ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յոթ հոգով հարյուրավորների դեմ են կռվել․ յոթից հինգը զոհվել են․ հայտնի N32 մարտական դիրքում զոհվել է նաև ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանը 01/23/2024 20:51 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի վրա ահաբեկչական Ադրբեջան պետության վերջին հարձակման ժամանակ՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, Կոհակ կոչվող տեղամասում զոհվում է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Սևակ Գրիգորյանը։
42-ամյա Սևակը կյանքի ուղիղ կեսը՝ 21 տարի, ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ Բազմաթիվ սխրագործություններով աչքի է ընկել 4-օրյա, 44-օրյա պատերազմների ընթացքում։ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմը վերջին եղավ Սևակի համար․ N32 մարտական դիրքում, որտեղ 2020թ․ նոյեմբերի 8-ին վիրավորվել էր, սեպտեմբերի 19-ին արիաբար զոհվում է․․․
«Տեսախցիկները ֆիքսել են մարտը․․․ Այդտեղ էլ է երևում, թե ոնց են կռվում․․․ 7-10 հոգով թշնամու հարյուրավոր զինվորների դեմ են կռվում։ Էդ դիրքը Կոհակ սարի առջևի բարձունքում էր, որը 2020թ․ ադրբեջանցիները վերցրել էին։ Մեր շենքից՝ Մարտունուց, որ նայում էինք, Կոհակը երևում էր, շատ մոտ էր քաղաքին։ Կռիվը որ սկսվել է, Սևակը երկրորդ գծում է եղել, բայց ասել են N32 դիրքն օգնություն է ուզում, եւ մի քանի հոգով բարձրացել են։ Այդ ժամանակ Մարտունու քաղաքապետը՝ Ազնավուրն էլ է օգնության գնացել դիրքը պահողներին։ Գնացածներից հինգը զոհվել են, երկուսն են ողջ մնացել»,- «Փաստինֆո»-ին պատմում է Սևակի կինը՝ Վիկտորիան։
13։10 որ Մարտունու վրա խփում են, Վիկտորիան երեք երեխաների հետ իջնում է նկուղ, երկու ժամից արդեն Սևակի հետ կապ հաստատել չի ստացվում։ Ամուսնու զոհվելու մասին իմանում է հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան․
Ամսի 20-ին ժամը 7։30 են ասել, որ Սևակը չկա․․․ Մի ամբողջ օր ավագ որդուցս էլ լուր չունեի, ինքն էլ Ստեփանակերտում էր այդ ժամանակ։ Ես՝ երեխաների հետ դիմացի շենքի նկուղում եմ եղել մինչև հաջորդ օրը։ Ամսի 22-ինՍևակին Գիշիում՝ իր հայրական գյուղում հուղարկավորել ենք, դրանից հետո է միայն պարզ է դարձել, որ դուրս պիտի գանք Արցախից։ Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ որ վիրավորվել է Սևակը ու տեղափոխել էին Երևան, ոչ մի օր Արցախից դուրս չենք ապրել։ Ամսի 25-ին որ դուրս է գրվել հիվանդանոցից, անմիաջպես հետ ենք գնացել Արցախ, մի օր էլ էստեղ չենք մնացել․․․»,-ասում է Սևակի այրին։
Սևակ Գրիգորյանն անբասիր ծառայության համար տասնյակ պատվոգրեր է ստացել, խրախուսանքների արժանացել, 44-օրյայում Արիության մեդալ ստացել և այլն։
Մինչև այժմ, ցավոք, Սևակի մարմինը Հայաստան տեղափոխել ու Եռաբլուրում վերահուղարկավորել չի հաջողվել։ Կնոջ պատմելով՝ Կրամիր խաչին դիմել են, բայց դեռ սպասում են․․․
Արցախի պաշպանության ժամանակ զոհված Սևակի այրին ու չորս անչափահաս երեխաներն այժմ ապրում են Երևանում վարձակալած մեկ սենյականոց բնակարանում։ Վիկտորիան, բնականաբար, ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես աշխատել դեռևս չի կարող․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ