ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի պաշտպաններն արդարացում են պահանջում 01/24/2024 18:05 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները պահանջում են արդադացնել Սարգսյանին՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը, վերացնել դատավարական հարկադրանքի բոլոր միջոցները, իսկ ներկայացված քաղհայցը՝ մերժել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեղադրական ճառով դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Գևորգ Հարությունյանին և Բարսեղ Բեգլարյանին՝ առաջադրված մեղադրանքներում, սակայն դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Նախորդ նիստերի ընթացքում պաշտպանական ճառով են հանդես եկել Գևորգ Հարությունյանի և Բարսեղ Բեգլարյանի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրանց։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում ճառով է հանդես եկել Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը։ Պաշտպանական ճառի սկզբում փաստաբան Ամրամ Մակինյանը համոզմունք հայտնեց, որ այս գործով իրավական կոմպոնենտ չկա, Սերժ Սարգսյանն այս գործով որպես ինստւտուտ է մեղադրվում, ոչ թե՝ որպես Սերժ Սարգսյան անձ և այս գործն ուսուցանվելու է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում։ Պաշտպանական ճառում փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձավ Սևան Քոչարյանի վկայությանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի դեմ դիմում ներկայացրած անձը 10 մլն դոլարանոց ցուցմունք է տվել, քանի որ վերջինս պետք է Հարկադիր կատարման ծառայության կողմից վտարվեր իր բնակարանից, սակայն դիմումը ներկայացնելուց հետո չի վտարվել։ Մակինյանը հիշեցրեց, որ երբ Սևան Քոչարյանը դատարանում ցուցմունք է տվել, ինքը հետաքրքրվել է, թե որտեղ է բնակվում, ինչին ի պատասխան Քոչարյանը նշել է այն հասցեն, որտեղից պետք է վտարված լիներ: Ըստ փաստաբանի՝ Քոչարյանին չեն վտարել, որ նա դատարանում ևս պնդի իր ցուցմունքները: Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ ճառում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ի սկզբանե Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է իրականացվել։ Մասնավորապես, Սարգսյանը որպես վկա հրավիրվել է հարցաքննության, ապա՝ նրա և Սերգո Կարապետյանի միջև առերեսում է եղել, որի ավարտից հետո ընդամնեը երկու րոպե հետո քննիչը ներկայացրել է Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում, ընդ որում՝ առանց այդ ընթացքում աշխատասենյակից դուրս գալու։ Ըստ պաշտպանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն իսկ կազմված, տպագրված և ստորագրված է եղել, միայն ժամն է բացակայել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրվել է մինչև նրա՝ վկայի կարգավիճակով հարցաքննությունը, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի՝ որպես վկա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ, մինչ այդ ապացույցներն արդեն ստուգված, գնահատված են եղել։ Ըստ պաշտպանի՝ քննիչները մինչև առերեսումն արդեն տեղեկացված են եղել, թե Սերգո Կարապետյանն ինչ ցուցմունք է տալու առերեսման ժամանակ։ Փաստաբանը նաև չբացառեց, որ Սերգո Կարապետյանի նկատմամբ ճնշումներ են եղել։ Պաշտպանական ճառին միացավ նաև Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ամեն ինչ ասված է։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից