Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կին ու երեխա՝ այդ թվում երկու ամսական փոքրիկ, 26 ժամ անտառներում են եղել, էնտեղ են գիշերն անցկացրել ու ոտքով հասել Առաջաձոր, մի երիտասարդ էլ վախից մահացել է ճանապարհին․ Նոր Ղազանչիի գյուղապետ 01/23/2024   13:51  |  Ցեղասպանություն՝ Արցախում

«Սեպտեմբերի 19-ին, երբ մեր դիրքերի վրա հարձակումը սկսել են, մի 40 րոպե անց արդեն գյուղի վրա էին կրակում։ Տեղ չի մնացել, որ չգնդակոծեն։ Դպրոցի շենքի, գյուղապետարանի, հուշարձանի, տների ուղղությամբ թե ոնց էին խփում, հնարավոր չի նկարագրել։ Մենակ մեր տան վրա 10 անգամ խփել են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրբեջանական հարձակման առաջին ժամերի մասին պատմում է Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը։

Նոր Ղազանչին երեք կողմերից շրջապատված էր ադրբեջանական դիրքերով։ Այդ իրավիճակը 2020թ․ պատերազմի հետևանքով էր ստեղծվել, երբ ահաբեկչական Ադրբեջան պետությունն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։

Գյուղի վրա այնպիսի ինտենսիվությամբ էին կրակ թափում ադրբեջանցիները, որ բնակիչների տարհանումն անգամ անհնար էր դարձել։

Գյուղն Արցախի մնացյալ մասին կապող միակ ճանապարհը, որը տանում էր դեպի հարևան Կիչան ու դուրս գալիս մայրուղի, նույնպես թիրախավորված էր։

«Համ էդ պատճառով չէր հնարավոր ճանապարհով տարհանել մարդկանց, համ էլ վառելիքը գյուղապետարանի շենքում էր, իսկ շենքն ադրբեջանցիները հենց սկզբից թիրախավորել էին, այսինքն՝ գյուղամիջում անգամ շարժվել հնարավոր չէր․ տներին էլ էին խփում, ճանապարհներին էլ ու շատ վտանգավոր էր շարժվելը»,-ասում է համայնքապետը։

Նոր Ղազանչիի ոչ միայն կենտրոնական մասն էր թիրախավորել թշնամին, այլև՝ նորակառույց Կիլիկիա թաղամասը։ Կրակի տակ հայտնված բնակիչները՝ կանայք ու մանկահասակ երեխաներ, ստիպված անտառներ են մտել․

«Մոտ 60 հոգի՝ կին ու երեխա, ոտքով դեպի անտառներն են գնացել։ Անտառի մեջ մի կամուրջ կար, որ տեսանելի չէր այդքան էլ, բայց էդ ուղղությամբ էլ են կրակել ադրբեջանցիները։ Տեսնելով, որ դա էլ փրկություն չի, առաջ են շարժվել։ 26 ժամ էդ խեղճերը անտառում են եղել, ամսի 19-ի գիշերն էլ են էնտեղ անցկացրել։ Հետներն էլ երկու ամսական փոքրիկ կար․․․ Մտածել ենք, թե մի քանի ժամում հասցրած կլինեն Առաջաձոր դուրս գալ, բայց գիշերը ժամ 2-ին ես մի քանի համագյուղացու հետ գնացել եմ Առաջաձոր, տեսել էնտեղ չեն։ Մտածեցինք գուցե Չլդրան են թեքվել, քանի որ անդադար կրակում էին, բայց ամսի 20-ի առավոտյան 11-ի կողմերն արդեն Առաջաձորի դիմացի բլրից մարդիկ երևացին, մոտեցանք ու տեսանք, որ մերոնք են․․․»,-պատմում է բռնի տեղահանված Առստամյանը։

Գյուղապետի պատմելով՝ այդ ճանապարհին անտառի մեջ 35 տարեկան մի երիտասարդ է մահացել, հավանաբար՝ վախից․․․

Առաջաձորում Նոր Ղազանչիի բնակիչները մի քանի ժամ են մնացել։ Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին, գյուղացիները շարժվել են դեպի Իվանյան ու Ստեփանակերտ։

«Ուտելու բան չկար արդեն քանի օր։ Մեր գյուղից ով որտեղ կար, ինչ հագին կար էդպես դուրս էլ եկել, տուն չեն հասցրել մտնել։ Մենք էլ դրանից մի երկու օր առաջ տարել էինք եղած ցորենը՝ մոտ վեց տոննա, աղացել, որ ամեն տուն գոնե մի պարկ ալյուր ունենա։ Ամսի 21-ին մի քանի հոգով մտան գյուղ, որ մի քիչ ալյուր բերեն, բայց դուրս գալիս արդեն նկատեցին, որ ադրբեջանցիները գյուղի չորս կողմն են՝ մի 200 մետրի վրա։ Մերոնց որ տեսել են դրանք, ավտոմատով սկսել են կրակել, բարեբախտաբար, տուժող չի եղել»,-պատմում է Առստամյանը։

Ստեփանակերտում արդեն ամսի 24-ին Առստամյանը երկու պարկ ցորեն է ձեռք բերում ու 2 կգ-ից բաժանում գյուղացիներին։ 24-ին ու 25-ին Նոր Ղազանչիի բնակիչները հակադրված բռնագաղթի ճանապարհն են բռնում․․․

Լուսանկարը՝ արխիվային

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:27 23/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը անհանգստություն է հայտնում ադրբեջանական ժխտողականության շարունակական աճի կապակցությամբ
23:59 22/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՎանդալիզմ՝ Արցախի Սպիտակ խաչ վանքում
19:25 22/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲնակչության տարհանումը սկսելիս գյուղի ռմբակոծությունն ուժեղացրին․ մեքենաների շարասյան ուղղությամբ գցած արկերից մեքենաներից մեկի ապակին փշրվեց․ Կարմիր Շուկայի գյուղապետ
18:47 22/01/2024  |  ԼՐԱՀՈՍՀոբբին վերածել է բիզնեսի․ Արցախից բռնի տեղահանված Սրբուհին փորձում է հարմարվել նոր իրականությանը
17:36 22/01/2024  |  ԼՐԱՀՈՍԳարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին
13:34 21/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է ԼՂ Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին
13:39 20/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՍեպտեմբերի 20-ին զոհված Փայլակի 30-ամյակը լրացել էր զոհվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին
18:30 19/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԳյուղի վրա շատ են խփել, գյուղամեջն էլ են ռմբակոծել, առնվազն 8-9 տուն վնասվել է․ արկերից մեկն էլ դպրոցի տնօրենի տան մոտ է ընկել, իրենք էլ տան մեջ․ Սարդարաշենի գյուղապետ
15:02 18/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԳնացել էինք անտառներում, գյուղերում մնացածներին գտնելու, ադրբեջանցիները բռնեցին ինձ ու սկսեցին քաշքշել․ Առաջաձորի գյուղապետ
08:27 18/01/2024  |  ՄամուլԽանգարողը «Ազատ հայրենիքն» է․ «Հրապարակ»

Արխիվ

[]