ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն 2023 թ-ին Մեղրիում փակվել է 122 աշխատատեղ. Մեղրին դատարկում են, որ թուրքերի համար բուֆերային գոտի դարձնեն. Վոլոդյա Հովհաննիսյան 01/24/2024 16:12 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը պատահական ոչինչ չի անում։ Նա հերթով կատարում է այն բոլոր պահանջները, որոնք անգլոսաքսոնները և թուրքերը դնում են իր առաջ, իսկ Մեղրիի ենթակառուցվածքների թուլացումը և ոչնչացումը իր քաղաքականության մասն է կազմում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապեռ Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Վերջերս եմ խոսել Մեղրիի ընկերներիս հետ, ասում են՝ ոչ հիվանդանոցն է գործում, ոչ էլ զինկոմիսարիատը»։
Դիտարկմանը, թե նախարարությունից հայտնում են միան դիահերձարանի փակման մասին, որի փոխարեն նորն է կառուցվելու՝ Հովհաննիսյանն ասաց, որ ոչ միայն դիահերձարաններ է փակվել, այլեւ հիվանդանոցը, որը կառուցվել էր 2010 թ-ին։
«Մեղրին հիանալի տիպային հիվանդանոց ունի, շատ գեղեցիկ շենք է, որտեղ անգամ Իրանից էին մարդիկ գալիս վիրահատվելու։ Այն մոտավորապես 100 աշխատակից ուներ։
Հիմա պատկերացրեք, որ Մեղրիում մարդ է մահացել և դեպի Կապան տանող ճանապարհը փակվել է, ի՞նչ պետք է լինի այդ դիակի ու նրա հարազատների հետ»,- նշեց պահեստազորի գնդապետը՝ տեղեկացնելով, որ զրույցի պահին գտնվում է Սիսիանում, որտեղ նույնպես դիահերձարան չկա։
«Անհրաժեշտության դեպքում օգտվում են Կապանի դիահերձարանից, որտեղ 60 000 դրամ գումար պետք է վճարել, այն դեպքում, երբ 2018 թ-ին դիահերձարանի վճարումները 15 000 դրամ էր»,- հայտնեց Վլ.Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ Մեղրիում մարդ մահանելու դեպքում, նրան պետք է Քաջարանի ոլորաններով տեղափոխեն Կապան, մինչդեռ, օրինակ, այս սեզոնին այդ ճանապարհը կարող է մի քանի օր փակվել։ Մահացածին տեղափոխելու համար սովորական պայմաններում մեքենային ծախսը կազմում է 20 000 դրամ, մինչդեռ, այս դեպքում լրացուցիչ 40 000 դրամ մեղրեցին պետք է ավելի վճարի, որ հասցնեն Կապան, ապա հետ բերեն։
Բացի այդ՝ Մեղրիի դիահերձարանում 5-6 աշխատող է եղել, հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու, որտե՞ղ են աշխատելու։
Հովհաննսյանը նաև նշեց, որ Մեղրիում փակվել է ոչ միայն զինվորական լվացքատունը, այլև զինկոմիսարիատը, որտեղ աշխատում էր 10 մարդ։
«Ինչ վերաբերում է մաքսակետին, որ հայտարարում են, թե իրենք կառուցում են, իրականում այն կառուցում են իրանցիները։ Մեղրեցի ընկերս պատմում էր, որ շուտով Մեղրիում այլևս ոչինչ չի գործելու։ Միայն 2023 թվականին Մեղրիում փակվել է 122 աշխատատեղ։ Ես հիմա Սիսիանում եմ, որտեղ բնակչությունը ևս օրեցօր պակասում է, պատկերացրեք, այս ամենից հետո Մեղրին ինչ արագությամբ կդատարկվի։
Այդքան ընտանիք պետք է տեղափոխվի Մեղրիից՝ կեցության հարցերը լուծելու համար։ Ես վստահ եմ, որ Մեղրին միտումնավոր են դատարկում։ Եթե որևէ տեղ ուզում են քայքայել, առաջինը փակում են հենց պետական կառույցները»,- մտահոգված ասաց Վլ.Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ այս գործընթացը ճանապարհ տալու հետ ոչ մի կապ չունի։
«Պարզապես հիմա Մեղրին պետք է կտրվի ՀՀ-ից և դառնա բուֆերային գոտի՝ թուրքերի համարի։ Սա այն է, ինչ մասին խոսում էր Ալիևն՝ իր վերջին հարցազրույցի ժամանակ»,- եզրափակել է պահեստազորի գնդապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից