Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Աշոտ Փաշինյանին առեւանգելու գործով մեղադրյալին կալանքից ազատելու համար ԱՆ-ն պահանջում է պատժել դատավորին՝ հիմքում դնելով նրան չվերաբերելի որոշում 01/23/2024   13:58  |  Դատական ռեպորտաժներ

ԲԴԽ-ում ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի նկատմամբ հետապնդումն իրականացվում է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու որոշման համար։ Մասնավորապես, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վարույթում է գտնվել Աշոտ Փաշինյանի առևանւման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, սակայն մինչ կհասցներ քննել այն և հրապարակել որոշումը՝ գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության և, իրավիճակ էր ստեղծվել, որ նախաքննության փուլում ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը և բուն գործով դատական առաջին նիստը կայացել են նույն օրը։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գ․ Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել բողոքը՝ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով տնային կալանքը, սակայն Մարտիրոսյանն անգամ չէր էլ հասցրել դուրս գալ ՔԿՀ-ից, առաջին ատյանի դատանում կայացավ նրա գործով դատական նիստը և Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Հենց այս որոշման համար էլ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը հիշատակել է Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որից, ըստ ԱՆ-ի, շեղվել է դատարանը՝ առանց պատճառաբանելու այն։ Դատավորը, սակայն, պնդում է, որ Դավիթ Համբարձումյանի և Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ գործերը նույնական չեն, առկա են էական տարբերություններ, հետևաբար, Համբարձումյանի գործով կայացված նախադեպային որոշումն այս գործով վերաբերելի չէ և դատարանը պարտավոր չէր որոշումից շեղումը պատճառաբանել։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջնորդության վերաբերյալ պատասխանում դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել վերոգրյալ հանգամանքին՝ ընդգծելով, որ Ազգուշ Մարտիրոսյանի և Դավիթ Համբարձումյանի գործերը համանման չեն, ըստ այդմ, բացակայել է շեղման հիմնավորման անհրաժեշտությունը։ Որպես էական տարբերություն, ի թիվս այլնի, դիտարկվում է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակման պահին առկա չի եղել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու։ Ասել է թե՝ խափանման միջոցի հարցը դեռևս առկախված էր։ Բացի այդ, վերաքննիչ դատարանը հրապարակման օր նշանակելիս կաշկանդված չէ և չի կարող կանխատեսել, թե վարույթն իրականացնող մարմինը կկարճի՞ գործը, թե մեղադրական եզրակացությամբ այն կուղարկի դատարան, ուղարկելու դեպքում երբ կուղարկի այն, երբ գործը կմուտքագրվի դատարան, վարույթ կընդունվի և երբ կնշանակվի նախնական դատական նիստը, արդյո՞ք նիստի ընթացքում կհասցնեն քննարկել խափանման միջոցի հարցը՝ նկատի ունենալով, որ այն թվով չորրորդ հարցն է՝ նախնական դատալսումներում քննարկման համար։ Դատավորի պնդմամբ՝ իր կողմից խախտում թույլ չի տրվել; Ավելին, թեև կարգապահական վարույթը հարուցելու համար հիմք է եղել դատախազության ներկայացրած հաղորդումը, սակայն դատավորը նկատում է՝ դատախազները ևս շարունակում են բողոքարկել դատական ակտերը՝ զուգահեռ մեղադրական եզրակացությամբ գործերն ուղարկելով դատարան, թեև, ներկայացված հաղորդմամբ և ըստ ԱՆ-ի, վերաքննիչ դատարանը պատշաճ մարմին չէ։ Դատավորը նշեց, որ Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշումը կայացնելիս առաջնորդվել է բացառապես արդար դատաքննության սկզբունքներով, թույլ չի տվել ո՛չ դիտավորությամբ, ո՛չ կոպիտ անփութությամբ խախտումներ և ներկայացված միջնորդությունը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ենթակա է մերժման։ Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ նախ նկատեց, որ դատավորին բացառապես վերագրվում է Դավիթ Համբարձումյանի նախադեպային որոշումից շեղվելը, հետևաբար, այլ նախադեպային դիրքորոշումներից, այդ թվում՝ Աղաբաբյանի գործով (այդ որոշումները նիստերի ընթացքում հիշեցրել են ԱՆ ներկայացուցիչները հեղ․) նախադեպային դիրքորոշումներից շեղվելը կարգապահական սահմաններից դուրս է։ Սահակյանի դիտարկմամբ՝ կարգապահական հիմքերը բացակայում են, իսկ Դավիթ Համբարձումյանի գործով մեջբերված ձևակերպումները նախադեպային դիրքորոշում չեն կարող համարվել այս դեպքում ։ Մասնավորապես, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումից նախադեպային են՝ գրավի, անձնական ազատության իրավունքի պաշտպանության համատեքստում, մինչդեռ, այդ դիրքորոշումները չեն ընկալվում որպես նախադեպային՝ վերաքննիչ դատարանի լիազորությունների իրացման վերաբերյալ այն պարագայում, երբ վերանայվում է կալանքի իրավաչափությունը և գործն ըստ էության քննության նպատակով ուղարկված է առաջին ատյանի դատարան։

Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի կարգապահական գործով որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրն ու ժամը դեռ հայտնի չէ․ Խորհուրդն այս մասին կծանուցի կողմերին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:12 23/01/2024  |  ՔաղաքականԱշոտ Փաշինյանի գործով զինվորի մորը կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի գործով նիստը՝ ուղիղ
12:15 15/01/2024  |  Դատական ռեպորտաժներԱՆ-ն պնդում է՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի կալանքը վերացնելով՝ դատավորը շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից
11:24 15/01/2024  |  Դատական ռեպորտաժներԱշոտ Փաշինյանի գործով զինվորի մորը կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի գործով նիստը՝ ուղիղ
13:19 21/12/2023  |  Դատական ռեպորտաժներԱշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորի գործով ԲԴԽ-ում նիստը հետաձգվեց
18:36 15/12/2023  |  ՄեկնաբանությունԱշոտ Փաշինյանը՝ էլիտայի մասին
17:59 24/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հաստատում է՝ Աշոտ Փաշինյանը բացակայում է երկրից, բայց 5 օրով
11:18 10/08/2023  |  Դատական ռեպորտաժներԱշոտ Փաշինյանի առևանգման գործով Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ պրոբացիայի ծառայությունը հսկողություն չի իրականացնում առ այս պահը
07:51 09/08/2023  |  Մամուլ«Ոչ Ձեզնից, ոչ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում». Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
15:13 04/08/2023  |  ԼՐԱՀՈՍԳայանե Հակոբյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը վստահեցնում է՝ եթե Աշոտ Փաշինյանն էլ անցներ առևանգման գործով՝ էլի նույն որոշումն էր կայացնելու
08:21 15/07/2023  |  ՄամուլԱշոտ Փաշինյանն իրեն գտավ նկարչության մեջ․ «Հրապարակ»

Արխիվ

[]