեխաները՝ մոտ 350 հոգի, անտառներով գալիս են դեպի մեր կողմ․ Մսմնայի գյուղապետ 01/25/2024 12:41 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղի բնակչությունը մինչև 2023թ․ սեպտեմբերի 24-ը մնացել է գյուղում, թեկուզ ադրբեջանցիները հենց սեպտեմբերի 19-ին թիրախավորել էին Մսմնան։
«Առաջին «սնարյադը» գյուղապետարանի վրա են գցել, հետո էլ սկսել են տների վրա խփել։ Առնվազն 4-5 տուն վնասվել է։ Լավ է գոնե, որ մարդկային կորուստներ չենք ունեցել։ Դե, գյուղում ապաստարաններ չկային, մի քանի տուն կար մենակ, որ համեմատաբար ապահով էր, ամուր էր, հիմնականում էդտեղ են ռմբակոծությունից պատսպարվել գյուղացիները»,-«Փաստինֆո»-ին պատմում է Մսմնայի գյուղապետ Արթուր Գրիգորյանը։
Սեպտեմբերի 22-ի գիշերը հարևան Սարուշենի կանայք ու երեխաները՝ շուրջ 350 հոգի, անտառներով հասել են Մսմնա, քանի որ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները Սարուշենի մատույցներին էին հասել։
«Կեսգիշերն անց էր, որ նկատեցինք Սարուշենից կանայք ու երեխաներն անտառներով գալիս են դեպի մեր կողմ։ Գնացել ենք դիմավորել ու տներում տեղավորել․ ամեն մեկն իր տանը 10-15 հոգու տեղավորել է։ Հաջորդ օրն արդեն Սարուշենի գյուղապետը նրանց մի մասին տարհանել է Ստեփանակերտ, իսկ մնացածերին գյուղի ժողովրդի հետ ամսի 24-ին Ննգի ենք տարհանել»,-հիշում է բռնի տեղահանված Գրիգորյանը։
Գյուղապետի պատմելով՝ կանանց ու երեխաներին Ննգի հասցնելուց հետո տղամարդիկ հետ են գնացել գյուղ, քան որ լուրջ մտավախություն ունեին, որ ադրբեջանցիներն անտառներով կառաջանան ու կմտնեն գյուղ, եթե նկատեն, որ մարդ չկա գյուղում։
«Մինչև ամսի 26-ը մնացել ենք Մսմնայում։ Էդ օրն արդեն իմացանք, որ բոլորս ենք ստիպված դուրս գալ մեր տներից։ Ամսի 26-ին, ի դեպ, ադրբեջանցիներն արդեն մեր գյուղի վերևում ՝ Շոշկավանքում (16-րդ դարի վանք,-խմբ․) , նստած էին։ Որ տեսան, թե ոնց ենք հրաժեշտ տալիս գյուղին, էլ չսպասեցին էլ հեռանանք, նոր մտնեն։ Հակառակը՝ անընդհատ օդ էին կրակում, որ վախեցնեն։ Էդպես պարզ հասկացնում էին էլի, որ շուտ արեք դուրս եկեք, թե չէ լավ չի լինելու․․․մեր հետևից անմիջապես Շոշկավանքի մոտից էլ, դիմացի անտառներից էլ իջան, մտան գյուղ․․․»,-պատմում է գյուղապետը։
Ի դեպ, Մսմնայից Ստեփանակերտ տանող հիմնական ճանապարհը մինչև ամսի 24-25-ը փակ էին պահում ադրբեջանցիները։ Գյուղացիները ստիպված Ննգիով են գնացել Ստեփանակերտ։
Մսմնայից Ննգի, այնտեղից՝ Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ՝ արդեն ամսի 27-ին, Մսմնայի բնակչությունը նույնպես գաղթի դժոխային ճանապարհն է բռնում․․․
Գյուղն ավելի քան 100 բնակիչ ուներ, որոնք իրենց հողում, օջախներում ամենօրյա աշխատանքով ապրում էին, իսկ բռնի տեղահանությունից հետո բոլոր ցրված են Հայաստանի տարբեր բնակավայրերով։
Գյուղապետն ասում է՝ գյուղացիներին հուզող հիմնական հարցն է՝ կկարողանա՞ն վերադառնալ հայրենի Արցախ․․․ Վաղվա օրվա անորոշությունն ու աշխատանք գտնելու անհնարինությունը մարդկանց է՛լ ավելի ծանր վիճակի մեջ է դրել․․․
Մսմնան 2023թ․ սեպտեմբերի 26-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից