ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիրան Խաչատրյանը չի խոչընդոտել, այլ օժանդակել է քննությանը, նրա կալանավորումն ինքնանպատակ է․փաստաբան 01/24/2024 16:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյնետանտ Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից էլ միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, նրանց թվում է Տիրան Խաչատրյանը։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանության կողմը բողոք է ներկայացրել՝ վիճարկելով ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ՝ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պնդում է՝ փաստական հանգամանքներն արարքի իրավական որակման հետ բացարձակ չեն համապատասխանում, Խաչատրյանին մեղսագրված՝ խուլիգանական նկատառումներով զենքի գործադրման վերաբերյալ արժանահավատ որևէ ապացույց չի ներկայացվել։ Կալանավորման հիմքերը, պաշտպանության կողմի պնդմամբ, ևս առկա չեն։ Մասնավորապես, դատարանը հաստատված է համարել իբրև փախուստի և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, մինչդեռ, պաշտպան Վարազդատ Հարությունյանը պնդում է՝ գործով ապացուցված է, որ մինչև Տիրան Խաչատրյանի ձերբակալությունը ինքը գտնվել է Խաչատրյանի հետ՝ վերջինիս հրավերով, պատրաստվում էին միասին ներկայանալ ոստիկանություն, բացի այդ, հյուրանոցում կամ որևէ այլ վայրում լինելը չի կարող հիմնավորվել որպես փախուստի կամ թաքնվելու դրսևորում, ավելին, Տիրան Խաչատրյանի հեռախոսն անգամ անջատված չի եղել, որ իրեն չկարողանան հայտնաբերել։ Այս հանգամանքները, սակայն, հաշվի չեն առնվել դատարանի կողմից, փոխարենը՝ հաշվի է առնվել ընդամենը քննիչի ենթադրական կանխատեսումները։ Խոչընդոտման հավանականության վերաբերյալ, փաստաբանի խոսքով, առհասարակ որևէ փաստական հանգամանք չկա, ոչ միայն չի խոչընդոտել, այլև՝ օժանդակել է քննությանը, իսկ Տիրան Խաչատրյանի հեղինակությունը չի կարող մեկնաբանվել որպես խոչընդոտման հավանականության հիմքում ընկած փաստական հանգամանք։ Ավելին, խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ պաշտպանության կողմը միջնորդել էր տնային կալանք կիրառել Խաչատրյանի նկատմամբ, քննիչը նշել է, որ դա զսպում է փախուստի հավանականությունը, բայց ոչ՝ խոչընդոտման հավանականությունը, մինչդեռ, քննիչը չի միջնորդել սահմանափակումներ մտցնել Տիրան Խաչատրյանի տեսակցությունների, հեռախոսազանգերի նկատմամբ, դատարանն էլ՝ նման սահմանափակումներ չի կիրառել, այժմ շփումների հնարավարությունը կա, հետևաբար, Տիրան Խաչատրյանի կալանավորումն ինքնանպատակ է, միջնորդություն ներկայացրած սուբյեկտի հայտարարված նպատակներին չի համապատասխանում։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ որքան էլ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպը քաղաքական չէ, բայց նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը և հետապնդման նպատակը քաղաքական է։ Ըստ պաշտպանի՝ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։
Խաչատրյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություն դեռևս չի ստացվել, Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, փաստաբանի համոզմամբ՝ գործով անցնող որևէ անձի մասնակցությամբ որևէ վարութային գործողություններ չի իրականացվել։ Ավելին, դատախազություն բողոքարկվել է նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված գործողությունների, ինչպես նաև՝ անգործությունը, այս մասին, սակայն, պաշտպանության կողմն ավելի ուշ կմանրամասնի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից