ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասելու են՝ կադաստրով Հայատանը 29 800 քկմ է, ու վերջ, դրա պատմությունն եք միայն ուսումնասիրելու. Խաչատուր Ստեփանյան 01/23/2024 14:51 | ԼՐԱՀՈՍ
Իմ կարծիքով՝ չմտածված կամ վատ հետևանքներ ենթադրող փոփոխություն է, որի հիմնավորումը բավական թույլ է, քանի որ Հայոց պատմությունը նշանակում է նաև Հայաստանի պատմություն, և հակառակը՝ Հայաստանի պատմությունը չի ենթադրում Հայոց պատմություն, քանի որ Հայաստանի պատմությունը սահմանափակվելու է միայն Հայաստանի Հանրապետության պատմությամբ։ Մինչդեռ, մեր պատմությունն ավելին է, քան միայն Հայաստանի պատմությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենի հետևանքը կարող է այն լինել, որ որոշ ժամանակ հետո պարտադրվի դպրոցում ուսումնասիրել միայն Հայաստանի Հանրապետության պատմությունը, հատկապես, որ հիմա նման թեզ է առաջ քաշվում, ըստ որի՝ հայրենիքը դա պետությունն է, պետությունն էլ 29 800 քկմ -ն է։
«Սա, իհարկե, հոռետեսական տարբերակ է, բայց ամենևին էլ ոչ անհավանական, քանի որ մենք հիշում ենք, որ մի մարդ 2019-ին հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ 2022-ին հայտարարում էր, «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։ Հիմա նույն մարդը հայտարարում է, որ Հայաստանը 29 800 քկմ է, և վերջ։
Ես մտավախություն ունեմ, որ սրանով հերթական քայլն են անում աղճատելու մեր պատմությունը և, ըստ էության, զրկելու մեզ հետագա պայքարի բարոյական հիմքից։ Պատմությունը սերունդների դաստիարակության գործում ոգևորիչ նշանակություն է ունենալու, հետևաբար, երբ պատմությունն աղճատվում է՝ դրանով մենք զրկում ենք սերունդներին ոգևորող ազդակներից։ Ես մտավախություն ունեմ, որ սրա հետևում ոչ թե չափորոշիչների համապատասխանության հարց կա, այլ ավելի վտանգավոր հարց, ես մեր պատմությունը խեղաթյուրելու, միտում եմ տեսնում՝ իր վտանգավոր հետևանքներով»,- ասաց պրոֆեսորը։
Հարցին, թե արդյոք սրա հետևում տեսնում է քաղաքական պահանջ դրսից՝ պարոն Ստեփանյանը նկատեց՝ «եթե թշնամի պետության ղեկավարն ասում է, որ մենք պետք է Սահմանադրությունը փոխեք և հետո մեր իշխանություններն են այդ մասին հայտարարում, այո, սահմանադրությունը պետք է փոխենք, ապա այո, ստացվում է, որ թշնամին է ասում է, որ մեր պատմությունը կեղծ է՝ պետք է փոխեք, ու հիմա այս նախագիծն էլ այս տրամաբանութան մեջ է։ Մինչդեռ սա շատ վտանգավոր է։
Նրա արձանագրմամբ՝ Արցախի կորուստը այնքան վտանգավոր չէ, որքան մեզ մեր արմատներից կտրելը ու մեր պատմությունը աղճատելը, քանի որ Արցախը վերականգնելն ու հետ բերելն ավելի հեշտ կլինի, եթե մենք հավատարիմ ենք մնում մեր արմատներին։ Մինդեռ, պատմություն առարկայի վերնագիրը նման ձևով աղճատելով մենք քայլ ենք կատարելու դեպի մեր արմատներըւ կտրելու ուղղությամբ։
Ստեփանյանը նաև ընդգծեց, որ եթե վերանվանվի պատմության դասագիրքը, ապա ինչ-որ փուլում այլևս չի լինի նաեւ սփյուռքի ձևավորման պատմությունը։ «Այսինքն, գալու է մի օր, որ ուսումնասիրելու ենք միայն 29 800 քկմ տարածքի պատմությունը։ Ասելու են՝ կադաստրով Հայատանի պատմությունն 29 800 քկմ է, ու վերջ, դրա պատմությունն ենք միայն ուսումնասիրելու։ Մինչդեռ օրինակ, Հակոբ Մեղապարտը 1512 -ին Վենետիկում առաջին հայերեն գիրքն է հրատարակել, ես չեմ բացառում, որ այս դրվագը, օրինակ, պետք է հանվի մեր պատմությունից, քանի որ դա Հայաստանում չի եղել, չեն ուսումնասիրվելու Մեծ Հայքի պատմությունը, Կիլիկիայի պատմությունը պետք է մոռանանք՝ իր մշակութային պատմությամբ»,- եզրափակեց պատմական գիտությունների դոկտորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ