ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բնակչության տարհանումը սկսելիս գյուղի ռմբակոծությունն ուժեղացրին․ մեքենաների շարասյան ուղղությամբ գցած արկերից մեքենաներից մեկի ապակին փշրվեց․ Կարմիր Շուկայի գյուղապետ 01/22/2024 19:25 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը վերջին չորս ամսվա ընթացքում 7 կորուստ է ունեցել․ երկու բնակիչ մահացել են բռնի տեղահանության ճանապարհին, չորսը՝ տեղահանությունից հետո, մեկն էլ ադրբեջանական հարձակման երկրորդ օրը։
«Գյուղացիներից մեկը սեպտեմբերի 20-ին է մահացել, պատերազմը դեռ գնում էր։ Դեռևս չգիտենք մահվան պատճառը, քննություն է ընթանում։ Ընդհանուր առմամբ, բոլոր մահերի գլխավոր պատճառն ապրումներն էին, որ մարդիկ ունեցան ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանության պատճառով․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը։
Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները հարձակում են սկսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ զուգահեռաբար շարքից հանելով կապի բոլոր միջոցներն ու տեղեկատվական բլոկադա ստեղծելով, Կարմիր Շուկայի բնակիչները հայտնվում են անելանելի վիճակում։ Թաղավարդի օկուպացված հատվածում դեռևս 2020թ․ ամրացրած դիրքերից, ինչպես նաև գյուղի հարակից հատվածներից այնպիսի ինտենսիվությամբ էին հրետակոծում գյուղը, որ մինչև դպրոցի ապաստարան հասնելն անգամ գյուղացիների մի մասը չեն հասցրել։
«Ամսի 19-ի գիշերը շրջանի վարչակազմից «չերեզներով» փոխանցում են, որ բնակչությանը ոտքով տարհանենք Հերհեր։ Այդ ժամանակ արդեն Թաղավարդի բնակչության կեսից ավելին նույնպես մեր գյուղում էր՝ հիմնականում դպրոցի ապաստարանում։ Իրար հետ որոշում ենք, որ դա շատ վտանգավոր կլինի, նաև մի մասի համար՝ անհնար։ Շուրջ հինգ տասնյակ մարդ տեղաշարժման խնդիր ուներ՝ հաշմանդամներ, ծերեր․․․ Բացի այդ, փոքր երեխաների հետ գիշերվա այդ ժամին հրետակոծության տակով պիտի գնայինք։ Դրա համար նպատակահարմար գտանք սպասել։ Մյուս կողմից էլ մտածում էինք, որ թիկունքում մնալով՝ տղաներին ավելի շատ կօգնենք, չնայած տղաները տեղում էին, դիրքային որևէ փոփոխություն չէր եղել։ Առավոտյան արդեն ՊԲ-ի ներկայացուցիչներից եկան ու ասացին, որ վիճակն ավելի է լրջացել ու մեծ հավանականություն կա, որ ադրբեջանցիները կարող է մտնեն գյուղ»,-հիշում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Դրանից հետո արդեն Կարմիր Շուկայի բնակիչներն ու դպրոցի ապաստարանում ապաստանած թաղավարդցիները որոշում են շարժվել դեպի Հերհեր, Կոլխոզաշեն ուղղությամբ։
Գյուղապետի պատմելով՝ գյուղում գտնվող խաղաղապահներին խնդրել են, որ ուղեկցեն տարհանվող բնակչությանը, սակայն առաջին խմբին մինչև իրենց բլոկ-պոստ հազիվ են ուղեկցում, հաջորդ խմբին էլ դպրոցի մոտ լքում են՝ հենց որ ադրբեջանցիները խփում են․
«Մինչ տարհանումը գյուղի վրա խփում էին ադրբեջանցիները, բայց ոչ ինտենսիվ։ Հենց որ սկսեցինք տարհանումը, ինտենսիվ արդեն կրակում էին մեր վրա։ Մեքենաների շարասյունը, ըստ պայմանավորվածության, ռուսները պետք է ուղեկցեին, բայց հենց ուզեցինք շարժվել, ադրբեջանցիները կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Արկն ընկավ խաղաղապահների զրահամեքենայից մի 15 մետր հեռու․ սրանք անմիջապես «լյուկերը» փակեցին ու էլ առաջ չշարժվեին։ Մենք հետ գնալու տարբերակ չունեինք։ Հասկանալի էր, որ եթե անգամ խաղաղապահների վրա են կրակում, ուրեմն էլ ոչ մեկի վրա հույս դնել պետք չէ․ արագ իրար հետևից շարժվեցինք։ Որ մեր ուղղությամբ սկսեցին ռումբեր գցել, մեքենաներից մեկի հետևի ապակին ջարդվեց։ Ռմբակոծության տակ հասանք Հերհեր։ Մեզնից առաջ դուրս եկած խումբը Հերհեր մտնել անգամ չկարողացավ, քանի որ ինտենսիվ հերտակոծում էին էդ ուղղությամբ ու ստիպված իրենք շարունակել են ճանապարհը մինչև Ծովատեղ, Կոլխոզաշեն»։
Գյուղի բնակիչների մի մասը մնում է Հերհերում, մի խումբը գնում է Ծովատեղ, մեծ մասն էլ՝ դեպի Կոլխոզաշեն։
Գյուղապետը հիշում է՝ կոլխոզաշենցիները՝ առաջին տնից մինչև գյուղապետ, այնպիսի ջերմությամբ են ընդունել իրենց, որ ում տանն ինչ կար, որ բլոկադայի 9 ամսվա ընթացքում տնտեսել, պահել էր, հանեց, որ հյուրասիրի թշնամու կրակի տակով անցած, մազապուրծ փրկված հայրենակիցներին։
Մինչև սեպտեմբերի 25-ը Կարմիր Շուկայի ժողովուրդը մնում է Կոլխոզաշենում, մի մասն էլ՝ Ծովատեղում։ Ամսի 23-ին, սակայն, որոշները վերադառնում են գյուղ, թեկուզ զգուշացվել էին, որ բանակը զինաթափվել է ու վտանգավոր է գյուղ վերադառնալը։
«Մի քանի հոգի հետ էին գնացել ու անակնկալի եկել Հերհերի ներքևը՝ Մարտունի-Կարմիր Շուկա ճանապարհին, ադրբեջանական անցակետ տեսնելով։ Այդտեղ զինված ադրբեջանցիները նրանց բոլորին կանգնեցրել են, ստուգել, հարցուփորձ արել․․․ Փաստորեն, ուզում էին վախեցնել ու դրանով ևս պարզ հասկացնում էին, որ հանկարծ չփորձենք մեր տները վերադառնալ»,-ասում է Աթայանը։
Գյուղ վերադարձած բնակիչներն արդեն ամսի 25-ին նորից ստիպված լքում են իրենց տները, թողնում ամեն ինչ ու շարժվում դեպի Ստեփանակերտ։ Ամսի 25-ի երեկոյան դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհն իսկական գաղթի ճանապարհ էր․․․ Կիլոմետրերով ձգվող մեքենաների հերթ էր․ նրանք, ովքեր վառելիք ունեին, շարունակել են մինչև Ստեփանակերտ, իսկ ովքեր չունեին, սպասել են մինչև ստանան։
«Ամսի 25-ին գնացել ենք Մարտունուց բենզին ստացել, բերել բաժանել մարդկանց, որ մինչև Ստեփանակերտ հասնեն։ Վարչակազմից ասել էին, որ Ստեփանակերտում ևս ստանալու ենք, որպեսզի մինչև Գորիս կարողանանք հասնել։ Ի դեպ, Ննգիի մոտ ճանապարհը, որ հարձակումից ժամեր անց փակել էին ադրբեջանցիները, մինչև ամսի 24-ը չեն բացել։ Այսինքն ամբողջ շրջանն այդքան ժամանակ կտրված էր Ստեփանակերտից։ Կապ էլ առնվազն երկու -երեք օր չկար․ միայն Մարտունի քաղաքում էինք կարողանում խոսել»,-ասում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Կարմիր Շուկայի գյուղապետը։
Ամսի 27-ին արդեն Կարմիր Շուկայի բնակիչները նույնպես հարկադրված բռնում են բռնի գաղթի ճանապարհը․․․
Նշենք, որ Կարմիր Շուկան գտնվում է Արցախի հարավ-արևելյան մասում։ Մինչև 2020թ․ պատերերազմը գյուղն ուներ ավելի քան 1100 բնակիչ։ 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիներն օկուպացնում են հարևան Թաղավարդի մի մասն ու Շեխերը, գյուղը երեք կողմից ադրբեջանական դիրքերով է շրջապատվում։ Բնակչությունը դրանից հետո որոշ չափով կրճատվում է՝ հասնելով 850-ի։ Այդուհանդերձ, Կարմիր Շուկան 7-8 տեղահանված ընտանիք է ընդունում։ Հադրութից, Կովսականից ու մնացյալ օկուպացված տարածքներից բռնի տեղահանված հայրենակիցների համար գյուղում տներ էին կառուցվում ու վերանորոգվում․․․
2023թ․ սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո Կարմիր Շուկայի բնակիչները սփռվում են Հայաստանով մեկ՝ Սյունիքից մինչև Տավուշ։ Մեծ թվով ընտանիքներ ապաստանել են Արարատում, Լոռիում, Կոտայքում, Տավուշում, Արագածոտնում, Երևանում։ Շուրջ 15 ընտանիք էլ արտագաղթել է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ